×


Աստղերը Կաննում

Աստղերը Կաննում

Բացվեց Կաննի 63-րդ կինոփառատոնը Անձրեւը չազդեց այն մարդկանց տրամադրության վրա, ովքեր ժամանել էին Ֆրանսիա` մայիսի 12-ին մասնակցելու Կաննի կինոփառատոնի բացմանը: Կարմիր գորգով անցան փառատոնի ժյուրիի անդամներ Քեյթ Բեկինսեյլը, Բենիսիո դել Տորոն, Թիմ Բարտոնը, հոլիվուդյան եւ եվրոպական կինոաստղեր Վենսան Պերեսը, Հելեն Միրրենը, Ժան-Կլոդ Վան-Դամը, Նատալի Իմբրուլիան, Եվա Լոնգորիան, Սալմա Հայեկը, Գաել Գարսիա Բերնալը եւ շատ ու շատ այլ աստղեր: Francois Henri Pinault and Salma Hayek Փառատոնների պալատի սրահ վերջինը մտան «Ռոբին Հուդ» ֆիլմի հեղինակները, այդ թվում նաեւ դերասաններ Ռասել Քրոուն եւ Քեյթ Բլանշեթը: Սակայն նկատվում էր գլխավոր հերոսներից մեկի` ռեժիսոր Ռիդլի Սքոթի բացակայությունը. նա չէր կարողացել գալ ֆիլմի պրեմիերային: Նրան խանգարել էին ոչ թե Լազուրե ափի փոթորիկը կամ Իսլանդիայի հրաբուխը, այլ` ծնկի վիրահատությունը: Danielle Spencer and Russell Crowe Կաննի կինոփառատոնի ծրագրում ընդգրկված են 19 ֆիլմեր: Վերջին պահին ծրագիրը համալրեց բրիտանացի Կեն Լոուչը, ով ներկայացնում է պատմական «Իռլանդական երթուղին» ֆիլմը: Կինոդիտումները կսկսվեն «Ռոբին Հուդ»-ի պրեմիերայով: Աղբյուրը` MTV, Daily Mail, Spletnik.ru Պատրաստեց` Կարինե Պետրոսյանը Լուսանկարները` Bauer Griffin/Zimbio

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին