×


Աստղիկ Սաֆարյան

Աստղիկ Սաֆարյան. “Ինձ երգն է գտել”

Bravo.am-ի հարցազրույցը շնորհանդեսի նախօրեին Առաջին հայկական փոփ-ռոք CD-ին Նոյեմբերի 6-ին ժամը 17-ին Disc Planet խանութ-սրահում Աստղիկ Սաֆարյանը կներկայացնի իր առաջին ձայնասկավառակը: “Մեղավոր ես” եգում է Աստղիկը եւ նոր խոսք, նոր երգեր խոստանում երկրպագուներին: Bravo.am-ը “բերման է ենթարկել” ամենամեծ մեղավորին :): Աստղիկ Սաֆարյանի CD-ի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 6-ին - Ձայնասկավառակիդ  “մեղավորը”  ո՞վ է: - Ես եմ : Մեղավոր եմ, որովհետեւ որոշել եմ փոփ-ռոք ոճը ներմուծել: Հայկական երգարվեստում այն բացակայում է, թեեւ Եվրոպայում, ԱՄՆ-ում դա նորություն չէ: Որոշեցի ես “լցնել” այդ անկյունը, սկսեցի աշխատել այդ ուղղությամբ, եւ , ինչու չէ, դառնալ ոճի հիմնադիրը Հայաստանում: - Փաստորեն ընդունում ես մեղքդ :): Ուրիշների կողմից ճնշումներ չե՞ն եղել: - Կան լավ ռոք-խմբեր, փոփի լավ ներկայացուցիչներ, բայց ես չեմ ճանաչում մեկին, որ ստեղծագործում է փոփ-ռոք ոճում: Ալբոմս ամբողջությամբ փոփ-ռոք երաժշտական ժանրում է: Տարբեր ոճերում ինձ փորձելով` գտա հոգեհարազատը: Պրոդյուսերների կողմից շատ առաջարկներ կային ջազ երգել, կարող էի, բայց չուզեցի ինձ դավաճանել: Դա իմը չէր: Փոփ-ռոք ոճում դեռ շատ ասելիք ունեմ: Աստղիկ Սաֆարյան: Լուսանկարը` Արթուր Վարդանյան - Ե՞րբ ես սկսել երգել: - Առաջին անգամ ինձ հեռուստատեությամբ տեսա, հասկացա, որ ինձ երգն է գտել: Տնտեսագետ եմ, 2007-ին ավարտել եմ ԵՊՏԻ-ն: 4-րդ կուրսից սկսեցի զբաղվել երգով: Այն դառձել է երկրորդ մասնագիտոիթյունս, բայց առաջնային պլանում: Բայց երբ հասկացա, որ ինձ երգն է գտել, չէի պատկերացնում, որ ալբոմ էլ կունենամ :): “32 ատամ”-ցի Գարիկի “աստղիկացած” նվերները - Ամենասիրելի նվերներդ երգե՞րդ են: - Երգերիս մեծ մասի հեինակը ես եմ, մյուս մասի դեպքում ինձ շատ է օգնել “32 ատամ”-ցի Գարիկը: Նա հիմնականում հենց ռոք ոճի մեջ է ստեղծագործում: Երբ իմացա, որ երգեր է գրում, շատ ուրախացա. երաժշտական լավ ճաշակ ունի: Առաջարկեցի համագործակցել, դիմեցի գործնական, Գարիկը պատասխանեց շատ ընկերական: Ալբոմում ներառված  Fabulous Boy երգի երաժշտությունը եւ գործիքավորումը Գարիկինն է: “Ես անկախ եմ”, “Քեզ` միակին” երգերն էլ է Գարիկը նվիրել: Աստղիկ Սաֆարյան: Լուսանկարը` Արթուր Վարդանյան - Լսել եմ` Գարիկի նվերները “աստղիկացնում” ես :): - Ինքը իր բառապաշարով է գրում, ես վերցնում, մշակում եմ, ինձնով եմ անում` “աստղիկացնում” եմ: Կարելի է ասել, խոսքերի համահեղինակն եմ: “Մոլորված սեր” երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը ես եմ, Գարիկը գործիքավորել է: Շատ գեղեցիկ, մեղեդային երգ է` ներկայացված փոփ-ռոք վիճակներում. թավջութակներ եւ այլն, եւ այլն… Մի երգ ունեմ, որ Գիսանե Պալյանն է գրել: Անի Վարդազարյանն էլ մի օր զանգահարեց ու ասաց, որ Մոսկվայից եկել է ինձ երգ նվիրելու: Շատ շնորհակալ եմ բոլորին: Աստղիկ Սաֆարյան: Լուսանկարը` Արթուր Վարդանյան -Ուրախ ալբոմ է՞: - Տրամադրող ալբոմ է: 12 երգ է, վերջինը` բոնուսային: Իմ ու Գարիկի դուետն է` “Նոր տարվա” հանդես: Ռոքային մեկնաբանմամբ այս երգն անցյալ Ամանորին ենք ներկայացրել, լավ արձագանքների պատճառով կամ շնորհիվ դա էլ եմ ներառել ալբոմում: Նոր տարին մոտ է, ակտուալ կլինի : Կուրախանան այդ երգի տակ: 2 մեղեդային երգ կա, որոնք համարում եմ մեղեդայնորեն ներկայացված փոփ-ռոք ստեղծագործություններ: Շատերին թվում է` ռոքը մետալն է, կաշվե շորերը: Ռոքը շատ ավելի գեղեցիկ ճյուղեր ունի, որ կարելի է շատ-շատ սիրել: - Ումի՞ց ես ազդվել :): - Շատ-շատ են սիրելի խմբերը` երիտասարդ տղաների խումբ Jonas Brothers-ը, Coldplay, Green Day, լավ երգչուհիներ էլ կան, որ այդ ոճում ստեղծագործում են: Աշխատում եմ միշտ նրանց ձայնասկավառակները գնել, եթե անգամ այստեղ չեմ գտնում: - Սուրճ կխմե՞ս: - Չեմ սիրում: Վերջին անգամ առաջին անգամ եմ խմել, այն էլ փորձելու համար. ես թեյի կողմնակից եմ: - Հիմա կանաչ թեյ կհյուրասիրեմ :): Աստղիկ Սաֆարյան: Լուսանկարը` Արթուր Վարդանյան “Ջիգյարով” հայ տղաներին  գնահատում եմ”. Աստղիկ Սաֆարյան - Երգերդ քո մասին են պատմո՞ւմ: - Հեղինակների ստեղծագործություններն ավելի ճիշտ ենք ընկալում, եթե կյանքը գիտենք, թե ինչերի միջով է անցել: Ես խոսում եմ աղջիկների սրտից: Սովորաբար աղջիկներն են իրենց մեղավոր զգում, բայց տղաներն էլ պետք է սխալն իրենց մեջ փնտրեն: Ցանակցած իրավիճակ ճիշտ գնահատել է պետք: Դա բողոք չէ, ոչ էլ վեճ, ուղղակի ակնարկ` բնավորության գծերը վերանայելու համար: Մենթալիտետի որոշ գծեր շտկել է պետք: Երկրպագուհիները շնորհակալություն են հայտնում այդ թեմաներով երգելու համար: - Հայ տղաները ջղայինացնո՞ւմ են քեզ: - “Ջիգյարով” հայերին շատ-շատ գնահատում եմ: Շատ երկրներում հենց այդ “ջիգյարով” տղաներին չեմ տեսել: Դա եմ կարոտում, երբ երկար ժամանակ բացակայում եմ Հայաստանից: Լինում են դեպքեր, երբ սխալ մոտեցում ունեն: Պարզապես պետք է լինել անկեղծ ցանկացած հարաբերություններում` սիրային, ընկերական, խոսել, քննարկել: Իմ զենքը իմ անկեղծությունն է :): - Հիմա ո՞ւմ հետ ես անկեղծ :): - Անձնականը չեմ ուզում քննարկել, կամ էլ գուցե դեռ չկա այն մեկը, ով արժանի է, որ նշեմ :): Հ.Գ. Նոյեմբերի 6-ին ժամը 17:00-ին Disc Planet խանութ-սրահում Աստղիկ Սաֆարյանը անհամբեր կսպասի իր երկրպագուներին. “Գիտեմ, նրանք էլ սպասում են իմ ձայնասկավառակին”: Զրուցեց Լիլիթ Բաբայանը Լուսանկարները` Աստղիկ Սաֆարյանի անձնական արխիվից: Հեղինակ` Արթուր Վարդանյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին