03 Հունիս 10
“Աստղերը` երեխաներին”
 
 
0
Բարեգործական համերգ մանկական օրվա կապակցությամբ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հայ էստրադայի մի շարք արտիստներ երգեցին փոքրիկների համար: Բարեգործական համերգը հունիսի 2-ին էր, երեխաների ու երգիչ-երգչուհիների հանդիպման վայրն էլ` “Արամ Խաչատրյան” համերգասրահը:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բարեգործական համերգ
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բարեգործական համերգ


Հաշմանդամ երեխաների ծնողների “Վահան” բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնած համերգին “աստղային հրավառություն” էր: Երեխաներին նվիրված համերգ կազմակերպելն այս հ/կ-ի համար ավանդույթ է, որ տասը տարուց ավել է` չի խախտվում:

Երեխաների համար իրենց երգերը հնչեցրին Անդրեն, Շուշան Պետրոսյանը, Սոֆի Մխեյանը, Լուսինան, Եվա Ռիվասը, Արեւիկ Ալավերդյանը, Նարեկ Բավեյանը, Զարուհի Բաբայանը, Սիլվա Հակոբյանը, Հասմիկ Կարապետյանը, Արմոն, Միսթր X-ը, “Հայսուպերսթարից” հայտնի Սուսաննա Պետրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Գոգա Խաչատրյանը, ռոմանսներ երգող Արսեն Գրիգորյանը, Dorians ռոք-խումբը եւ շատ ուրիշներ:

Sofi Mkheyan
Երգչուհի Սոֆի Մխեյանը


Համերգային ծրագիրը բացեցին “արեւիկցիները”, Անդրեի “Սոնե լե-լե”-ն մեծ ոգեւորություն առաջացրեց դահլիճում, իսկ տոնական երեկոն ավարտելու պատիվը “Apricote Stone”-ինն էր:): Հայաստանը “Եվրատեսիլ 2010”-ում ներկայացրած Եվա Ռիվասը մեկ օրով հետաձգել էր Մոսկվա իր թռիչքը` երեխաներին ծիրանագույն տոն պարգեւելու համար:

Eva Rivas & Avet Barseghyan
Եվա Ռիվասն ու Ավետ Բարսեղյանը


Մանկական ժպիտներով ու ծափողջյուններով լի համերգը վարում էր հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Բացման խոսքով ողջունեց հյուրերին  դերասան, հաղորդավար, հաշմանդամ երեխաների ծնողների “Վահան” բարեգործական հասարակական կազմակերպության մշակութային խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:

“Վահան” հ/կ-ն երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հունիսի 2-ի բարեգործական համերգին աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալագրեր հանձնեց բոլոր արտիստներին: ):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Զարուհի Բաբայանն ու Անդրեն երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բարեգործական համերգին

Զարուհի Բաբայանն ու Անդրեն երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բարեգործական համերգին

 “Արմենիա փրոդաքշն” պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր նախագահ Վալերի Սահարյանը, Եվա Ռիվասն ու Dorians-ի վոկալիստ Գոռ Սուջյանը

“Արմենիա փրոդաքշն” պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր նախագահ Վալերի Սահարյանը, Եվա Ռիվասն ու Dorians-ի վոկալիստ Գոռ Սուջյանը

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը

Երգչուհի Սոնա Շահգելդյանը

Երգչուհի Սոնա Շահգելդյանը

Երգչուհի Սոֆի Մխեյանը

Երգչուհի Սոֆի Մխեյանը

Սիլվա Հակոբյանն ու Արեւիկ Ալավերդյանը

Սիլվա Հակոբյանն ու Արեւիկ Ալավերդյանը

Երգչուհի Շուշան Պետրոսյանը

Երգչուհի Շուշան Պետրոսյանը

Սամվել Գրիգորյանը, Զարուհի Բաբայանն  ու Գոգան

Սամվել Գրիգորյանը, Զարուհի Բաբայանն ու Գոգան

Դերասան, հաղորդավար, հաշմանդամ երեխաների ծնողների “Վահան” բարեգործական հասարակական կազմակերպության մշակութային խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն ու երգիչ Նարեկ Բավեյանը

Դերասան, հաղորդավար, հաշմանդամ երեխաների ծնողների “Վահան” բարեգործական հասարակական կազմակերպության մշակութային խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն ու երգիչ Նարեկ Բավեյանը

Միսթր X

Միսթր X

Երգչուհի Լուսինան

Երգչուհի Լուսինան

Բարեգործական համերգ մանկական օրվա կապակցությամբ

Բարեգործական համերգ մանկական օրվա կապակցությամբ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բարեգործական համերգ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բարեգործական համերգ

Արմեն Սարգսյանն (աջից) ու երգիչ Արմոն

Արմեն Սարգսյանն (աջից) ու երգիչ Արմոն

Եվա Ռիվասն ու Ավետ Բարսեղյանը

Եվա Ռիվասն ու Ավետ Բարսեղյանը

Եվա Ռիվասը երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բարեգործական համերգին

Եվա Ռիվասը երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բարեգործական համերգին

Երգչուհի Եվա Ռիվասը

Երգչուհի Եվա Ռիվասը

Հայաստանը “Եվրատեսիլ 2010”-ում ներկայացրած Եվա Ռիվասը

Հայաստանը “Եվրատեսիլ 2010”-ում ներկայացրած Եվա Ռիվասը

Անուշ Հովնանյանն ու Ավետ Բարսեղյանը

Անուշ Հովնանյանն ու Ավետ Բարսեղյանը

Մանկական ժպիտներով ու ծափողջյուններով լի համերգը վարում էր հաղորդավար Ավետ Բարսեղյանը

Մանկական ժպիտներով ու ծափողջյուններով լի համերգը վարում էր հաղորդավար Ավետ Բարսեղյանը

Արեւիկ Ալավերդյանն ու Հասմիկ Կարապետյանը

Արեւիկ Ալավերդյանն ու Հասմիկ Կարապետյանը

Երգչուհի Արեւիկ Ալավերդյանն ու երգահան Վահրամ Պետրոսյանը

Երգչուհի Արեւիկ Ալավերդյանն ու երգահան Վահրամ Պետրոսյանը

Երգիչ Անդրեն, Զարուհի Բաբայանն ու Արմեն Սարգսյանը

Երգիչ Անդրեն, Զարուհի Բաբայանն ու Արմեն Սարգսյանը

0
2689 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: