09 Mar 2010
Տպել Տպել
 
Աստղիկ Սաֆարյան

“2010-ին Երեւանում ինձ հազվադեպ կգտնեք”

Փոփ-ռոք ոճում իրեն “գտած” Աստղիկ Սաֆարյանը սիրահարված է… Այո, երգչուհին շատ է սիրում Փարիզը, Իսպանիայի հետ էլ “վատ” չի: Երեկ` մարտի 8-ին մեկնել է Իսպանիա, հավատացրել է, որ ոչ մի իսպանացի մաչոյի չի սիրահարվի, գուցե նոր տեսահոլովակ հետը բերի: Կվերադառնա մեկ ամսից, բայց հաշվի առեք, որ այս տարի նրան Երեւանում հազվադեպ “կգտնեք”. համերգների մեջ է լինելու արտասահմանում: Bravo.am-ը զրուցեց երգչուհու հետ մինչ մեկնումը, լուսանկարեց: Ի դեպ, լուսանկարվելուց առաջ Աստղիկ Սաֆարյանը ոչ թե շպարը թարմացրեց կամ վարսերը ուղղեց, այլ օծանելիք ցանեց. պարզապես թուլություն ունի օծանելիքի հանդեպ:

Փոփ-ռոք ոճում իրեն “գտած” Աստղիկ Սաֆարյանը

Փոփ-ռոք ոճում իրեն “գտած” Աստղիկ Սաֆարյանը

- Անցյալ տարի “Քեզ երգը գտավ”, այս տարի դու ի՞նչ ես գտել:

- 2010-ին ինձ Երեւանում հազվադեպ կգտնեք: Մարտի 8-ն օդանավի մեջ կանցկացնեմ, բայց հետո ամեն ինչ լավ կլինի: Իսպանիայում հրավիրված եմ ինձ համար շատ թանկ մարդու ծննդյան տարեդարձին: Հետո ամսվա վերջ կվերադառնամ եւ կնկարահանեմ երրորդ տեսահոլովակս: Արդեն սցենարային մասը մտածել եմ, հագուստները, կերպարային մասն էլ Իսպանիայում կմտածեմ: Երեւի “Գալիս եմ քո ետեւից” երգի հիման վրա կնկարահանեմ:

Այնքան շատ պլաններ ունեմ այս տարի, արդեն ինչ-որ չափով գրաֆիկս կազմել եմ: Չգիտեմ նույնիսկ` որտեղից սկսել: Երեւի նորից ասեմ, որ ավարտեցի իմ երգերի առաջին հավաքածուն, առաջին գլուխը, որ անվանեցի “Ինձ երգն է գտել”: Հաշվի առնելով լավ արձագանքները` ի ուրախություն ինձ կարող եմ ասել, որ հաջողված ձայնասկավառակ է: CD-իս վաճառքով զբաղվող ընկերությունն էլ փաստում է, որ այն բավական մեծ պահանջարկ է վայելում: Ինձ համար շատ ուրախալի է. ռիսկային էր նոր ոճում հանդես գալն եւ փոփ-ռոք ոճում ձայնասկավառակ ներկայացնելը: Իմ երկրպագուներն իմ կողքին են, ուրախանում եմ:

Այս տարի երգչուհուն Երեւանում հազվադեպ “կգտնեք”

Այս տարի երգչուհուն Երեւանում հազվադեպ “կգտնեք”

- Հիմա էլ արտասահմա՞նն է քեզ գտել:

- :) Չէ, ուղղակի շատ առաջարկներ եմ ստացել: Բավականին լուրջ են, Հունաստանի հայ համայնքն է հրավիրել: Գերմանիայից, Ֆրանսիայից համերգային հրավերները շատ են: Ուզում եմ այնպես անել, որ մեկը մյուսին չխանգարի: Հուլիսին էլ Երեւանում Սփյուռքի նախարարությունը եւ “Music of Armenia”-ն համատեղ մշակութային երեկո են անցկացնելու, որին համաձայնել եմ մասնակցել. բարեգործական նպատակներով համերգ է…

- Կարծես` չավարտեցիր:

- Շատ-շատ են պլանները: Փոքրիկ մենահամերգներ էլ ենք ծրագրավորում:
Արտասահմանում տեղյակ են իմ գործունեությանը, լսել են ձայնասկավառակս, տեսահոլովակներս էլ են դիտել: Պաշտոնական կայք ունեմ: Մի նորություն էլ կարող եմ ասել. մոտ մեկ
ամսից ձայնասկավառակս հասանելի կլինի նաեւ itune-ում: Այստեղի ռոք ակումբներում էլ ելույթ պետք է ունենամ:

- Նոր երգեր “ծնվե՞լ” են:

- Մոտ հինգ-վեց նոր երգ ունեմ, որոնց երաժշտությունն ու խոսքերը գրված են: Շուտով գործիքավորումն ու ձայնագրությունները կանենք: Հեղինակներին կներկայացնեմ, երբ երգերը վերջնական պատրաստ լինեն, ու նաեւ նոր ձայնասկավառակիս մասին կխոսեմ: Պլանավորում եմ այս տարի էլ CD թողարկել: Դիջեյ Սերժոյի հետ եմ համագործակցել: Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակն ես եմ, գործիքավորումը Սերժոն է արել: Շատ հետաքրքիր ոճում է. պարունակում է եւ իմ փոփ-ռոք տարրերը, եւ  սերժոյական էլեկտրոնային ոճը:

Աստղիկ Սաֆարյանը պլանավորում է այս տարի  CD թողարկել

Աստղիկ Սաֆարյանը պլանավորում է այս տարի CD թողարկել

- Էլի փոփ-ռոք ոճու՞մ ես հանդես գալու:

- Այս անգամ ավելի կոմերցիոն երգեր են լինելու` մոդեռն ռոքի մեջ:  Պահպանելու եմ իմ ոճը, բայց ավելի նոր ու մոդեռն վիճակներում երգեր կլինեն: Ես ինքս մոդեռն ռոքի մեծ սիրահար եմ: Մոդեռն ասելով` 90-ականներից սկսած հնչող մյուզիքը նկատի ունեմ, շատ-շատ կատարողների երգերը ամբողջ օրը մեքենայիս մեջ հնչում են, ու ես չեմ հոգնում: “The Killers” խմբի երգերն եմ շատ սիրում: Իմ շատ սիրելի “Jonas Brothers” խմբի բոլոր ձայնասկավառակներն ունեմ: Ի դեպ, օրիգինալ ձայնասկավառակներն են, որ այստեղից չեմ ձեռք բերել: Շնորհակալ եմ, որ այդքան լավ երաժշտություն են ներկայացնում, եւ ես սնվում եմ դրանցով: Փոփ-ռոք ոճն եմ ընտրել, ուրեմն ամենայն ճշտությամբ պետք է ներկայացնեմ, որ մարդիկ եթե նույնիսկ նոր են ծանոթանում այդ ոճին, ճիշտ ձեւով ծանոթանան:

- Ի՞նչ գույնի է քո ոճը:

- Բենետոնյան երանգների մեջ է: Իմ սիրելի գույնը դեղինն է, որ չեմ օգտագործում: Փոքր ժամանակ նկարելիս դեղինով շատ էի ներկում, որ լուսավոր լինի: Հիմա էլ եմ նկարում, երազում եմ հագուստի, կեդերի, կապ չունի` ինչի, սեփական հավաքածու եմ ուզում թողարկել: Իմ բրենդային նշանն էլ աստղն է, որին հայերեն –իկ եմ ավելացնում: Այդ լոգոյով շապիկներ էլ կան:

Երգչուհին շատ է սիրում Փարիզը, Իսպանիայի հետ էլ “վատ” չէ

Երգչուհին շատ է սիրում Փարիզը, Իսպանիայի հետ էլ “վատ” չէ

- Ռոքի սիրահարները վայրենի՞ գեղեցկություն են նախընտրում:

- Ես նուրբ եւ դասական ոճն եմ սիրում: Եթե շպարիս նայելով ես հարցնում, ասեմ, որ այն ոչ միայն ռոքի ֆորմատի, այլեւ դասականի մեջ է: Ես մնայունի կողմնակից եմ:

- Երգերիդ թեմաները փոխվե՞լ են:

- Ավելի անկեղծ են, ազնիվ, սրտից եկած: Մեկը Փարիզում եմ գրել: Կարեւորի, գլխավորի մասին երգեր են:

- Անգլերե՞ն երգերն են էլի գերակշռելու երգացանկումդ:

- Հայերեն էլ կլինեն: Այս անգամ եւս կաշխատեմ “32 ատամ”-ցի Գարիկի հետ: Ինձ շատ մտերիմ եւ հարազատ Գարիկի հետ: Չնայած իր զբաղվածությանը` նոր երգերիս գործիքավորումը կանի: Հոգնել եմ արդեն բամբասանքներից, երկուսս էլ բազմաթիվ անգամներ նշել ենք, որ ոչ մի սիրավեպ չկա: Մենք լավ, մտերիմ, մեկս մյուսի համար թանկ ընկերներ ենք: Կարիք չկա հորինել:

Գեղեցկուհի Աստղիկ Սաֆարյանը ժամանակ չունի սիրահարվելու

Գեղեցկուհի Աստղիկ Սաֆարյանը ժամանակ չունի սիրահարվելու

- Ամուսնությանդ ժամանակ  “32 ատամ”-ցի  Գարիկը քավորի կարգավիճակում կլինի:):

- Ես սիրով կառաջարկեմ, եթե, իհարկե, ամուսինս արդեն այլ տարբերակ չունենա: Նա լավագույն հյուրերի շարքում կլինի, որոնք իսկապես ուրախ կլինեն ինձ համար, դրանում համոզված եմ:

- Իմացանք` ինչ երգեր ես լսում ավտոմեքենայումդ, բայց մակնիշը չասացիր:

- Մակնիշը չեմ ուզում նշել, արտասահմանյան մեքենա է, ընտրել եմ սեւ, դասական գույնը: Կարեւորը` կանոնները պահպանելով եմ վարում:

- Ուզում ես ասել` ղեկին խմած չե՞ս նստում:):

- Չէ, ալկոհոլի հետ չունեմ:

- Իսկ եթե իսպանացի մաչոյի սիրահարվե՞ս ու էլ չվերադառնաս:):

- Չեմ կարծում, ժամանակ չունեմ սիրահարվելու: Բայց խորհուրդ եմ տալիս բոլորին սիրահարվել. գարուն է, չեմ սիրում ձմեռը, երբ ավարտվեց, շատ ուրախացա: Բարսելոնայում եմ մնալու, ավելի շատ հանգստանալու եմ, կաշխատեմ նոր երգեր գրել:

- Իսպանական մշակույթը սիրո՞ւմ ես:

- Միշտ սիրել եմ ֆրանսիական ամեն ինչը: Հիացած եմ, իմ Երեւանից բացի առաջին տեղում Փարիզն է: Ուղղակի սիրահարված եմ, ամեն տեղ այցելել եմ, մանրամասն եմ սիրում Փարիզը, շատ անգամներ եմ եղել: Գուցե մի քանի տարի հետո էլ Գերմանիայով հիանամ: Պետք է հաճախեմ իսպաներենի եւ ֆրանսերենի դասընթացների:

Աստղիկ Սաֆարյանը մնայունի կողմնակից է

Աստղիկ Սաֆարյանը մնայունի կողմնակից է

- Մեկ էլ տեսար` վերադարձար ու սկսեցիր իսպանական ոճում երգել:

- Իմը չեմ համարում այդ ոճը: Բայց լսել եմ իսպանական ռոք, հիացած եմ. ռոքի մեջ իսպաներենը շատ գեղեցիկ է հնչում: Եվրոպական ռոք եմ շատ լսում: Վերջերս հասկացա, որ անգլիական կատարողների ներկայացրած երաժշտությունն եմ սիրում:

- Ասացվածք կա` ինչպես տարին դիմավորես, այդպես էլ կանցկացնես: Արտասահմանու՞մ ես դիմավորել Ամանորը:

- Չէ, Երեւանում` քրոջս հետ: Մի քիչ տխուր ու անսովոր էր. երկուսով, մենակ: Ի դեպ, ամբողջ պատրաստությունը մենք ենք տեսել: Ասում են` խոհանոցում  լավ եմ ինձ դրսեւորում: Պապայի, մամայի տեղն երեւում էր: Հետո մեզ միացան մեր ընկերները:

- Կարեւորը` ծնողներդ Իսպանիայից լավ նվերներ բերեցին:

- Բնականաբար: Շատ-շատ հետաքրքիր նվերներ են, բայց չառանձնացնեմ:

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը

- Թանկարժեք նվերներ ե՞ս սիրում:

- Օրիգինալ բաներ եմ սիրում, գինը կապ չունի: Նույնիսկ ծաղկեփնջի դեպքում գերադասում եմ յուրահատուկը, քան թե իմ բոյի վարդեր նվիրեն: Ավելի հասարակի ու օրիգինալի կողմնակիցն եմ: Իմ նկարով puzzle եմ նվեր ստացել, որ դեռ չեմ հասցրել հավաքել: Երկրպագուներս էլ DVD են նվիրել, ուր իմ բոլոր ելույթներն ու եթերներն են ձայնագրված. փոստով էին ուղարկել: Շատ զգացված էի:

- Մայրիկիդ ի՞նչ ես նվիրելու մարտի 8-ին:

- Իմ ու քրոջս` Համեստի ներկայությունը. կմիանանք իրեն :) : Հուսով եմ` լավ կանցկացնենք: Կարոտել ենք, Ամանորից մինչ օրս չենք տեսել: Չենք բողոքում, բայց կարոտել ենք:

- Ծնողներդ Մոսկվայու՞մ են բնակվում:

- Պապայի բիզնեսը այնտեղ է, բնականաբար, մայրս էլ հետն է: Մենք էլ փոքր չենք, կարողանում ենք մենակ մնալ: Իրենք են գալիս, մենք ենք գնում: Ես Մոսկվան չեմ  սիրում, հանգիստ չեմ լինում, խեղդվում եմ: Մաման շատ-շատ է սիրում:

- “Աստղիկացված” մարտիության շնորհավորանք եմ ուզում ասես:

- Շնորհավորում եմ, սիրուն եղեք, սիրահարվելու ժամանակ գտեք:

- Նույնն էլ քե՞զ ես ցանկանում:

- Այո:

Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսկանի/Bravo.am/

    կարծիքներ չկան     2,487 Դիտումներ
Հաջորդ
Նունե Եսայան

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Մարիաննա Հովհաննիսյան
“Դու” երգչուհու սիրուց հոգնեցի՞ր
կարդալ...
Միշո
“Ֆրանսուհիները գեշ են”:)
կարդալ...
Արման Մարգարյան
«Հայկական TV-ալիքներին վաղուց չեմ հետեւում…»
կարդալ...
Լիլու
“Հոգնել եմ”-ը Bravo.am-ում:)
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
 
More news
 
Վլադիմիր Մնացականյան
Ձեռքի ուժ ունենք, աշխարհը չունի:)
կարդալ...
White Apricot
“Ոսկե ծիրան”-ի հյուրերը “Սպիտակ ծիրան” ֆոտոշարքում
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
Լանա Խաչատրյան
“Բեյրութի օդակայանում ինձ անգիր են արել”
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
AnSa
 
Noro
 
EMSIEL
 
amily
 
MXO-ARMENIA-2
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by