07 Նոյեմբեր 09
Աստղիկ Սաֆարյանի “առաջնեկը”
 
 
0
Կայացավ “Ինձ երգն է գտել” CD-ի շնորհանդեսը

“Ինձ երգն է գտել” անվանումը կրող CD-ին այսօրվանից կարող են “գտնել” Աստղիկ Սաֆարյանի բոլոր ֆանատները: :) Նոյեմբերի 6-ին Disc Planet խանութ սրահում կայացավ երգչուհու առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը:

Բարեկամներից բացի երգչուհուն շնորհավորելու էին եկել գործընկերները` Վարդան Բադալյանը, Լանա Խաչատրյանը, Էրիկը, Մարին, Vox խումբը, Մարիաննա Հովհաննիսյանը, “Թիվ 5” խմբի տղաները, ինչպես նաեւ երկրպագու-երկրպագուհիներ:

Աստղիկ Սաֆարյանը ցուցադրում է “Ինձ երգն է գտել” CD-ին
Աստղիկ Սաֆարյանը ցուցադրում է “Ինձ երգն է գտել” CD-ին


“Շատ հուզված եմ, առաջին անգամ է նման բան ինձ հետ կատարվում: Անսովոր է: :) Շատ շնորհակալ եմ բոլորին, որ եկել են ու ուրախ են ինձ համար”,- ասաց Աստղիկ Սաֆարյանը:

Առաջին հայկական փոփ-ռոք սկավառակում զետեղված է 12 երգ,  վերջինը` բոնուսային: “Ուրախ, տրամադրող ալբոմ է, 2 մեղեդային երգ կա, որոնք համարում եմ մեղեդայնորեն ներկայացված  փոփ-ռոք ստեղծագործություններ: Երգերի մեծ մասի հեղինակն ես եմ: Օգնել է նաեւ “32 ատամ”-ցի Գարիկը: Ալբոմում ներառված Fabulous Boy երգի երաժշտությունը եւ գործիքավորումը Գարիկինն է: “Ես անկախ եմ”, “Քեզ` միակին” երգերն էլ է Գարիկը նվիրել: “Մոլորված սեր” երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակն ես եմ, Գարիկը գործիքավորել է: Մի երգ ունեմ, որ Գիսանե Պալյանն է գրել”,- իր առաջին ձայնասկավառակի “պարունակությունը” ներկայացրեց Աստղիկ Սաֆարյանը:

Աստղիկ Սաֆարյանն ինքնագրեր է բաժանում երկրպագուներին
Աստղիկ Սաֆարյանն ինքնագրեր է բաժանում երկրպագուներին


“Աղջիկների սրտից եմ խոսում”. Աստղիկ Սաֆարյան

Աստղիկը ձայնասկավառակում տարբեր թեմաներ է շոշափել: Երգչուհին համոզված է, որ աղջիկները շնորհակալ կլինեն իրեն: “5-6 երգ հանդիսատեսը արդեն լսել է, կեսը նոր են, ոչ միայն նոր երգեր են, այլեւ նոր խոսք, հուսով եմ` կընկալվի: Սովորաբար աղջիկներն են իրենց մեղավոր զգում, երբ հարաբերություններում ինչ-որ բան այն չի լինում, բայց տղաներն էլ պետք է սխալն իրենց մեջ փնտրեն”,- ասաց Ասղիկ Սաֆարյանը:

Յուրահատուկ Աստղիկը

Երգիչ Վարդան Բադալյանը “Օ քամի” երգը հենց Աստղիկի կատարմամբ է հավանում: “Յուրահատուկ երգչուհի է: Առաջինն է փոփ-ռոք ոճում: Մենք մտերիմ ենք, շատ հաճելի մարդ է: Հաջողություններ, բազմաթիվ CD-ներ ու տեսահոլովակներ եմ ցանկանում”,- ասաց Վարդան Բադալյանը:

“Աստղիկը ամենից առաջ շատ լավ մարդ է: Իսկ որպես երգչուհի այնքան եմ հարգում ու սիրում… Ուրիշներից տարբերվում է իր տեսակով, հագուստով, երաժշտական ոճով”,- ասաց Էրիկը:

Աստղիկ Սաֆարյանը երգիչ Էրիկի հետ
Աստղիկ Սաֆարյանը երգիչ Էրիկի հետ


“Աստղիկին ավելորդ գովաբանություն չեմ անի”. Համեստ Սաֆարյան

Աստղիկ Սաֆարյանի երգերի ստեղծմանն անմիջական մասնակցություն ունի երգչուհու քույրը: Համեստը մասնագիտությամբ մարքեթոլոգ է. այսուհետ Աստղիկի փիարով է զբաղվելու: “Հարկ եղած ժամանակ ես առաջինն եմ քննադատում նրան: Նա գիտի, որ հանդիսատեսի աչքով եմ նայում իր երգերին, երբեք չեմ խաբի ու ավելորդ գովաբանություն չեմ անի միայն նրա համար, որ իմ քույրն է”,- ասաց Համեստ Սաֆարյանը:

Աստղիկ Սաֆարյանի “Ինձ երգն է գտել” CD-ի շնորհանդեսը Disc Planet խանութում
Աստղիկ Սաֆարյանի “Ինձ երգն է գտել” CD-ի շնորհանդեսը Disc Planet խանութում


“Թիվ 5-ը”` Աստղիկին երկրպագող խումբ :)

Ամբողջ կազմով Աստղիկին շնորհավորելու էին եկել “Թիվ 5” խմբի տղաները: “Աստղիկի ֆանատն եմ, շատ-շատ եմ սիրում իրեն: Առավոտ զարթնեցի` արեւ էր, ուրախացա, անձրեւներից հետո Աստղիկի շնորհանդեսի օրը արեւային պետք է լինի: Տղեքն էլ են շատ ուրախ: Ճաշակով է ամեն ինչ անում”,- ասաց “Թիվ 5” խմբի Տիկոն:

Իսկ նույն օրը երեկոյան Armenia Marriott-ի Lounge սրահում Աստղիկն իր ձայնասկավառակը նվիրեց նաեւ ընկերներին: Նրան շնորհավորելու էին եկել Հայկոն, Ավետ Բարսեղյանը, Միշոն, Սերժոն, Արամ mp3-ին, Գարիկը մյուս “32 ատամ”-ցիների հետ, Արսեն Գրիգորյանը, հաղորդավար Կարինան, Հայկ Կասպարովը, դերասանուհի Լուիզա Ներսիսյանը եւ ուրիշներ:

“Իմ ընկերներն այն մարդիկ են, ովքեր միշտ ուրախ են եղել ինձ համար, աջակցել են: Գարիկ, Միշո, Ռոլանդ, Գիսանե Պալյան… շնորհակալ եմ բոլորիդ”,- հուզվել էր Աստղիկը: :)

Գարիկը “32 ատամից” շնորհավորում է Աստղիկին
Գարիկը “32 ատամից” շնորհավորում է Աստղիկին


“Աստղիկը առաջինն ա”. Գարիկ “32 ատամ”

Բնական է, իմ լեքսիկոնով գրած երգերս անհարմար են, որ Աստղիկն երգի, ես խոսակցական եմ գրում, ինքը “աստղիկացնում” է: Ինձ ուրիշ աստղեր ասել են. Գար ջան, իմ համար էլ մի հատ երգ կգրես, ուզում եմ ալբոմիս մեջ մի հատն էլ ռոք լինի: Ես տենց չեմ աշխատում, Աստղիկը զգում ու հասկանում ա էն երաժշտությունը, որ ես իրեն նվիրում եմ: Փոփ-ռոքը իր ոճն է, եթե Հայսատանում ուրիշներն էլ կան, կարող ենք համարել, որ չկան, որովհետեւ այդ մասին չգիտենք. տանը լիքը մարդ լիքը բան ա անում 98 թվից, հետո ինչ: Ինքը առաջինն ա միանշանակ”,- ասաց  Գարիկը:
Հյուրերն Աստղիկ Սաֆարյանի ինքնագրով ձայնասկավառակներ ստացան, “32 ատամ”-ցիները քեֆ էին անում, Աստղիկի երգերն երգում: Բոլորը գոհ էին ու երջանիկ:  :)

Տեքստը` Լիլիթ Բաբայանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի


 
 
Աստղիկ Սաֆարյանը ցուցադրում է “Ինձ երգն է գտել” CD-ին

Աստղիկ Սաֆարյանը ցուցադրում է “Ինձ երգն է գտել” CD-ին

VoX-ը նույնպես ներկա էր շնորհանդեսին

VoX-ը նույնպես ներկա էր շնորհանդեսին

Հյուրերի թվում էր նաեւ Վարդան Բադալյանը

Հյուրերի թվում էր նաեւ Վարդան Բադալյանը

Մարին եկել էր շնորհավորելու Աստղիկ Սաֆարյանին

Մարին եկել էր շնորհավորելու Աստղիկ Սաֆարյանին

Աստղիկ Սաֆարյանի “Ինձ երգն է գտել” CD-ի շնորհանդեսը Disc Planet խանութում

Աստղիկ Սաֆարյանի “Ինձ երգն է գտել” CD-ի շնորհանդեսը Disc Planet խանութում

Աստղիկ Սաֆարյանը ցուցադրում է “Ինձ երգն է գտել” CD-ին

Աստղիկ Սաֆարյանը ցուցադրում է “Ինձ երգն է գտել” CD-ին

Աստղիկ Սաֆարյանի “Ինձ երգն է գտել” CD-ի շնորհանդեսը Disc Planet խանութում

Աստղիկ Սաֆարյանի “Ինձ երգն է գտել” CD-ի շնորհանդեսը Disc Planet խանութում

Աստղիկ Սաֆարյանի “Ինձ երգն է գտել” CD-ի շնորհանդեսը Disc Planet խանութում

Աստղիկ Սաֆարյանի “Ինձ երգն է գտել” CD-ի շնորհանդեսը Disc Planet խանութում

Աստղիկ Սաֆարյանի “Ինձ երգն է գտել” CD-ի շնորհանդեսը Disc Planet խանութում

Աստղիկ Սաֆարյանի “Ինձ երգն է գտել” CD-ի շնորհանդեսը Disc Planet խանութում

Աստղիկ Սաֆարյանն ինքնագրեր է բաժանում երկրպագուներին

Աստղիկ Սաֆարյանն ինքնագրեր է բաժանում երկրպագուներին

Աստղիկ Սաֆարյանն ինքնագրեր է բաժանում երկրպագուներին

Աստղիկ Սաֆարյանն ինքնագրեր է բաժանում երկրպագուներին

Աստղիկ Սաֆարյանի “Ինձ երգն է գտել” CD-ի շնորհանդեսը Disc Planet խանութում

Աստղիկ Սաֆարյանի “Ինձ երգն է գտել” CD-ի շնորհանդեսը Disc Planet խանութում

Աստղիկ Սաֆարյանի “Ինձ երգն է գտել” CD-ի շնորհանդեսը Disc Planet խանութում

Աստղիկ Սաֆարյանի “Ինձ երգն է գտել” CD-ի շնորհանդեսը Disc Planet խանութում

Աստղիկ Սաֆարյանը երգիչ Էրիկի հետ

Աստղիկ Սաֆարյանը երգիչ Էրիկի հետ

Շնորհանդեսի հյուրերը

Շնորհանդեսի հյուրերը

Շնորհանդեսի հյուրերը

Շնորհանդեսի հյուրերը

0
5025 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: