×


Այոմի եւ Գիլան

Այոմի եւ Գիլան

Ռոքի լեգենդները կձայնագրեն նոր երգեր հայկական դպրոցի համար Լեգենդար ռոք-կիթառահար, heavy metal ուղղության “կնքահայր” Թոնի Այոմին հայտարարել է, որ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանի հետ կձայնագրի մի քանի նոր երգ` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով: Թոնի Այոմին ու Իէն Գիլանը Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, Թոնի Այոմին այդ մասին ասել է Metal Hammer ամսագրի հետ բացառիկ հարցազրույցում: «Մի քանի շաբաթ առաջ ես ու Գիլանը հանդիպեցինք եւ ձայնագրեցինք մի քանի թրեքեր, որպեսզի միջոցներ հավաքագրենք Հայաստանի դպրոցի համար: Մենք Հայաստանի համար միջոցներ հավաքեցինք 20 տարի առաջ եւ ցանկանում ենք կրկնել այդ փորձը: Մի քանի ամիս առաջ այցելեցինք Հայաստան, եւ նախագահը մեզ հանձնեց Պատվո շքանշաններ: Մենք այնտեղ էինք Իէնի հետ, մեզ հետ էր նաեւ Փեթ Քեշը: Մեզ ցույց տվեցին հին երաժշտական դպրոցը, որտեղ բավական ցուրտ էր, իսկ դպրոցի աշակերտները չունեին երաժշտական գործիքներ: Մենք նրանց նվիրեցինք մի քանի կիթառ եւ հարվածային սարքավորում, ինչպես նաեւ ցանկանում ենք երեխաների համար կառուցել նոր դպրոց: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը Մենք պատրաստվում ենք միասին ձայնագրել մի քանի երգ եւ հուսով ենք, որ մեզ կհաջողվի բավականաչափ գումար հավաքել նոր դպրոցի կառուցման համար: Այժմ մեր ծրագրերը գտնվում են քննարկման փուլում: Մենք մտածում ենք մի քանի կենդանի կատարումների մասին, սակայն դեռեւս պետք է Իէնի հետ պարզենք մեր ծրագրերը, քանի որ, հուսով եմ, շուտով կվերսկսեմ շրջագայությունը Heaven and Hell-ի հետ»,- ասել է Թոնի Այոմին: Ian Gillan Թոնի Այոմին եւ Իէն Գիլանը Հայաստան են այցելել 2009թ. հոկտեմբերի 1-2-ին Մեդիամաքս-ի կողմից կազմակերպված Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում: Ս.թ. մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում կայացան Իէն Գիլանի բարեգործական համերգները Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, եւ ողջ հասույթը` 18 մլն 327 հազ. դրամ, կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շենքի կառուցմանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին