15 Դեկտեմբեր 09
Արտո Թունջբոյաջյան
 
 
0
“Ուզում եմ ամեն ինչ լավ լինի, ես էլ քեֆ անեմ”

Արտո Թունջբոյաջյանը դեկտեմբերի 14-ին հանդիպում ունեցավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի սաների հետ: ԵՊՀ-ում / “սեւ շենք”/ երաժիշտը մոտ 3 ժամ ուսանողների հետ զրուցեց “Մշակույթ եւ առաջնորդություն”, “Առաջնորդը որպես ինքնատիպ մտածելակերպ ունեցող մարդ” եւ “Ստեղծագործ մոտեցումը հին խնդիրներին” թեմաներով:

Արտո Թունջբոյաջյանը սեր, հարգանք եւ ճշմարտություն է ուզում տալ, կիսել իր կյանքի փորձը մարդկության մասին: “Ես չեմ ասում, իմ ըսածս լավ է, բայց մարդկության համար վնաս չկա իմ մտքիս մեջ: Չեմ եկել ասելու` ես ճիշտ եմ, դուք` սխալ, այլ ելքը գտնելու, տուրիզմը զարգացնելու եմ եկել”:

Հանդիպում Արտո Թունջբոյաջյանի հետ
Հանդիպում Արտո Թունջբոյաջյանի հետ


Երաժիշտը մշակութային շարժում է նախաձեռնել: Ցանկանում է Հայաստանը տարածաշրջանային մշակույթի կենտրոն դարձնել, տուրիզմը զարգացնել, այնպես անել, որ եվրոպացին “իր տնից դուրս գա, Հայաստան գա”:

“Ես ինչ անում եմ, ձեր հիմքի համար եմ անում: Որովհետեւ մեր հիմքից նավթալինի հոտ է գալիս: Սեր է պետք, վստահություն մարդկանց նկատմամբ: Իմ միտքը 200 միլիոն իմաստ ունի, իմ ետեւից գալը սխալ կամ ճիշտ չէ: Նավթ, ոսկի չունենք… Թուրքին հարցրի, ասաց` հայը արվեստագետ ժողովուրդ է: Երեկ հայ ոստիկանների նկարների ցուցահանդեսը տեսա, բերանս բաց մնաց. զինվորի հագուստով են, բայց կենտրոնը արվեստն է”,- ասաց Արտո Թունջբոյաջյանը:

Արտո Թունջբոյաջյան
Արտո Թունջբոյաջյան


Ֆայտոններ` Երեւանի կենտրոնում

Մաքուր օդ, մաքուր ջուր, մաքուր բնություն. նախագծի հաջողությունն ապահովված կլինի :): “Մեր մշակույթն է պետք ցույց տալ, դա ամեն վայրկյան ապրում է: Մարդու “մենյուն” բնությունն է, եթե վատ բան ես անում, մարմինդ սպանում ես: Մեր երկիրը ներկայացնելու համար սկզբում էլոլոգիային պետք է ուշադիր լինենք: Կենտրոնում երթեւեկությունը փոխենք, ֆայտոններ դնենք, մարդիկ աշխատանք ձեռք կբերեն, մաքուր հաց, ծիրան, միս կունենանք: Արտասահմանցիներն էլ կիմանան` եղանակը լավն է, մաքուր է, կգան: Փոքր երկիրը մաքրություն է ուզում, դա ամբողջ աշխարհը կպաշտպանի”,- ասաց Արտո Թունջբոյաջյանը:

Հանդիպում Արտո Թունջբոյաջյանի հետ
Հանդիպում Արտո Թունջբոյաջյանի հետ


Երաժիշտն երազում է Հայաստանի գյուղերից մեկը դարձնել մշակույթի հանգրվան, ուր արվեստագետները, երաժիշտները կգան ստեղծագործելու, փառատոններ կանցկացվեն ողջ տարվա ընթացքում: “Նկարիչների, երաժիշտների փողոց կունենանք, տուրիստներն էլ կայցելեն, կզրուցեն մարդկանց հետ, ես նման բան տեսել եմ: Հաշմանդամ երեխաների արվեստի փառատոն կազմակերպենք: Փոքր երկիրը մարդկության համար նման բան է առաջարկում, պատկերացնո՞ւմ եք”, - ասաց նա:

“Լիդեր” Արտո Թունջբոյաջյանը

Արտո Թունջբոյաջյանը Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողներին մի քանի խորհուրդ էլ տվեց: “Առաջնորդի ամենակարեւոր հատկանիշը ինքն իրեն չխաբելն է: Կամ էլ` մի բան չես սիրում, հարգանքով ընդունի, սա չլինի, դեմոկրատիայի չենք հասնի: Ձեզ համար ձեզնից լավ ուսուցիչ չկա: Կարդալ չիմացողին հարցնում եմ` ինչու ես գրքին նայում, ասում է` էջերի հոտն եմ քաշում: Ինչ սովորել եմ` ճամփորդ լինելով եմ սովորել: Ժամանակ ունենաք, ճամփորդեք: Գրքից կարդալը ուրիշ է, աչքով տեսնելը` ուրիշ: Ես փիլիսոփա չեմ, ինչ ապրում եմ, տեսնում եմ, դա էլ գրում եմ: Քո հիմքին վստահ եղիր, որքան բացվես, այնքան կհասկանաս` հայ ազգը ինչպիսին է”:

Արտո Թունջբոյաջյան
Արտո Թունջբոյաջյան


Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանն ասում է, որ նման հանդիպումներ հաճախ են կազմակերպում: “Մշակութային, քաղաքական առաջնորդները գալիս են մեզ հետ կիսվելու իրենց գաղափարներով: Միայն գրքերից չենք սովորելու առաջնորդությունը: Ինքս շատ ցրիվ գաղափարներ ունեի, որոնք գիտեի, բայց չգիտեի` ինչպես արտահայտել, ձեւակերպել: Արտոն դա արեց”:

Լուսավոր երաժիշտն ասաց, որ ճանապարհ կա, ամեն հարց պատասխան ունի: Հույս է պետք, առաջնորդը պետք է հույս ներշնչի: “Ուզում եմ ամեն ինչ լավ լինի, ես էլ քեֆ անեմ: Հիմա սերմ ենք դնում: Ես ընտանիքիս թողել եմ հանուն իմ գաղափարի: Եկել եմ, որ փոխենք մեր երկիրը: Փոթր ադամանդ սարքենք Հայաստանը”:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/



 
 
Հանդիպում Արտո Թունջբոյաջյանի հետ

Հանդիպում Արտո Թունջբոյաջյանի հետ

Արտո Թունջբոյաջյան

Արտո Թունջբոյաջյան

Արտո Թունջբոյաջյան

Արտո Թունջբոյաջյան

Հանդիպում Արտո Թունջբոյաջյանի հետ

Հանդիպում Արտո Թունջբոյաջյանի հետ

Արտո Թունջբոյաջյան

Արտո Թունջբոյաջյան

Հանդիպում Արտո Թունջբոյաջյանի հետ

Հանդիպում Արտո Թունջբոյաջյանի հետ

Արտո Թունջբոյաջյան

Արտո Թունջբոյաջյան

0
1122 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: