10 Ապրիլ 10
Արտո Թունջբոյաջյան
 
 
0
Միսթր Ավանգարդ-ֆոլքը “մի կտոր” հոգնել է

Էսօր գացի լվացք արի,
Տուն եկա, մի շունչ քաշի,
Հետո հարդուկ արի,
Մի հատ էլ սուրճ սարքի, խմի,
Գուլպաներիս ծակը տեսա, սկսեցի կարել,
Երբ ասեղը մտավ մատս,
Հասկացա` ես մենակ եմ...

Էսօր գացի հիվանդանոց,
Ծունկս գործողություն արին,
Բժիշկների թագավորն ես, իմ սիրելի Հայկ ախպերն ես...
Շնորհակալ եմ բոլորին:

Արտակ ախպերս բերավ ինձ տուն,
Լավ կերցրեց, գնաց իր տուն,
Երկու անգամ ընկա գետնին,
Հասկացա` ես մենակ եմ,
Հասկացա, ալ, ես մինակ եմ:

Arto Tunjboyajyan
Միսթր Ավանգարդ-ֆոլք Արտո Թունջբոյաջյանը


Արտո Թունջբոյաջյանը 10 օր է` Երեւանում էր: Երեկ է մեկնել: Մարտի 30-ին ծունկը վիրահատեց, 31-ին տուն եկավ ու վերոնշյալ երգը գրեց: Նոր երգեր շատ ունի, այս մեկը անվանել է “Առանց մադամի”: Միշտ անկեղծ Միսթր Ավանգարդ-ֆոլքը ասում է` իր կյանքն “առանց մադամի” այդքան դյուրին չէ. “Բայց չի նշանակում, որ կանայք ինձ համար միայն գուլպա կարող են, բալանսը դա է: Ծառա չի կինը…  Իսկ երբ երեխա է ունենում… Մայրը ուրիշ է, ինձ համար մայրը Աստծուց մի քիչ վեր է, բնությանն ամենամոտ մարդն է: Ուզո՞ւմ ես կյանքը սովորել, նայիր բնությանը”:

Arto Tunjboyajyan
Արտո Թունջբոյաջյան. “Restart լինել Է պետք”


Նրան չընդհատենք, այնքան մտքեր, գաղափարներ, հոգու երգեր ունի, որ մեր զրույցն էլ չի ավարտվի: Հենց ինքը` Արտոն է ասում, որ շատ 18-19 տարեկաններից երիտասարդ է:  5 օր իր` “Արմենիան Նեւի Բենդ”-ի հետ երեւանյան ակումբներից մեկում համերգ տվեց: Հիմա էլ խմբով մեկնել են արտասահմանում իրենց երաժշտությունը հնչեցնելու: Բայց շուտ է վերադառնալու: Ապրիլի 28-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի կունենա աշխարհի լավագույն կիթառահարներից մեկի` Ջոն ՄքԼաֆլինի եւ նրա 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակի համերգը: Արտո Թունջբոյաջյանը երեկոյի հատուկ հյուրն է լինելու: Նրանք միասին հաճախ են նվագել, Ջոն ՄքԼաֆլինը ասում է. “Արտոն հիանալի երաժիշտ է, մեծ ու բարի հոգի ունեցող անձնավորություն”: Միսթր Ավանգարդ-ֆոլքը մինչ Սլովենիա մեկնելը սիրտն է բացել Bravo.am-ի առաջ:

“Restart լինել Է պետք”

Առաջինը Արտո Թունջբոյաջյանի համար կարեւոր, բայց հիմնականում չհնչող  հարցերից մեկի պատասխանն ենք ստանում:):
Arto Tunjboyajyan
Երգիչը պատրաստվում է երեք նոր ձայնասկավառակ թողարկել


- Ինչո՞ւ ես քո երաժշտությունը ավանգարդ-ֆոլք անվանում:

- Դա հոգիդ է, համդ ու ինչ պատկերացնում ես վաղվա համար: Ջազ ասում ես, մի մեծ ամերիկյան խմբի մեջ ես մտնում ու կորում... Ուզում ես էդ կյանքի հետ կապ ունենալ, պետք է Ամերիկայում ապրես, որ հասկանաս` ինչ է ջազը. իրենք իրենց ցավը երաժշտությամբ դուրս են հանում: Իմաստի հետ կապ կա, բայց ֆորմատի հետ հեչ կապ չունենք: Ոնց որ թուրքերը լահմաջոյին ասում եմ` “Թուրքիշ պիցցա”:
Կարծեցին` ես ջազին դեմ մարդ եմ: Ես եմ իսկական ջազիստը: Ապրածս կյանքը նայեք, այդքան լեգենդների հետ եմ նվագում, մի անգամ ինձ ջազմեն չասացին: Արտոն եմ, Չարլի լինելու համար… Միլիոն Չարլի կա, ե՞ս մնաց Չարլի դառնամ: Ես էլ կարող եմ ասել` աշխարհի թագավորն եմ, բայց տանս դուռը կբացեմ ու... Մի անգամ ինձնից չես լսի` աֆրիկյան երաժշտություն ներկայացնեմ: Ի՞նչ կապ ունեմ, հա, ցավերը կապ ունեն, բայց իմ համով եմ պատմում, իրենք էլ իրենց համով են երգում:

Arto Tunjboyajyan
Արտո Թունջբոյաջյանը “մի կտոր” հոգնել է


Ինձ Միսթր Ավանգարդ-ֆոլք են ասում, ես սկսեցի այդ ճյուղը ու այդ ձեւով էլ երաժշտությունը գրում եմ: Իմը ազգային համով է, տեղական չէ, լոկալ-լոկալ, լոկալ համով նավթալին ես դառնում, կրկնօրինակում ես: Բայց մենք այդ տիպի ազգ չենք: Մենք արվեստագետ ժողովուրդ ենք, թուրքերին էլ հարցրու, այդպես են ասում: Հայի մենթալիտետը արվեստագետ լինելն է:

- Ջոն ՄքԼաֆլինի երաժշտության մասին ի՞նչ կասեք:


- Ջոն ՄքԼաֆլինը գալիս է, շատ կարեւոր է: Սիրես-չսիրես, կապ չունի: Որակով է… Լավ նվագողներ շատ կան, բայց երկրորդ Ջոն ՄքԼաֆլին չկա: Իսկական լեգենդ է, առանց խոսելու նստես, երաժշտությունը ժամերով վայելես: Որքան լեգենդների հոտեր իր վրա կա, դրա վրա իր համն էլ դնելով` մեզ է ներկայանալու: Լինում է, այնքան ես ոգեւորվում, չես կարողանում քնել: Եթե մաքուր հոգի չունենար, չէր կարող նման արվեստ ներկայացնել: Ես իրենց հետ շփվել եմ… Տարբեր պատմություն, տարբեր գույներ են բերում, դրա համար սիրում եմ: Տիբեթն է իրենց երաժշտության աղբյուրը:


Arto Tunjboyajyan
Արտո Թունջբոյաջյան. “Սխալ ձեւով ենք ապրում, նորից սկսելու ժամանակն է հասել”


- Լավագույն կիթառահարներից մեկի համերգին հատուկ հյուրի կարգավիճակում լինելը հաճելի՞ է:

- Ինքը ճանաչում է ինձ, խմբի անդամներին էլ եմ ճանաչում, նվագել ենք միասին: Չգիտեի, որ ապրիլին վերադառնալու եմ Երեւան: Ինձ ըսին` ուզու՞մ ես իրենց հետ նվագել: Ասացի` իրենց մի հատ հարցրեք… Ջոն ՄքԼաֆլինն էլ շատ ուրախ է եղել:

“Մի կտոր կնվագեմ, նոր կմեռնեմ”. Արտո Թունջբոյաջյան

- Պապիկ եք դառնալու, ստեղծագործելու նոր շունչ է բացվե՞լ:

- Մտքերս, հավեսս երբեք չի կորում, մեկ-մեկ դանդաղում եմ, կարող է ճանապարհը փոխեմ, բայց իսկական հիմքը չի փոխվում:  Մեռնելուց առաջ էլ մի կտոր կնվագեմ, նոր կմեռնեմ:): Այդքաաան հավես ունեմ կյանքի ու երաժշտության, արվեստի, նորության, կրեատիվի համար… Այդ կերպ եմ ապրում, ու նման ժամանակ վատի-լավի մասին չես մտածում: Մի բան վատ է լինում, ռեակցիայից լավն է դուրս գալիս, իմ երաժշտությունն էլ այդ մտքով եմ գրում:

Հիմա “մի կտոր” հոգնած եմ, հոգով էլ… Մոտավորապես երկու տարի կլինի` ես ու կինս բաժանվեցինք: Հիմա թոռնիկ պետք է ունենամ. տղես հայր է դառնալու: Այ դա թարմացնում է ինձ, չի ծերացնում: Իսկականից “մի կտոր” հոգնել եմ, բայց դա չի նշանակում` մահացել եմ:):

Arto Tunjboyajyan
Արտո Թունջբոյաջյան. “Մի կտոր կնվագեմ, նոր կմեռնեմ”


- Օրերս կայացած ակումբային համերգներից գո՞հ եք: Հետվիրահատական ցավերը չե՞ն խանգարում ստեղծագործել:

-10 օր է` Երեւանում եմ, նվագեցինք: Ծունկս վիրահատել են. երբ մարմնիդ ուշադրություն չես դարձնում, նման խնդիրներ են առաջանում: Բայց հոգիս օր օրի երիտասարդանում է, որովհետեւ միշտ հույսով եմ, դա թարմ է պահում: Երեւանում եմ վիրահատվել: Ես ո՞նց եմ երաժշտություն նվագում, Երվանդն ու Հայկն էլ էդ տիպի բժիշկներ են, լուրջ եմ ասում: Կարեւորը` մենք մեր տաղանդի իմաստը հասկանանք ու սովորենք ներկայացնել: Վիրահատության պատճառով չեմ կարողանում կոնյակ խմել... Բժիշկներն ասում են` 2 շաբաթից նորմալ մարդ կդառնամ:

- Մեկնում եք Երեւանից, բայց այս անգամ շուտ վերադառնալու պայմանով:):


- “Արմենիան Նեւի Բենդ”-ով Սլովենիա ենք գնում. Հայաստանի մշակույթի տարվա շրջանակներում 12-13-ին համերգ ենք տալու: 15-ին վերադառնալու եմ, հետո 17-ին  կմեկնեմ Թուրքիա… Ախպերական երգեր երգող մի մեծ խումբ կա` կորած հայերի թոռնիկներ են շատերը: Ստամբուլում հունիսին մեծ համերգ պետք է լինի, բայց հիմա ձայնագրությունների համար եմ մեկնում, մենք էլ միանալու ենք իրենց: Սերով, հավեսով, մաքուր մարդիկ են, միայն այդ ձեւով կարող ես, ներողություն, այս քաքի մեջ ապրել...

Arto Tunjboyajyan
Երգիչը շուտով պապիկ է դառնալու


- Միացյալ Նահանգներում նոր խումբ եք ստեղծել, այդ մասին կպատմե՞ք:

- Ամերիկայում չորս հոգով խումբ ենք ստեղծել: “Մարդկային էլեմենտ” ենք անվանել: Լեգենդար մարդիկ են` Գարի Նովակ, Սքոտ Քինսի, Մեթյու Գարիսոն: CD ենք թողարկելու, քավերը Հայաստանում ենք անելու: Չեմ գիտեր` ինչու այս աշխարհի հարուստը չեմ դառնում… Բայց հոգով ինձնից հարուստ չկա: Եթե իմ պատճառով ինչ-որ մեկը ոգեւորվում է, ինձ համար հաճույք է: Չեմ պառավում ես, երբ ասես` ավարտին հասա, հին ես արդեն, մեծ մայրս էլ էր ասում այդպես: Ինձնից շատ տարիքով 18, 20 տարեկան մարդիկ կան:

Մի կարծիր` խենթի մեկն եմ, ազգությունից դուրս եմ, դրա համար չեն հասկացվում բառերս: Ասում են` սեւերի ամեն ինչն էլ լավն է` երաժշտությունը, սպորտը… Որովհետեւ հավես ունեն, դու էլ հավեսով արա, որ հասնես նպատակիդ: Ուզում եմ Սփյուռք բառը դուրս գա, հայ ազգ ասելով` մենակ հայաստանցի չհասկանանք:

- Երազում էիք Հայաստանի գյուղերից մեկը դարձնել մշակույթի հանգրվան, ուր արվեստագետները, երաժիշտները կգան ստեղծագործելու, փառատոններ կանցկացվեն ողջ տարվա ընթացքում: Նկարիչների, երաժիշտների փողոց կունենանք, տուրիստները կայցելեն…

- Այնքան գաղափարներ, նախագծեր ունեմ: Լիքը ծրագրեր ներկայացրի, ասացինք, խոսացինք, ասին` երթանք հաց ուտենք, ուտում ենք, հետո էլ...

Arto Tunjboyajyan
Արտո Թունջբոյաջյան


Շապիկներ եմ ուզում թողարկել` ծաղրանկարով: Պատկերված է մի մարդ,  խողովակ է հետեւից ու շշեր, կնոջն հարցնում է` ի՞նչ անում ես: Ասում է` ամուսին ջան, 2010-ի համար գազեր եմ հավաքում: Խնդում ենք, բայց իմաստն էլ հասկանում:

Restart լինել է պետք: Սխալ ձեւով ենք ապրում, նորից սկսելու ժամանակն է հասել: Ուրիշներն ասում են` 2012-ին պետք է աշխարհը պայթի: Ճիշտ է, մի բան պետք է նորից սկվի, բայց դա չի նշանակում` վերանալու ենք: Իմաստը պայթելը չի, restart լինելն է: Ինձ համար ճիշտը պատմությունը ձայնն է:

- Ի՞նչն  է սխալ այսօր:


- Երգահանը ստեղծագործում է, իր մեջից մի բան դուրս է գալիս, արդյունքի փոխհատուցումն է ուզում ստանալ: Չի լինում, դեպրեսիայի մեջ է ընկնում, անգործ, դիվաններին նստած մնում են:

Ես, օրինակ, նախանձում եմ Մայքլ Ջորդանին, բայց դա չի նշանակում` սպասում եմ` նա մեռնի, այդ տիպի նախանձ չի, ոգեւորվում եմ... Միլիոնների մեջ չեմ ուզում ապրել, գիտե՞ս` ինչ  է փողը, մի հատ շան դիմացը նետի, հոտ կքաշի, կանցնի, իսկ  մարդիկ իրար կսպանեն դրա համար: Ինձ համար կարեւորը գործը լավը լինի, որակով լինի ու հույս տա վաղվա համար:

- Ի՞նչն է կարեւորում Արտո Թունջբոյաջյանը:


- Ինձ համար Աստված հավասարակշռությունն է: Արեւին հավատալը իմաստ ունի, որովհետեւ մեկը չի կարա ասի` սա մուսուլմանի արեւն է, մյուսինը չի: Ամերիկացիք ասում են` good morning, բայց մենք ասում ենք` բարի լույս: Լույսի էներգիան, կյանքի էներգիան արեւն է: Մենք լուսնի ուժը չենք կարող օգտագործել, արեւը մեզ ջերմացնում է, բնությունը ապրում է: Բնությունը ինձ համար շատ կարեւոր է: Որքան եմ սիրում իմ Հայաստանը, գալիս եմ: Տարիներով ապրել եմ, բառերի իմաստը հասկանում եմ: “Արարատը” իմ ամենաքիչ իմաստ ունեցող երգն է: Լսեք մյուս երգերս…

Երեք նոր ձայնասկավառակ եմ թողարկելու, հիմա երեքն էլ միանգամից տպելու փող չունեմ: “Պլատոն” ֆիլմի երաժշտությունն արեցի, այդ ձայնասկավառակը պատրաստ է` “Life is deeper than what you think”, մյուս ձայնասկավառակս անվանել եմ` “Simple Like Water - Deep Like Water”… Գրքիս վերնագրի նման` “200 խոսք` 200 միլիոն իմաստ”, ինձ համար կարեւոր է` քո, մյուսների մտքում ինչ է:

Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/






 
 
Միսթր Ավանգարդ-ֆոլք Արտո Թունջբոյաջյանը

Միսթր Ավանգարդ-ֆոլք Արտո Թունջբոյաջյանը

Արտո Թունջբոյաջյան. “Restart լինել Է պետք”

Արտո Թունջբոյաջյան. “Restart լինել Է պետք”

Երգիչը շուտով պապիկ է դառնալու

Երգիչը շուտով պապիկ է դառնալու

Արտո Թունջբոյաջյանը “մի կտոր” հոգնել է

Արտո Թունջբոյաջյանը “մի կտոր” հոգնել է

Արտո Թունջբոյաջյան

Արտո Թունջբոյաջյան

Արտո Թունջբոյաջյան. “Սխալ ձեւով ենք ապրում, նորից սկսելու ժամանակն է հասել”

Արտո Թունջբոյաջյան. “Սխալ ձեւով ենք ապրում, նորից սկսելու ժամանակն է հասել”

Երգիչը պատրաստվում է երեք նոր ձայնասկավառակ թողարկել

Երգիչը պատրաստվում է երեք նոր ձայնասկավառակ թողարկել

Արտո Թունջբոյաջյան. “Մի կտոր կնվագեմ, նոր կմեռնեմ”

Արտո Թունջբոյաջյան. “Մի կտոր կնվագեմ, նոր կմեռնեմ”

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
3240 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: