06 Մայիս 10
Աստղային «վինետկաներ»
 
 
0
Ներկայացնում է «Ե՞ս Yes» ամսագիրը

«Շրջանավարտներ». այս բառը գրված է դպրոցն ավարտած յուրաքանչյուր մարդու «վինետկայի» վրա: Հաճախ ենք լսում, որ մարդիկ բողոքում են դրանցից` մասնավորապես իրենց լուսանկարներից: Երեւի հենց սա էր պատճառը, որ մեր շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ հրաժարվեցին ներկայացնել իրենց «վինետկաները»: Բայց նրանց մեջ կային մարդիկ, ովքեր ոչ միայն տրամադրեցին, այլեւ հիշեցին անցած տարիներն ու նույնիսկ սիրած ու չսիրած ուսուցիչներին:

Այս նյութն առիթ դարձավ, որպեսզի շատերը գտնեն իրենց վաղուց մոռացված «վինետկաները», եւ հիշողությունների գիրկն ընկնեն:

Հրաչուհի Ութմազյան.
Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոց, 2002-2003 ուս. տարի



Հրաչուհի Ութմազյան
Հրաչուհի Ութմազյան


- Ինչպիսի՞ն էին ձեր տարիների «վինետկաները»:
- Երբեւէ չեմ իմացել, թե ինչ «վինետկաներ» կային: Այն ժամանակ ծնողական խորհուրդ ունեինք, որտեղ ներգրավված էին ամենաակտիվ ծնողները: Ես ու մայրս ակտիվներից չէինք, այդ պատճառով էլ չգիտեմ` ինչպիսի «վինետկաներ» կային: Ոչ դպրոցում, եւ ոչ էլ համալսարանում նման իրադարձություններին չեմ խառնվել, ինչ ասել են` խելոք արել եմ: «Վինետկայիս» մեջ մեր դասարանից ոչ բոլորը կան: Իմ մյուս ընկերների «վինետկաները» շատ հետաքրքիր են. նկարի տակ հեռախոսահամարն է գրված, մանկական լուսանկարն է դրված, իսկ մեզ մոտ պարզ, հասարակ «վինետկա» է ստացվել:

- Այդ օրը լուսանկարվելուն հատո՞ւկ ես պատրաստվել:
- Այո, պատրաստվել եմ, բայց, ի տարբերություն շատերի, մեծ երեւալու խնդիր չունեի: Շատ մեծ տխրությամբ եմ ավարտել դպրոցս, որովհետեւ այդ տարիներն իմ կյանքի ամենաքաղցր տարիներն են, ու միշտ եղել եմ մտերիմ ընկերներիս հետ:

Հրաչուհի Ութմազյան
Հրաչուհի Ութմազյան


- Ձեր ժամանակ ի՞նչ էիք հագնում:
- Այդ օրվա առթիվ մայրիկս ինձ համար շատ գեղեցիկ «շորիկ» էր կարել: Ինձ այդ օրը բոլորը «Ջուլիետի» հետ էին համեմատում, ամեն ինչ շատ պարզ էր արված: Շատ քիչ շպար կար դեմքիս: Ես ուղղակի պարմանուհի էի, ով ավարտում էր դպրոցը:

- Գո՞հ ես լուսանկարիցդ:
- Այո, պարզապես մի քիչ գեր եմ, այսինքն` ինչպիսին որ եղել եմ: Վախեցա լուսանկարչից, քանի որ երբ լուսանկարիչը մեկ անգամ նկարում է, էլ ընտրելու հնարավորությություն չես ունենում: Առանձին նկարվել եմ ու տվել, որ տեղադրեն «վինետկայիս» մեջ:

- Հաճա՞խ ես բացում «վինետկադ»:

- Երբ որեւէ մեկը ցանկացել է տեսնել` ցույց եմ տվել: Բայց այնպես չի եղել, որ միայնակ բացեմ ու սկսեմ նայել: Իմ բոլոր հիշողությունները այստեղ են (ձեռքով ցույց է տալիս գլուխը):

Ալբերտ. «Թիվ 5»
Երեւանի թիվ 22 միջնակարգ դպրոց, 2002-2003 ուս. տարի



Ալբերտը «Թիվ 5» խմբից
Ալբերտը «Թիվ 5» խմբից


- Ինչպի՞սին էին ձեր տարիների «վինետկաները»:
- Հիշում եմ միայն, որ մեր տարիներին վատ «վինետկաներ» կային: Միշտ նկարները վատ էին ստացվում, ու առաջին էջի մեծ նկարը միշտ պոկվում էր (Ալբերտի «վինետկայի» նկարը նույնպես պոկված էր): Պարզապես օրինաչափություն է, որ բոլորը պետք է ունենան: Կարծում եմ` այդ ամենը արվում է զուտ հիշողության համար:

- Այդ օրը լուսանկարվելուն հատո՞ւկ ես պատրաստվել:
- Դպրոցում ընդհանրապես ոչ մի իրադարձության հատուկ չեմ պատրաստվել: Նման բաներին լուրջ չէի վերաբերվում, ու այդ պատճառով ուսուցիչները միշտ նախատում էին ինձ: Նույնիսկ չէի հիշում, որ այդ օրը «վինետկայի» համար պիտի նկարվեինք:

Ալբերտ
Ալբերտ


- Ձեր ժամանակ ի՞նչ էիք հագնում:
- Քանի որ մոռացել էի, որ պետք է համապատասխան հագնվեինք, գնացել եմ տուն` բաճկոն հագնելու, իսկ փողկապս էլ չեմ հիշում, թե ումն էր: Բոլորս այդ նույն փողկապով ենք նկարվել:

- Գո՞հ ես լուսանկարիցդ:

- Չէ, շատ վատն է, չեմ սիրում: Պարզապես հիշողություն է, որ մնացել է դպրոցական տարիներից: Այժմ նման սանրվածք չէի ցանկանա ունենալ:

- Հաճա՞խ ես բացում «վինետկադ»:
- Ոչ, նույնիսկ կորցրել էի, հետո գտա: Առհասարակ նկար նայել չեմ սիրում, նյարդայնանում եմ:

Տիգրան. «Թիվ 5»
Երեւանի թիվ 62 միջնակարգ դպրոց, 2003-2004 ուս. Տարի


Տիգրանը «Թիվ 5» խմբից
Տիգրանը «Թիվ 5» խմբից


- Ինչպիսի՞ն էին ձեր տարիների «վինետկաները»:
- Անկեղծ ասած, նույնիսկ չգիտեմ: Երբեւէ չեմ հետաքրքրվել նման հարցերով: Բայց այսօր, երբ բացեցի «վինետկաս», տեսա, որ մեր «վինետկայում», բացի շրջանավարտների եւ ուսուցիչների նկարներից, շատ հետաքրքիր նկարներ կան: Օրինակ` «Առագաստ» սրճարանի լուսանկարը, որը չգիտեմ, թե ինչ կապ ունի մեր դասարանի կամ դպրոցի հետ:

- Այդ օրը լուսանկարվելուն հատո՞ւկ ես պատրաստվել:
- Չեմ հիշում, կարծես թե պատրաստվել էինք: Չէ, երեւի (ասաց մի փոքր մտածելուց հետո):

- Ձեր ժամանակ ի՞նչ էիք հագնում:
- Ասել էին, որ սպիտակ վերնաշապիկ եւ սեւ տաբատ հագնեինք: Քայց, քանի որ այդ ժամանակ ինձ արդեն հեռուստացույցով ցույց էին տալիս, ես մի քիչ լկստված էի, ուշացել էի ու չէի նկարվել: Մեր դպրոցի մոտ լուսանկարչատուն կար, որտեղ էլ նկարվեցի:

Տիգրան
Տիգրան


- Գո՞հ ես լուսանկարիցդ:
- Այո, սիրուն եմ դուրս եկել: Այն ժամանակ ավելի գեր էի, քան հիմա: Ժամանակին 104 կգ եմ եղել:

- Հաճա՞խ ես բացում «վինետկադ»:

- Միգուցե խաբեմ, եթե ասեմ, որ ավարտելուց հետո ընդհանրապես չեմ բացել այն: Երեւի 2006թ. մի թեթեւ նայել եմ:

Գարիկ. «32 ատամ»
Երեւանի թիվ 196 միջն. դպրոց, 2000-2001 ուս. Տարի


Գարիկը «32 ատամ»-ից
Գարիկը «32 ատամ»-ից


- Ինչպիսի՞ն էին ձեր տարիների «վինետկաները»:
- Մեր ժամանակ մի քանի թերթերով «վինետկաներն» էին նորաձեւ: Քննարկում էինք, որ մերն էլ մի քանի էջով լինի, որպեսզի մեր նկարներն էլ ավելի մեծ չափսերով դնեին:

- Այդ օրը լուսանկարվելուն հատո՞ւկ ես պատրաստվել:
- Այո, ինչպես նկատեցիք` շատ կոկիկ եմ հագնված, դպրոցում այսպես չեմ հագնվել: Եթե ճիշտ եմ հիշում, բաճկոնը իմը չէ, որովհետեւ ես չունեի (ծիծաղում է): Կամ էլ «Վերջին զանգիս» բաճկոնն եմ հագել:

Գարիկ
Գարիկ


- Ձեր ժամանակ ի՞նչ էիք հագնում:
- Ասել էին, որ անպայման կոկիկ հագնվենք: Բայց, ինչպես արդեն ասացի, ես չէի հագել կամ էլ հագել էի :)

- Գո՞հ ես լուսանկարիցդ:
- Չգիտեմ, նայում եմ, ծիծաղս գալիս է: Հա, վատ չէ, իմ կարծիքով: Բա որ 8-րդ դասարանիս «վինետկան» տեսնեք` շատ կծիծաղեք:

- Հաճա՞խ ես բացում «վինետկադ»:
- Ոչ, ընդհանրապես չեմ բացել: Երբ ասացիք պետք է, իմ արխիվից գտա:

Հ.Տ. Հայկո
Երեւանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց, 2001-2002 ուս. տարի


Հ.Տ. Հայկո
Հ.Տ. Հայկո


- Ինչպի՞սին էին ձեր տարիների «վինետկաները»:
- Չգիտեմ, ոչինչ չէինք որոշել: Էդ հարցերով աղջիկներն էին զբաղվում: Իսկ մենք` տղերքով, ավելի շատ ուզում էինք դպրոցը շուտ ավարտել:

- Այդ օրվա լուսանկարվելուն հատո՞ւկ ես պատրաստվել:
- Դե, նորմալ: Չեմ հիշում, որ հատուկ պատրաստված լինենք:

- Ձեր ժամանակ ի՞նչ էիք հագնում:

- Ով ինչ ուզում էր, էդ էլ հագնում էր: Ամեն ինչ ըստ նախասիրության ա արվել: Հատուկ չեն ասել, որ բոլորս նույն ձեւով պետք ա հագնվենք: Ինչքան հիշում եմ` կապույտ շալվար էի հագել:

Հ.Տ. Հայկո
Հ.Տ. Հայկո


- Գո՞հ ես լուսանկարիցդ:
- Չէ, որովհետեւ լավը չի: Էդ նկարում սանրավածքս ավելի կարճ ա: Չեմ կարծում, թե որեւէ մեկը գոհ կլինի էդ տարիների լուսանկարներից:

- Հաճա՞խ ես բացում «վինետկադ»:
- Ավարտելուց հետո, սկզբի մի քանի տարիներին նայում էի, բայց հետո` չէ: Վերջին անգամ չեմ էլ հիշում` երբ եմ բացել:

Իր լուսանկարից գոհ` Արեւիկ Իսաջանյան
Նյութը եւ լուսանկարները` «Ե՞ս Yes» ամսագրի
 
 
Տիգրան

Տիգրան

Ալբերտը «Թիվ 5» խմբից

Ալբերտը «Թիվ 5» խմբից

Հ.Տ. Հայկո

Հ.Տ. Հայկո

Գարիկը «32 ատամ» ակումբից

Գարիկը «32 ատամ» ակումբից

Հրաչուհի Ութմազյան

Հրաչուհի Ութմազյան

Տիգրան

Տիգրան

Հրաչուհի Ութմազյան

Հրաչուհի Ութմազյան

Հ.Տ. Հայկո

Հ.Տ. Հայկո

Գարիկ

Գարիկ

Ալբերտ

Ալբերտ

Տիգրանը «Թիվ 5» խմբից

Տիգրանը «Թիվ 5» խմբից

0
7140 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: