×


“ԱՎԱՏԱՌ”

“ԱՎԱՏԱՌ”

Հաղթողները հայտնի են Bravo.am կայքը եւ “Մոսկվա” կինոթատրոնի համատեղ` “Դիտիր Առաջինը” ակցիայի շրջանակներում այսօր ամփոփում ենք տարվա ամենասպասված ֆիլմին` “ԱՎԱՏԱՌ”-ին նվիրված մրցույթի արդյունքները: Հիշեցնենք, որ ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունենալու 2010 թվականի հունվարի 4-ին: “ԱՎԱՏԱՌ” Այս ֆիլմի երեւանյան պրեմիերային ներկա լինելու համար հարկավոր էր գրանցվել Bravo.am կայքում, պատասխանել ֆիլմին վերաբերող 5 հարցերին եւ այդ պատասխանները ուղարկել մեզ: Առաջին 5 ճիշտ պատասխանողները դեկտեմբերի 28-29-ին Bravo.am-ի խմբագրությունից 2-ական տոմս կստանան ֆիլմի պրեմիաերային ներկա լինելու համար: Նախ հիշեցնենք այդ հարցերը եւ ներկայացնենք դրանց պատասխանները. 1. Ի՞նչ է նշանակում “Ավատառ” բառը: Ավատառ բառը հնդուիզմում նշանակում է արարած, որը մարմնավորում է աստծո: Ինտերնետում ավատառ բառը օգտագործվում է որպես օգտագործողին անձնավորող փոքր նկար: 2. 2009 թվականի ո՞ր հայտնի կինոհիթերում է նկարահավնել նորահայտ Սեմ Ուորթինգթոնը: “Ավատառ” ֆիլմից բացի Սեմ Ուորթինգթոնը 2009 թվականին նկարահավնել է “Տերմինատոր. Եվ կգա փրկիչը” (Terminator Salvation) ֆիլմում Մարկուս Րայթի դերում: 3. Ո՞րն է եղել ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի վերջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը: Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի վերջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը մինչեւ “ԱՎԱՏԱՌԸ” եղել է “Տիտանիկ” ֆիլմը 1997 թվականին: 4. Ո՞ր մոլորակում են տեղի ունենում ֆիլմի իրադարձություները եւ ինչպե՞ս է կոչվում այդ մոլորակում բնակվող ռասան: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Պանդորա մոլորակում, որն իր բնակլիմայական պայմաններով նման է Երկիր մոլորակին: Մոլորակում բնակվող ռասան կոչվում է Նավի: 5. Ի՞նչ նոր տեխնոլոգիա է օգտագործել Քեմերոնը ֆիլմը նկարահանելիս: Քեմերոնը օգտագործել է նոր 3D տեխնոլոգիա, որը թույլ է տալիս մոնիտորի վրա տեսնել համակարգչային պերսոնաժներին կենդանի դերասանների հետ միասին, ինչպես նաեւ Reality Camera System համակարգը 3D էֆեկտների համար եւ Capture Motion տեխնոլոգիան: Այսպիսով, առաջին ճիշտ պատասխանները մեզ ուղարկել են. 1. Ալլա Իգիթյան (Allus) 2. Դավիթ Գրիգորյանց (David Grigoriants) 3. Տաթեւ Եսայան (Tatev) 4. Ասյա Եղիազարյան (if_only) 5. Նարինե Բալդրյան (Narush) Հիշեցնենք, որ նախապատվությունը տրվել է ավելի շուտ պատասխանողներին: Հաղթողները տոմսերը կարող են ստանալ դեկտեմբերի 28-29-ին Bravo.am նախագծի եւ «Մեդիամաքս» գործակալության խմբագրությունից` նախապես զանգահարելով 54-54-37 հեռախոսահամարով: Իսկ նրանց, ում այս անգամ ինչ-ինչ պատճառով չհաջողվեց հաղթել մրցույթում, հիշեցնում ենք, որ “Դիտիր Առաջինը” ակցիան պարբերական բնույթ է կրում: Չի շահում նա, ով չի փորձում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին