21 Մայիս 10
“Ավելորդը”
 
 
0
Կայացավ Մուրադ Ջանիբեկյանի ֆիլմի պրեմիերան

Մուրադ Ջանիբեկյանը “Համլետ”-ից հետո իր երկրորդ ֆիլմն է ներկայացնում:
“Ավելորդ”-ի սցենարի հեղինակը, բեմադրող ռեժիսորը եւ գլխավոր դերակատարը հենց ինքն է, մարմնավորած հերոսն էլ մարդկության 70 տոկոսն է ներկայացնում: Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 1992 թվականին, շատ են բանդաների կռիվները ներկայացնող մարտական տեսարանները:

Murad Janibekyan
“Ավելորդ”-ի սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր եւ գլխավոր դերակատար Մուրադ Ջանիբեկյանը


“Ավելորդ”-ի պրեմիերան տեղի ունեցավ մայիսի 20-ին “Մոսկվա” կինոթատրոնում: Ֆիլմի սցենարը Մուրադ Ջանիբեկյանի գլխում պտտվել է մոտ տասը տարի: “Ես չեմ արել, որովհետեւ իմ գործն էր, ուղղակի առաքելության նման սահմանվում է, ու դու պետք է անես: Դանթեի “Աստվածային կատակերգության” հիմունքներով իմ հերոսն ընկնում է դժոխք, քավարան եւ հետո դրախտ: Սա ռեալ բան է. մարդ կարող է իր երազում, հալուցինացիայի մեջ էլ տեսնել: Միստիկա չէ, ռեալ ճշմարտությունն եմ փորձել ներկայացնել: Այդ ծանր տարիներին մարդիկ գնում էին հայրենիք պաշտպանելու, նույնիսկ հոգեւորականը, փարաջան թողնելով, գնացել էր կռվելու ու պարզ չի` հետ կգա՞ր: Եվ ոչ միայն օլիգարխները, այլեւ բոմժը կարող էր նստել ու իր համար ասել` Ղարաբաղը մերն է, բայց ոչնչով օգտակար չլիներ: Իսկական արծիվները գնում էին այնտեղ կռվելու”,- ասում է Մուրադ Ջանիբեկյանը:

Կայացավ Մուրադ Ջանիբեկյանի` “Ավելորդը” ֆիլմի պրեմիերան
Կայացավ Մուրադ Ջանիբեկյանի` “Ավելորդը” ֆիլմի պրեմիերան


“Հերի՞ք չէ այս երկիրը զակուսկի անեք, պարոնայք”,- ֆիլմում նեղսրտում է “Ավելորդ”-ի գլխավոր դերակատար Հայկը: “Միայն օլիգարխների կամ բանդաների մասին չէ ֆիլմս: Հերոսը մահանում է, բայց իր նման մեկը կա, ով գալիս է գործը շարունակելու: Ես դառը ճշմարտության կողմնակիցն եմ: Ինչքան հնարավոր է քաղաքականությունից հեռու: Իմ հերոսն այն հերոսը չի, որ բոլորը նախընտրեն, բայց նա մարդկության այն 70 տոկոսն է, որոնց վրա է հիմնվում աշխարհը”,- նշեց Մուրադ Ջանիբեկյանը:

Մուրադ Ջանիբեկյանի` “Ավելորդը” ֆիլմը
Մուրադ Ջանիբեկյանի` “Ավելորդը” ֆիլմը


Նա  Հայկի մասնագիտությունը հատուկ է ընտրել: “Ֆիզիկոս է: Խորհրդային երկրում ֆիզիկայի ընդամենը երկու ինստիտուտ կար` Մոսկվայում եւ Երեւանում, աշխատում էին երկու ազգ` հայերն ու հրեաները: Դա նշանակում է` պոտենցիալ ֆիզիկոսներ է տալիս մեր ազգը: Դժվար տարիներ, շատ հիմնարկներ փակվում էին: Ֆիզիկայի ինստիտուտն էլ պետք է փակվեր: Հայկը, իմանալով դա, ասում է. “Եթե մեծություններն են ծանր վիճակում, ապա ես ինչ եմ անում այստեղ, ես` ավելորդս”: Ինքը գնում է աշխատանք փնտրելու: Հերոսը մի տեսակ բիբլիական է: Մի քիչ փիլիսոփայություն կա ֆիլմում, բայց արդարացված է, ռեալ գործողություն է, արվեստը ուսումնասիրում է հավերժությունը, սերը միակ կապն է կատարյալի հետ”,- ասաց “Ավելորդ”-ի “մեղավորը”:

Մուրադ Ջանիբեկյանն իր ստեղծագործական խմբի հետ
Մուրադ Ջանիբեկյանն իր ստեղծագործական խմբի հետ


Նկարահանումներն իրականացվել են հիմնականում Գառնիում: Մուրադ Ջանիբեկյանին օգնել է իր ստեղծագործական խումբը: “Ավելորդը” իրենց միջոցներով են ստեղծել, տեխնիկան Միացյալ Նահանգներից է բերվել: Բայց Մուրադ Ջանիբեկյանի համար ամենածանրը կադրում եւ կադրից դուրս աշխատելն է եղել: “Ավելորդը” ֆիլմում իր դուդուկի ձայնն է հնչեցնում Ջիվան Գասպարյանը:

Ֆիլմը պատմում է մի ֆիզիկոսի մասին, ով զրկվելով աշխատանքից, կամա թե ակամա հայտնվում է երկու հանցավոր խմբերի ընդհարման կիզակետում եւ փորձում է ինքնուրույն ելք գտնել իրավիճակից: “Ավելորդը” “Մոսկվա” կինոթատրոնի էկրանին կլինի մինչեւ մայիսի 24-ը:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Կայացավ Մուրադ Ջանիբեկյանի` “Ավելորդը” ֆիլմի պրեմիերան

Կայացավ Մուրադ Ջանիբեկյանի` “Ավելորդը” ֆիլմի պրեմիերան

Մուրադ Ջանիբեկյանի` “Ավելորդը” ֆիլմը

Մուրադ Ջանիբեկյանի` “Ավելորդը” ֆիլմը

Մուրադ Ջանիբեկյանի` “Ավելորդը” ֆիլմը

Մուրադ Ջանիբեկյանի` “Ավելորդը” ֆիլմը

Մուրադ Ջանիբեկյանի` “Ավելորդը” ֆիլմը

Մուրադ Ջանիբեկյանի` “Ավելորդը” ֆիլմը

Մուրադ Ջանիբեկյանն իր ստեղծագործական խմբի հետ

Մուրադ Ջանիբեկյանն իր ստեղծագործական խմբի հետ

Մուրադ Ջանիբեկյանն իր ստեղծագործական խմբի հետ

Մուրադ Ջանիբեկյանն իր ստեղծագործական խմբի հետ

Մուրադ Ջանիբեկյան. “Միայն օլիգարխների կամ բանդաների մասին չէ ֆիլմս”

Մուրադ Ջանիբեկյան. “Միայն օլիգարխների կամ բանդաների մասին չէ ֆիլմս”

 “Ավելորդ”-ի սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր եւ գլխավոր դերակատար Մուրադ Ջանիբեկյանը

“Ավելորդ”-ի սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր եւ գլխավոր դերակատար Մուրադ Ջանիբեկյանը

Մուրադ Ջանիբեկյանին օգնել է իր ստեղծագործական խումբը

Մուրադ Ջանիբեկյանին օգնել է իր ստեղծագործական խումբը

Կայացավ Մուրադ Ջանիբեկյանի` “Ավելորդը” ֆիլմի պրեմիերան

Կայացավ Մուրադ Ջանիբեկյանի` “Ավելորդը” ֆիլմի պրեմիերան

Մուրադ Ջանիբեկյանն իր ստեղծագործական խմբի հետ

Մուրադ Ջանիբեկյանն իր ստեղծագործական խմբի հետ

0
880 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: