×


ԱՍՏՂԱՅԻՆ ԱՄԱՆՈՐ

ԱՍՏՂԱՅԻՆ ԱՄԱՆՈՐ

Ինչպես են դիմավորում Նոր տարին մեր աստղերը Հայկական շոու-բիզնեսի աստղերը Ամանորյա տոները սիրում են անցկացնել սովորական մահկանացուների պես` ընտանիքի գրկում: Չնայած նրանք զբաղված էին նախաամանորյա վերջին պատրաստություններով, Bravo.am-ին հաջողվեց հանդիպել նրանցից մի քանիսի հետ: Հովհաննես Բաբախանյան. “Ամանորին փորձում ենք հնարավորինս ավանդապաշտ լինել”:) Հովհաննես Բաբախանյան Բաբախանյանների ընտանիքն ամանորը դիմավորում է ավանդական ուտեստներով եւ տոնծառով: Bravo.am-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ ամանորյա սեղանին մոտենում է մեծ պատասխանատվությամբ եւ աղոթքով. “Ցանկանում եմ, որ Աստված օրհնի բոլորի սեղանները, նրանց շուրջ գտնվողներին եւ բոլոր նրանց, ովքեր զուրկ են, շնորհիր բարիքներով”: Ամանորին պատրաստվում են ողջ ընտանիքով. “Այս տարին ավելի պատասխանատու է, քանի որ դեկտեմբերի 31-ին մայրիկիս 80-ամյակն է”,-շնորհավորելով մայրիկին` տիկին Թամարային, Բաբախանյանն ասաց, որ այս տարվա ամենապատասխանատու նվերը մայրիկի համար է պատրաստել: Ամանորը Հովհաննես Բաբախանյանի ընտանիքում Այս տարի Հովհաննես Բաբախանյանն ու Մարի Մսրյանը ամանորը կդիմավորեն տանը` ընտանիքի եւ հարազատների ընկերակցությամբ: “Մի քանի տարի շարունակ մենք վարում էինք քաղաքապետարանի կազմակերպած համերգը եւ 24.00-ին տանը չէինք լինում: Ստացվում էր, որ մենք տուն էինք գալիս մեկ տարի ուշ”: :) Նրանց սեղանը լի է լինում տարբեր ուտեստներով, որոնց մեծ մասը Մարիի ստեղծագործություններն են: :) Ամանորը Հովհաննես Բաբախանյանի ընտանիքում Բաբախանյանների տոնածառը զարդարում են երեխաները. “Այս տարի տոնածառը զարդարել է իմ փոքր աղջիկը` Էլլան, բայց նրան մի փոքր օգնեցին Գոռը եւ Լիան”: Տոնածառը զարդարված է գույնզգույն ժապավեններով, որոնք բերվել են ԱՄՆ-ից, իհարկե, կան նաեւ լույսեր եւ այլ գեղեցիկ աքսեսուարներ: Երեխաների համար նույնպես տոնը կրկնակի է. “Շատ ոգեւորված են տատիկի ծննդյան առիթով, շարունակ փնտրտուքների մեջ են` ինչ նվեր գնեն տատիկի համար”: Հովհաննես Բաբախանյանը խորհուրդ է տալիս ամանորին չափազանցություննրի մեջ չընկնել, շատ չտանջվել եւ թույլ տալ, որ տոնը տոն մնա: “Պետք չի, որ կինն այդ օրն իրեն զգա մատուցողի դերում”,- ասում է դերասանն ու հավելում , որ ամեն ինչին պետք է թեթեւ նայել: Ամանորը Հովհաննես Բաբախանյանի ընտանիքում 12 զանգերը հնչելուն պես ողջ ընտանիքը խմում է շամպայնը`պահելով տարբեր երազանքներ: “Եթե հավատաս, որ ցանկությունդ կիրականանա, այն կկատարվի, ինչպես եւ հաջողությունը. այն միշտ կուղեկցի քեզ, եթե դու հավատում ես նրան”: Ցլի տարին դերասանը գնահատում է հաջողված. “Այն ինձ համար նոր ձեռքբերումների, հաջող ծրագրերի եւ, ինչու ոչ, նոր արտաքին ունենալու տարի էր”:  :) Հովհաննես Բաբախանյանը մեծ ակնկալիքներ ունի Վագրից. “Ուզում եմ, որ Վագրից վերցնեն ոչ թե նրա գիշատիչ կեսը, այլ նրա առողջ կեսը, վազելու եւ նպատակին հասնելու կեսը”: Հովհաննես Բաբախանյանը եւ Մարի Մսրյանը Դերասանը 2010-ին մի շարք ծրագրեր ունի, որոնք կիրագործվեն Հայաստանից դուրս: ԱՄՆ-ում կնկարահանվեն ֆիլմեր Բաբախանյանի մասնակցությամբ, կլինի նաեւ “Շղթա” հեուստասերիալի շարունակությունը , ինչպես նաեւ մենահամերգ: “Թող աշխարհում տիրի խաղաղությունը, մենք գիտակցող, ներող ու բարի լինենք, չթշնամանանք միմյանց հանդեպ եւ պահպանենք այն, ինչը տրված է մեզ”,-ասաց դերասանն ու ցանկացավ, որ մարդիկ քայլեն լուսավոր ճանապարհով: Այս բարեմաղթանքներով էլ Հովհաննես Բաբախանյանը շնորհավորեց բոլորի ամանորը: :) Լանա Խաչատրյան. “Ինձ համար ավելի սպասված ու գեղեցիկ է Սուրբ ծնունդը” Bravo.am-ը փորձել է պարզել նաև երիտասարդ երգչուհի Լանա Խաչատրյանի նախատոնական տրամադրությունը: Միասին զարդարեցինք նրա տան տոնածառը, զրուցեցինք ամանորյա նվերների, եռուզեռի և հրաշքների մասին: :) Լանա Խաչատրյանը զարդարում է տոնածառը Նոր տարվա պատրաստություններին Լանան գրեթե չի մասնակցում, խոհանոցում մայրիկին օգնում է աղցաններ պատրաստելիս: Նրան է վստահված  տոնածառի եւ տան ձեւավորումը. “Ժամանակի սղության պատճառով այս անգամ չենք հասցրել նոր տոնածառ գնել: Փիրազագույն ու մանուշակագույն խաղալիքներով եմ այս տարի զարդարում տոնածառը: Սովորաբար չեմ սիրում, երբ շատ գունավոր զարդարանքներ են օգտագործում”: Լանան միշտ ընտանիքի հետ է Նոր տարին դիմավորում: Նախորդ տարի, օրինակ, Ամանորն ընտանիքով անց են կացրել Բեյրութում. “Որոշել էինք այս անգամ էլ դրսում նշենք Ամանորը, բայց քանի որ “2 աստղ” նախագծին եմ մասնակցում, չկարողացա մեկնել, ընտանիքս էլ մնաց էստեղ: Երեւի քաղաքից դուրս գտնվող մեր առանձնատանը կդիմավորենք: Տան դիմաց մեծ եղեւնի ունենք, դա էլ կզարդարենք”, - ասաց երգչուհին: Լանա Խաչատրյանը զարդարում է տոնածառը Նոր տարվա ուտեստներից Լանան ամենից շատ սիրում է լազանիան. “Մայրիկս իմպրովիզացիաների լավ վարպետ է, բոլոր ուտեստներն էլ մեր սեղանին լինում են, բայց ոչ մեկը չի պատրաստում էնպես, ինչպես մյուսներն են անում: Ես այնքան էլ կողմ չեմ սեղանի երկրորդական ճոխություններին, դրա փոխարեն կարելի է լավ տեսքով ու տրամադրությամբ դիմավորել Նոր տարին: Ինձ համար ավելի սպասված ու գեղեցիկ է հունվարի 6-ի` Սուրբ ծննդի խորհուրդն ու սեղանը”: Լանան հավատում է հրաշքներին ու միշտ երազանք է պահում. “Կարող եմ վստահ ասել, որ մանկության երազանքներս կատարվել են: Ժամանակին ինձ համար երգելը, բեմում լինելը հրաշքի նման էր, որովհետև ընտանիքս դեմ էր, խստիվ արգելված թեմա էր ինձ համար երգը, բայց, փաստորեն, հիմա արդեն իրականություն է” :),- ասում է Լանան ու հավելում. “Ցավալի է, որ այսօր փոքրիկներից շատերը թերահավատությամբ են մոտենում Ձմեռ պապիկի բերած նվերներին: Երեխաները հրաշքներին հավատալով պետք է մեծանան: Շատ երկար ժամանակ հավատացել եմ Ձմեռ պապիկին, դասարանցիներս միշտ ասում էին “Մեծ աղջիկ ես, ամոթ ա, չգիտե՞ս, որ Ձմեռ պապիկ չկա…””: :) Լանա Խաչատրյան. “Շատ երկար ժամանակ հավատացել եմ Ձմեռ պապիկին” Տոնական հագուստներն ու նվերները դեռ պատրաստում է. “Նախօրոք մտածում եմ, թե ինչ կարելի է հագնել, ինչ սանրվածք անել, բայց հետո մտափոխվում եմ: Սիրում եմ պարզության մեջ ընտրել անգամ ամենատոնական հագուստը”: Լանա Խաչատրյանը 2009-ին ունեցել է մի քանի ձեռքբերումներ. երգչուհին դարձել է “Հարս” եւ “Մոդա Արմենիա” պարբերականների խմբագիրը, թողարկել է երկու տեսահոլովակ` «Ինձ նայիր», «Անուրջ» եւ այլն: “Ամսագրի հետ կապված սկզբում չգիտեի` ինչ պետք է անեմ: Ինձ հոգեհարազատ չէր այդ ոլորտը, բայց հասկացա, որ երբ սիրով ես անում, ավելի հեշտ է ստացվում: Երաժշտական գործունեությունս մի քիչ տուժել է, բայց հաջորդ տարի անպայման կլինեն նոր երգեր ու տեսահոլովակներ: 2010-ից շատ մեծ հույսեր ու սպասումներ ունեմ: Արդեն քանի տարի չեմ հետաքրքրվում, թե որ կենդանակերպի տարին է, չեմ հավատում հորոսկոպին ու նման բաներին”: “Ամանորի ամենակարևոր խորհուրդը Աստծու կողմից տրված լույսը, սերն ու հավատն է, որ լինի մեր ներսում ու ընտանիքներում”,- ասում է Լանան: Արտավազդ եւ Անի Ամիրյաններ. «Տարին արդյունավետ էր» Արտավազդն ու Անին Նոր տարին պատրաստվում են տանը դիմավորել: Համարում են, որ տոնն ընտանեկան է եւ չեն պլանավորում Նոր տարվա գիշերը նշել դրսում. “Հունվարի 1-ին միշտ առաջինը գնում ենք տատիկին ու հոպարենց շնորհավորելու, իսկ հունվարի 3-ին նրանք են գալիս: Կարծես արդեն ավանդույթ է դարձել, եւ տարին միասին սկսելու խորհուրդը միշտ պահում ենք”,- ասում է Անի Ամիրյանը: Արտավազդ եւ Անի Ամիրյաններ. “Տարին արդյունավետ էր” Նոր տարվա սեղանը հիմնականում պատրաստում է մայրիկը. “Ինչքան էլ խոսենք եվրոպական կյանքի մասին, մենք նրանց նման չենք կարող նշել Ամանորը: Մեզ մոտ միշտ էլ լինելու է հայկական առատ սեղանը, հայի հյուրասեր բնավորությունը”, - կարծում է Արտավազդը: “Ամեն տարի փորձում ենք նոր ուտեստներ պատրաստել, ոչ թե զարմացնելու համար, այլ մայրիկը շատ է սիրում ստեղծագործել խոհանոցում: Նա է հիմնական զարդարում տոնածառը, այս տարի նաեւ իմ սենյակն եմ զարդարել ամանորյա խաղալիքներով”, -նշում է Անին:  Անի Ամիրյան. “Կարծես արդեն ավանդույթ է դարձել, եւ տարին միասին սկսելու խորհուրդը միշտ պահում ենք” Արտավազդի խոսքերով, 2009-ին ձեռքբերումներն ավելի շատ են եղել. “Նոր աշխատանքներ ենք արել, “Slide Art” ընկերությունը զբաղվել է Արամեի մենահամերգով եւ հեռուստատեսային տարբերակի մոնտաժման աշխատանքներով: Նաեւ “Արմենիա” TV-ով հեռարձակել ենք “Նոստալջի” հաղորդումը: Աշխատանքային ոլորտում արդյունավետ տարի էր”: Արտավազդ Ամիրյան. “2009-ին ձեռքբերումներն ավելի շատ են եղել” «Ձյունանուշի կերպարով մի անգամ մասնակցել եմ նկարահանումների: Դեմ չէի լինի նորից այդ մեղմ ու բարի կերպարում լինել»,- ասում է Անին, իսկ Արտավազդը մի քանի անգամ եղել է Ձմեռ պապիկի դերում ու չի կարողացել լեզու գտնել երեխաների հետ. “Ձմեռ պապիկից ուզում ենք ավելի մեծ բնակարան` առանձնատուն: Երեւի 2010 թվին Ձմեռ պապիկի օգնությամբ կտեղափոխվենք նոր տուն”,- ասում է Անին: Անի Ամիրյան Արտավազդը կարծում է, որ Ամանորը պետք է դիմավորել նոր հագուստով, իսկ Անին չի հետեւում այդ խորհրդին եւ հագնում է այն, ինչ իրեն հարմար է: Դինա. “Մեր տանը երբեք չեք գտնի խոզի բուդ ու պասուց դոլմա” :) Հաղորդավարուհի Դինան մեզ դիմավորեց իր սիրելի շնիկի` Ժյոլիի հետ:  Դինան այս տարի նոր տոնածառ ու խաղալիքներ է գնել եւ ինքնուրույն է զարդարել: Բացի տոնածառից նաեւ Սուրբ Ծննդի առթիվ Իտալիայից մոմեր ու աքսեսուարներ է բերել. “Երկար փնտրելուց հետո հավանեցի այս տոնածառը ու գնեցի: Բնական եղեւնիներ չեմ սիրում, որովհետեւ մի քանի անգամ զարդարել ենք, տգեղ է ստացվել: Չեմ սիրում նաեւ ժամանակակից տոնածառերը, որ տարբեր արհեստական նյութերից են սարքում”,- ասում է հաղորդավարուհին: Ձյունանուշիկ Դինան (լուսանկարը տրամադրել է Դինան) Ամանորը սովորաբար դիմավորում է տանը, իսկ 00:00-ից հետո ընկերներով հավաքվում են. “Մի անգամ ռեստորանում ընկերներով նշում էինք Ամանորը, բոլորին սպրինտի թղթեր տվեցին, առանց թիվս նայելու գցեցի պայուսակիս մեջ: Հետո խաղարկության ժամանակ պարզվեց, որ իմ թիվը հեռուստացույց է շահել”: :) Դինայենց ամանորյա սեղանին սովորաբար չեն լինում ավանդական ուտեստները, հիմնականում մայրն է զբաղվում խոհանոցային գործերով. “Անցած տարի մեր սեղանին իտալական աղցաններ էին ու լազանյա: Մեր տանը երբեք չեք գտնի խոզի բուդ, պասուց դոլմա ու մնացած ավանդական ուտելիքները: Փոխարենը քույրս շատ համեղ փախլավա է պատրաստում”,- ասում է Դինան եւ հավելում. “Հայերն իրենց ճոխ սեղաններով երբեք այնպես սրտանց չեն ուրախանում ու տոնում Նոր տարին, ինչպես, օրինակ, ռուսները”: Դինայի տոնածառը Դինան երկար ժամանակ հավատացել է  Ձմեռ պապիկի գոյությանը. “Մի անգամ մայրս հարցրեց, թե ինչ եմ ուզում Ձմեռ պապիկից, ես մի քանի բան ուզեցի, եւ իմ բոլոր ասածները բերեց Ձմեռ պապիկը: Ես հասկացա, որ մայրս էր նվերներն առնում”,- հիշում է Դինան եւ ավելացնում, որ դրա հաջորդ տարին 3 քույրերով Ձմեռ պապիկի անունից գաղտնի նվերներ են պատրաստել ծնողների համար. “Քույրս Ձմեռ պապն էր, ես` Ձյունանուշը, փոքր քույրս էլ նապաստակն էր: Մայրիկի համար պլաստմասե սրտաձեւ ականջօղեր էինք առել մի քանի ամսվա հավաքած փողով”: :) Դինան Ձյունանուշի կերպարում (լուսանկարը տրամադրել է Դինան) 2009 թվին Դինայի ձեռքբերումներն այնքան էլ շատ չեն եղել. տարվա ավարտին նոր հաղորդում է վարում Ազատ Գասպարյանի հետ “Հայ TV”-ի եթերում: “Մեր օրերի երգը” կոչվող հաղորդման ամեն թողարկումը մի տարեթվի մասին է, թե ինչ է տեղի ունեցել տվյալ տարում ողջ աշխարհում եւ Հայաստանում: 2010-ին մեկ այլ` նոր հեղինակային ծրագրով են պատրաստվում ներկայանալ Դինան եւ Գոհար Գասպարյանը, որը, հավանաբար, հունվարից կհեռարձակվի Հանրային հեռուստատեսությամբ:  “Դեպի …” անվանումով ծրագիրը ժամանցային ու ճանաչողական է, այն պատմում է հայկական գյուղերի ու մարդկանց մասին: Ընտանիքի անդամների համար Դինան պատրաստել է տարբեր նվերներ. “Քրոջս համար դրամապանակ եմ գնել, մայրիկիս համար` յուրահատուկ ափսեներ, իսկ Ժյոլիի համար` նոր հագուստ”: :) Դինայի շունիկը` Ժյոլին Ի դեպ, լուսանկարներում շնիկն իր նոր բրենդային հագուստով է: Ժյոլիի համար էլ Նոր տարին առանձնանում է մյուս օրերից, շնիկն ուտում է այնքան պանիր, որքան սիրտն ուզում է: :) “Ուզում եմ, որ պատերազմից հեռու լինենք, խաղաղ ապրենք, մեր ներքինը կառուցենք հոգեւոր արժեքների վրա եւ հոգեկան հանգստություն ունենանք”,- մաղթեց Դինան բոլորին: Աստղերի հետ զրուցեցին Լիանա Մեյթարջյանը եւ Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի, Լիանա Մեյթարջյանի եւ Հովհաննես Բաբախանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին