×


Աշոտ Ղազարյան

Աշոտ Ղազարյան

“Ամանորն ամենալավ տոներից մեկն է” :) Աշոտ Ղազարյանը հայկական էթնիկ հումորի հիմնադիրն է: Սկսած  1980թ.-ից  վայելում է աշխարհասփյուռ հայ թատերասերի համակրանքը: Նրա բեմադրությունները միշտ ավարտում են հանդիսատեսի հոտընկայս ծափահարություններով, ինչը նրա արվեստի գնահատման վառ ապացույցն է: Ժողովրդական, ինչպես նաեւ ժամանակակից կատակերգության էթնիկ ձեւեըը ներկայացվել են ոչ միայն Հայաստանում, այլեւ երկրի սահմաններից դուրս գտնվող հայ հանդիսատեսի համար: Աշոտ Ղազարյանը նոր դարաշրջան բացեց իր սուր, ծիծաղաշարժ, յուրահատուկ մշակութային կատակերգություններով: Նա ներկայացնում է Հայաստանի տարբեր շրջանների ապրելակերպը, սովորույթներն ու ավանդույթները` իր ներկայացումներով հայ հանդիսատեսի մոտ ձեռք բերելով մեծ հեղինակություն: Նրա յուրաքանչյուր ներկայացում արտացոլումն է հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ավանդույթների եւ պարունակում է բազմաթիվ ուսուցողական տարրեր` զուգորդված խանդավառ ծիծաղով: Ashot Ghazaryan Աշոտ Ղազարյանի արվեստն ընկալելու համար բավական չէ միայն հայերեն լեզվի իմացությունը, անհրաժեշտ է տեղեկացված լինել Հայաստանի յուրաքանչյուր շրջանի` Ապարանի, Գյումրիի, Լոռու, Գավառի եւ այլ շրջանների մշակութային յուրահատուկ արժեքներին, քանի որ դրանցում առկա են բազմաբովանդակ տարրեր, ինչպիսիք են` պատմությունը, ավանդույթները, յուրահատուկ բարբառը եւ ոչ վերբալ հաղորդակցման ձեւերը: Աշոտ Ղազարյանն իր ներկայացումներով մեծ ներդրում է ունեցել  հայկական մշակութային արժեքների, յուրահատուկ ավանդույթների եւ սովորույթների տարածման եւ պահապանման գործում: Չնայած ավելի քան չորս տասնամյակ նա իր ուրույն ձեռագիրն է թողել հայկական մշակութային էջերում, դեռ շարունակում է ստեղծագործել եւ զարմացնել ամբողջ աշխարհի հայ հանդիսատեսին իր հետաքրքրաշարժ ներկայացումներով, ինչպես նաեւ իր հայրենիքին արժանի զավակ եւ ընտանիքին նվիրված հայր լինելով: Դրա վառ ապացույցն են ստեղծագործական ակնառու նվաճումների համար շնորհված պետական բարձր պարգեւները. ՀՀ Նախագահի կողմից շնորհված «Մովսես Խորենացի» մեդալը, ՀՀ Վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը, Երեւանի քաղաքապետի կողմից շնորհված “Երեւանի պատվավոր քաղաքացի” եւ ԱՄՆ-ում`“Հումորի արքա”  տիտղոսները: Bravo.am-ի զրույցը Աշոտ Ղազարյանի հետ անցավ շատ ուրախ միջավայրում: Պատճառը ոչ միայն “Հումորի արքա” զրուցակից ունենալն էր, այլեւ Ղազարյանի թոռնիկների ստեղծած ուրախ ու հաճելի մթնոլորտը: “Հումորի արքա” Աշոտ Ղազարյանը Պարզվում  է` Աշոտ Ղազարյանը կրկին պակիկ է դարձել. մեր այցից մեկ օր առաջ նրա դուստրը տղա էր ունեցել: Նորածնի քույրերը` Անուլն ու Ինուլը շատ ուրախ էին: Փոքրիկներին հաջողվեց նույն ուրախությամբ վարակել նաեւ մեզ: Նախքան պապիկի հետ զրույցը Անուլը ցուցադրեց պարային շարժումներ, իսկ փոքրիկ քույրը` Ինուլը  մեր լուսանկարչի հետ փորձում էր հետաքրքիր նկարներ ստանալ: :) Փոքրիկները Ձմեռ պապիկին ուրախությամբ էին սպասում: Անուլը ակնկալում էր գրենական պիտույքներ ստանալ, իսկ Ինուլը մեր հարցին պատասխանեց մի փոքր մտածելով. “Ինչ էր անունը …հա, ծաղիկ” :): Աշոտ Ղազարյանը կրկին պակիկ է դարձել:) Ղազարյանների ընտանիքն Ամանորը պատրաստվում է դիմավորել ռեստորանում. “Արդեն յոթ տարի է` Հայաստանում չէինք լինում, այս տարի սպասում էինք թոռնիկիս լույս աշխարհ գալուն, ուստի Նոր տարին կդիմավորենք այստեղ, բայց ոչ տանը”,- ասաց Աշոտ Ղազարյանը: Նոր տարին վերջինիս սիրելի տոներից է. “Սիրում եմ, բայց շատ եմ հոգնում”: Ղազարյանների ընտանիքն Ամանորը պատրաստվում է դիմավորել ռեստորանում Ամանորին ավելի շատ պատրաստվում է Աշոտ Ղազարյանի կինը` տիկին Մելանյան: Տոնածառը, տան դիզայնը եւ  խոհանոցային գործերը տիկին Մելանյան կատարում է  հաճույքով: :) Այս ընտանիքում սեղանին պետք է լինի ավանդական աղանձն ու փշատը: Bravo.am-ի հետ զրույցում Աշոտ Ղազարյանը նշեց, որ նախընտրում է թեթեւ եւ համեղ ուտեստները: Աշոտ Ղազարյանը կնոջ` տիկին Մելանյայի հետ Աշոտ Ղազարյանը Ամանորի գիշերը երազանք չի պահում. “Երազանքների մասին չեմ մտածում: Ունեմ ցանկություններ, որոնք կիրականանան իմ աշխատանքի արդյունքում”: Աշոտ Ղազարյանն ունի շատ ցանկություններ, որոնք պատրաստվում է իրականացնել 2010-ին: “Ուզում եմ թողարկել իմ երգերի ձայնասկավառակը, բայց ոչ կոմերցիոն նպատակներով”: Պատրաստվում է նվիրել իր ընկերներին: Իր հանդիսատեսի համար Ղազարյանը պատրաստում է նոր նեերկայացում, կան նաեւ նոր ֆիլմում նկարահանվելու ծրագրեր: Աշոտ Ղազարյան. “Ցլի տարին հաջող էր հայերի համար” Ամփոփելով Ցլի տարին`Աշոտ Ղազարյանն ասաց, որ  այն հաջող էր հայերի համար. “Տարին շատ լավն էր: Խաղաղ անցավ եւ առաջընթաց նկատվեց տարբեր ոլորտներում”: Իսկ իր ստեղծագործական տարին անցավ հյուրախաղերով եւ նկարահանվեց ֆիլմ` “Հեգնանքդ անուշ կամ բաղնիքի ճակատագիրը” կատակերգություն, որի մասին Bravo.am-ը արդեն գրել է: Տոնածառը Ղազարյանների տանը:) Տարին հաջող է համարում նաեւ թոռնիկի ծննդով. “Ամանորի նախաշեմին սա մեծ ուրախություն էր մեզ համար”: :) Աշոտ Ղազարյանն իր Ամանորյա մաղթանքում ցանկացավ, որ բոլորը երջանիկ լինեն, շատ բալիկներ ուենան, ուրախանան եւ վայելեն կյանքը: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին