08 Ապրիլ 10
Արթուր Ջանիբեկյան
 
 
0
Հայտնի պրոդյուսերը բազմաթիվ նոր ծրագրեր ունի

“Քոմեդի Քլաբ Պրոդաքշն” ընկերության հիմնադիր Արթուր Ջանիբեկյանն այսօր ծավալուն հարցազրույց է տվել մոսկովյան հեղինակավոր «Կոմերսանտ» թերթին, որտեղ պատմել է ներկա եւ ապագա ծրագրերի մասին:

Artur Dganibekyan
Արթուր Ջանիբեկյանը կնոջ հետ


Արթուր Ջանիբեկյանն ասել է, որ հանդիսանում է “Քոմեդի Քլաբ Պրոդաքշնի” հիմնական սեփականատերը, որոշակի մասնաբաժին պատկանում է Գարիկ Մարտիրոսյանին:

Վերջերս հայտնի դարձավ, որ “Քոմեդի Քլաբ Պրոդաքշնը” պայմանագիր է կնքել “Տաշիր” ընկերության հետ` “Քոմեդի Քաֆե” անունով 50-ից ավելի սրճարաններ բացելու վերաբերյալ: Առաջին սրճարանն արդեն գործում է Մոսկվայի Դմիտրովսկ մայրուղու վրա գտվող “Ռիո” առեւտրի կենտրոնում, որտեղ ամեն երեկո տեղի են ունենում տարբեր երեկույթներ, ինչպես նաեւ գործում է “բաց խոսափող” քաստինգը: Եվս երեք սրճարաններ արդեն բացվել են Բելգորոդում, Կալուգայում եւ Ռեուտովում: Բիզնեսի հիմնական սեփականատերն է Արթուր Ջանիբեկյանը, մյուս մասը պատկանում է Գարիկ Մարտիրոսյանին:

Artur Dganibekyan
“Քոմեդի Քլաբ Պրոդաքշն” ընկերության հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը


Ֆինանսական ճգնաժամն անմասն չթողեց նաեւ "Քոմեդի Քլաբ Պրոդաքշն” նախագիծը: 2009թ. ընթացքում ստացված հասույթը հավասարվեց 2008թ. մակարդակին: Հիմնական գործընկեր “ТНТ” հեռուստաալիքին ընդառաջ գնալով` “Քոմեդի Քլաբ Պրոդաքշնի” տղաներն իջեցրեցին ծրագրերի գինը: Արթուրի խոսքերով, եթե չլիներ այդ հանգամանքը, 2009թ. "Քոմեդի Քլաբ Պրոդաքշնի” հասույթը կարող էր կազմել $70-80մլն:

Artur Dganibekyan
Հայտնի պրոդյուսերը բազմաթիվ նոր ծրագրեր ունի


Վերջերս տեղի ունեցավ "Քոմեդի Քլաբ Պրոդաքշն”-ի “Նաշա Ռաշա. Ճակատագրի հավկիթները” ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմից ստացված հասույթը մոտենում է 720 մլն ռուբլուն (մոտ $25 մլն), որը, Արթուր Ջանիբեկյանի խոսքերով, «բացարձակ ռեկորդ է» ռուսական ֆիլմերի շուկայում 2010 թ-ին: “Մենք եւ ТНТ-ն նպատակ ունեինք նկարահանել մի ֆիլմ, որը մեծ շահույթ ստանալուց բացի, կունենա նաեւ գրադարանային արժեք, այսինքն` մի քանի տարի անց բարձրակարգ հումորի շնորհիվ կրկին հետաքրքիր կլինի հեռուստադիտողի համար եւ լավ կվաճառվի շուկայում»,- ասել է պրոդյուսերը:

Artur Dganibekyan
Արթուր Ջանիբեկյանը կնոջ հետ


Արթուր Ջանիբեկյանը խոսել է նաեւ սցենարների մասին` ասելով, որ շատ խիստ ընտրություն է կատարվում, թե որ մտքերը եւ դրվագները պետք է հայտնվեն հաղորդումների ընթացքում: 12-14 փորձնական նկարահանված «պիլոտներից» ցուցադրության համար լավագույն դեպքում ընտրվում են միայն 3-4-ը: Բնականաբար, նույնիսկ փորձնական նկարահանումների համար բավական գումար է ծախսվում: Սակայն, եթե “աստղ” ձեւավորելու նպատակ կա, ապա նա պետք է ապահովվի թե ֆինանսավորմամբ, թե համապատասխան մտքերով` հետագա ստեղծագործական աճի համար, վստահ է Արթուր Ջանիբեկյանը:

Artur Dganibekyan
Արթուր Ջանիբեկյանը նաև “7 Аrt” ընկերության համասեփականատերն է


Արդեն մեկ տարի է, ինչ “НТВ-Պլյուս” հեռուստաալիքների փաթեթում գործում է “Քոմեդի Քլաբ Պրոդաքշնի” “Քոմեդի TV” կաբելային հեռուստաալիքը: Իսրայելական, եվրոպական, ամերիկյան եւ մի շարք այլ կաբելային օպերատորներ հետաքրքրված են “Քոմեդի TV” հեռուստաալիքով:

Artur Dganibekyan
Արթուր Ջանիբեկյան


Արթուր Ջանիբեկյանն ասել է, որ բացի “Քոմեդի Քլաբ Պրոդաքշն” նախագծի սեփականատերը լինելուց նա նաեւ “7 Аrt” ընկերության համասեփականատերն է, որը զբաղվում է “Ունիվեր” եւ “Ինտերնի” հեռուստասերիալների արտադրությամբ: Հայաստանում Արթուրը հանդիսանում է “ATV” հեռուստաալիքի եւ “Ջազզվե” սրճարանային ցանցի սեփականատերը: Ի դեպ, վերջինս տարածվել է նաեւ Ռուսաստանի հարավային քաղաքներում, իսկ Մոսկվայում արդեն գործում է երեք “Ջազզվե” սրճարան: Նման սրճարաններ բացվել են նաեւ Լոս Անջելեսում: «Եվ ես դեռ բազմաթիվ այլ ծրագրեր ունեմ»,- ասել է Արթուր Ջանիբեկյանը:

Աղբյուրը` “Կոմերսանտ” օրաթերթ
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/




 
 
Հայտնի պրոդյուսերը բազմաթիվ նոր ծրագրեր ունի

Հայտնի պրոդյուսերը բազմաթիվ նոր ծրագրեր ունի

“Նաշա Ռաշա. Ճակատագրի հավկիթները”

“Նաշա Ռաշա. Ճակատագրի հավկիթները”

Արթուր Ջանիբեկյան

Արթուր Ջանիբեկյան

Արթուր Ջանիբեկյանը նաև “7 Аrt” ընկերության համասեփականատերն է

Արթուր Ջանիբեկյանը նաև “7 Аrt” ընկերության համասեփականատերն է

Արթուր Ջանիբեկյանը կնոջ հետ

Արթուր Ջանիբեկյանը կնոջ հետ

“Քոմեդի Քլաբ Պրոդաքշն” ընկերության հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը

“Քոմեդի Քլաբ Պրոդաքշն” ընկերության հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը

Արթուր Ջանիբեկյանը կնոջ հետ

Արթուր Ջանիբեկյանը կնոջ հետ

0
2733 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: