21 Մայիս 10
“Աստվածների նեկտարը”
 
0
Տեկիլայի մասին ֆիլմի պրեմիերան` “Kami”-ում

Bravo.am-ն արդեն պատմել է, որ ոգելից խմիչքի սիրահարների համար Աշոտ Փարսյանն ու Հովհաննես Հակոբյանը Կուբայից եւ Մեքսիկայից ոչ խմելու համար նախատեսված, բայց ոգելից ու  “գրադուսով” երկու ֆիլմ են բերել: Մանրամասներին ծանոթացիր այստեղ` http://www.bravo.am/news/kuban-shshi-mej-astvatsneri-nektary/ : Մայիսի 20-ին “Kami” ակումբում քլաբերներն իմացան` ինչպես է պատրաստվում տեկիլան, ցանկացողները նաեւ ճաշակեցին: ): Տեղի ունեցավ 24 րոպե տեւողությամբ “Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերան:

“Աստվածների նեկտարը” ֆիլմը
“Աստվածների նեկտարը” ֆիլմը

Ֆիլմի հեղինակն ու պրոդյուսերը Իսպանական կենտրոնի հիմնադիր տնօրեն  Աշոտ Փարսյանն է, ռեժիսորը` “Zoom Production”-ի տնօրեն Հովհաննես Հակոբյանը: Նախագծի հովանավորը “Պերնո Ռիկար Արմենիա” ընկերությունն է:

“Աստվածների նեկտարը” փաստագրական ֆիլմը նկարահանվել է Մեքսիկայում: “Մեխիկոն եւ Գուադալախարն ենք ներկայացնում: Վերջինը այն տարածքն է, ուր թորում են տեկիլան: Խմիչքի պատմությունն ենք ներկայացնում: “Աստվածների նեկտարը” սկսվում է ացտեկների, մայաների մասին պատմությամբ, իրենցից մոտ երեք հազար տարի առաջ օլմեկներն են եղել, ովքեր ագավան են բացահայտել: Ըստ լեգենդի` աստվածներն են այն շնորհել օլմեկներին, տեկիլա էլ կա, որ կոչվում է “Olmeca”,- Bravo.am-ին պատմեց Աշոտ Փարսյանը:

Տեղի ունեցավ “Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերան

“Բացի տեկիլայից ամեն ինչ նորություն էր: )”

“Աստվածների նեկտար”-ը, ինչպես երեւում է, ներկաներին շատ դուր եկավ, մանավանդ ֆիլմի վերջին պահը, որ ինչպես հեղինակներն են ասում. “Վերջացրել ենք մուլտով. մեքսիկացիները հավաքվում են տեկիլա խմելու, վերցնում են բաժակներն, ասում` դեպի վերեւ, դեպի ներքեւ, դեպի առաջ ու “կլկլկլ…”` դեպի ներս: )”:

“Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերայից հետո սկսվեց ֆիեստան` լատինո afterparty-ին

Ավետիք Դավթյանն ասում է` ֆիլմում իր համար բացի տեկիլայից ամեն ինչ նորություն էր: ).“Դուրս եկավ, որովհետև պարզ և հասկանալի ձևով բացատրեցին խմիչքի ստացման եղանակն ու պատմությունը”:

“Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերայից հետո, ինչպես եւ սպասելի էր, սկսվեց ֆիեստան` լատինո afterparty-ին: Իսպանական կենտրոնը լատինաամերիկյան երաժշտություն էր ներարկում քլաբերներին: ):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Ֆիլմի հեղինակ ու պրոդյուսեր Իսպանական կենտրոնի հիմնադիր տնօրեն  Աշոտ Փարսյանը

Ֆիլմի հեղինակ ու պրոդյուսեր Իսպանական կենտրոնի հիմնադիր տնօրեն Աշոտ Փարսյանը

Տեղի ունեցավ “Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերան

Տեղի ունեցավ “Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերան

Քլաբերները “Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերային

Քլաբերները “Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերային

“Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերայից հետո սկսվեց ֆիեստան` լատինո afterparty-ին

“Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերայից հետո սկսվեց ֆիեստան` լատինո afterparty-ին

Տեղի ունեցավ “Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերան

Տեղի ունեցավ “Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերան

Քլաբերները “Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերային

Քլաբերները “Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերային

“Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերայից հետո սկսվեց ֆիեստան` լատինո afterparty-ին

“Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերայից հետո սկսվեց ֆիեստան` լատինո afterparty-ին

Երեկոյի մասնակից

Քլաբերներն իմացան` ինչպես է պատրաստվում տեկիլան, ցանկացողները նաեւ ճաշակեցին

1402 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: