Բա իմացա՞ր
06 Feb 2010
Տպել Տպել
 

Ներկայացնում է «Ե՞ս Yes» ամսագիրը

Ի՞նչ են խոսում: Ռեփեր Դավոն եւ նորահայտ երգչուհի Արեւիկ Ալավերդյանը սիրավեպ ունեն:
Իրականում: Վերջին շրջանում այս զույգին կարելի է հաճախ տեսնել միմյանց հետ տարբեր միջոցառումներում, ժամանցի ու հանգստի վայրերում, համերգներում, ընկերական շրջապատում, ինչն էլ, թերեւս, դարձել է այս խոսակցության հիմնական պատճառը: Այս բամբասանքը Դավոյին չզարմացրեց. նա միանգամից ասաց, որ զուտ ընկերներ են` ուրիշ ոչինչ:

Դավո

Դավո

«Արեւիկի եղբոր հետ եմ ծանոթ` երաժիշտ Հովակ Ալավերդյանի, բացի այդ, այնպես ստացվեց, որ երկուսս էլ այդ ժամանակ աշխատում էինք միեւնույն մարդկանց հետ եւ այդպես շատ մտերմացանք, դարձանք ընկերներ: Հետո կատակով մի օր ասացինք, թե կարելի է տեսահոլովակ նկարել, որտեղ կլինենք մենք, ինչն էլ իրագործեցինք: Երեւի հենց այս դեպքերն են դարձել լուրի պատճառը: Ուղղակի հայերի մոտ ընդունված չէ, որ տղան ու աղջիկը կարող են պարզապես ընկերներ լինել»,- պարզաբանեց Դավոն` շարունակելով վստահեցնել, որ ոչ մի օր, ոչ մի վայրկյան սիրավեպ չի եղել իրենց միջեւ. նրանք զուտ լավ ընկերներ են ու աշխատանքում օգնում են միմյանց:

Արեւիկ Ալավերդյան

Արեւիկ Ալավերդյան

Արեւիկ Ալավերդյանը եւս անակնկալի չեկավ այս լուրից` նույնպես պնդելով, թե զուտ ընկերներ են: «Դավոն իմ լավ ընկերն է, միշտ կողքիս է, օգնում է շատ հարցերում»,- ասաց երգչուհին:

Ի՞նչ են խոսում:
Ռոմանսների Արսեն Գրիգորյանը հայր է դարձել. ծնվել է նրա առաջնեկը:
Իրականում: Այս ուրախալի լուրը իսկապես համապատասխանում է իրականությանը: Արսեն Գրիգորյանը մի քանի ամիս է` ընտանիքի հետ Ֆրանսիայի Լիոն քաղաքում է, ուր նա փորձում է միաժամանակ հանգստանալ իր երեւանյան մենահամերգի լարված աշխատանքներից հետո: Հենց այնտեղ էլ` Լիոնում, հունվարի 5-ին ծնվել է նրա ու Ջուլիետայի առաջնեկը` դստրիկը: Փոքրիկ Ինեսան ծնվել է 3կգ 300գ քաշով եւ 50սմ հասակով: Փոքրիկի անունը հենց այնպես չեն ընտրել. այն Արսենի եւ Ջուլիետայի անվանատառերի միաձուլումից ստացված ամենից համակրելի անունն է, որ ստացել են ծնողները երկար պրպտումներից հետո:

Ռոմանսների Արսեն Գրիգորյանն իր տիկնոջ` Ջուլիետայի հետ

Ռոմանսների Արսեն Գրիգորյանն իր տիկնոջ` Ջուլիետայի հետ

Ջուլիետան պատմում է, որ փոքրիկն իրեն շատ լավ է զգում, քնկոտ է եւ գիշերներն իրենց այնքան էլ չի անհանգստացնում: Փոքրիկի աչքերը դեռեւս կապույտ գույնի են, ինչը հետագայում գուցե կփոխվի: «Շատ է նման Արսենին, իսկ երբ նա ծնվեց, երջանկությունն ուղղակի պարուրել էր մեզ»,- ասաց Ջուլիետան: Ի դեպ, Արսենն ընդհանրապես չի տխրել, որ առաջնեկն աղջիկ է, կարեւորը` առողջ լինեն բոլոր երեխաները:

Երգիչը, բացի հայրական բերկրանքը վայելելուց, նաեւ ստեղծագոծական խիստ բուռն կյանքով է ապրում Ֆրանսիայում. գրում եւ ձայնագրում է նոր երգեր: Նոր անակնկալներից մեկը կլինի ոճային մի փոքր փոփոխությունը. երգիչը նախընտրել է բացի ռոմանսներից նաեւ պարեղանակային երգեր ձայնագրել: Հետաքրքրվեցինք նաեւ, թե հնարավոր է արդյոք ընտանիքը մի օր ամբողջովին տեղափոխվի Լիոն` հիմնական բնակության, Ջուլիետան վստահեցրեց, որ մեկուկես ամսից իրենք վերադառնալու են եւ նման մտադրություն չունեն:

Ի՞նչ են խոսում. «Հ1»-ի հեռուստամեկնաբան, «Բանաձեւ» ընկերության հիմնադիր եւ նախագահ Արտակ Ալեքսանյանը նշանվել է նույն հեռուստատեսության «Հայլուրի» եւ «Հատուկ ռեպորտաժի» լրագրող Գոհար Մանուկյանի հետ:
Իրականում. Հայտնի զույգի սիրավեպը 5 տարվա պատմություն ունի, իսկ հարաբերություններն օրինականացրել են այս տարվա հունվարի 8-ին` Գոհարի ծննդյան օրը: Նշանադրության արարողությունը ավանդական է եղել: «Ես ու Արտակը հարաբերականորեն պասիվ էինք միայն առաջին պարի ժամանակ, դրանից հետո պարահրապարակից սեղանին էինք մոտենում միայն կարեւոր կենացների ժամանակ»,-ժպիտով հիշում է Գոհարը: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ 7 տարի առաջ Գոհարն աշխատել է «Բանաձեւ» հաղորդման ռեժիսորի օգնական, իսկ մի քանի շաբաթ անց կեսգիշերային «Հայլուրում» նաեւ օգնել է Արտակին: Մեկ տարի անց հենց նրա օգնությամբ էլ սկսել է աշխատել նաեւ «Հայլուրում»: Խիստ պաշտոնական հարաբերություններ, գործընկերներ, ընկերներ ու… մի օր էլ զգացին, որ անտարբեր չեն միմյանց նկատմամբ:

Արտակ Ալեքսանյանն իր հարսնացու` Գոհար Մանուկյանի հետ

Արտակ Ալեքսանյանն իր հարսնացու` Գոհար Մանուկյանի հետ

«Սովորաբար ընդունած է, չէ՞, երբ տղան համակրում է, պետք է առաջարկություն անի: Արտակն աչքի ընկավ յուրօրինակությամբ. Գերմանիայում վերապատրաստման էր, երբ վերադարձավ, ինձ հուշանվեր էր բերել` համբուրվող տղա ու աղջիկ, իսկ տղայի ձեռքերում` կարմիր սիրտ: Այդ արձանիկը մինչեւ հիմա իմ գրապահարանի ամենաթանկ իրն է»,- պատմում է Գոհարը:

Այն հանգամանքը, որ Գոհարն ու Արտակը (նա ուսման նպատակով ԱՄՆ-ում էր) երկու տարի հեռու են գտնվել միմյանցից, ոչ թե խանգարել, այլ ամրապնդել է նրանց հարաբերությունները: Նրանք 24 ամիս 24 ժամ շարունակ շփվել են էլեկտրոնային փոստով ու հեռախոսով: Ինչպես բոլոր զույգերը` նրանք էլ երբեմն վիճում են, բայց ոչ հաճախ եւ ոչ էլ բուռն. դրանք ռեպորտաժի տեւողություն ունեն: Սիրել, վստահել եւ գնահատել` սա է զույգի սիրո բանաձեւումը:
Զույգի հարսանյաց հանդեսի մասին հստակ ոչինչ դեռ չի նշվում, իսկ երբ պարզ լինի, առաջինը կիմանաս հենց դու:

Ի՞նչ են խոսում. Երգչուհի Մարիաննան եւ Նաիրա Գյուրջինյանը կոնֆլիկտ ունեն:
Իրականում. Հեռուստաընկերություններից մեկի անհատական հիթ-շքերթի ժամանակ սիրած ու չսիրած տեսալովակները ներկայացնելիս Նաիրա Գյուրջինյանը որպես չսիրած տեսահոլովակ անդրադարձել էր Մարիաննայի «Ով, ով» տեսահոլովակին, ինչն էլ դարձավ կոնֆլիկտի պատճառը:
«Ես շատ վիրավորված եմ, բայց ոչ այն բանի համար, որ իր տեսահոլովակը դուր չի եկել Գյուրջինյանին, ամեն անգամ էլ ինչ-որ տեսահալովակներ դառնում են «չսիրված», բայց ոչ մեկը այդ հաղորդման ժամանակ չի խոսում վոկալային տվյալներից ու անձնական վատ վերաբերմունք ցույց չի տալիս»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիաննան: Ըստ նրա` հաղորդումը տեսահոլովակի եւ ոչ թե երգիչների ձայնային տվյալների մասին է: «Եթե նրա կարծիքը լիներ առողջ, եթե նորմալ քննադատություն լիներ, ապա չէի էլ մտածի դրա մասին: Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում Նաիրա Գյուրջինյանի կարծիքն իմ ձայնի ու հնարավորությունների մասին: Կան մարդիկ, լավ մասնագետներ, ում խորհուրդները լսում եմ ու երբեք չեմ նեղվում ո°չ նկատողությունից, ո°չ էլ քննադատությունից»,- հավելեց երգչուհին:

Մարիաննա

Մարիաննա

Այս հարցի կապակցությամբ զրուցեցինք նաեւ Նարիա Գյուրջինյանի հետ: Վերջինս ասաց, որ անձնական ոչ մի խնդիր չունի Մարիաննայի հետ` հատկապես, երբ չի ճանաչում նրան, պարզապես այդ հաղորդման ընթացքում որպես մասնագետ կարծիք է հայտնել եւ խոսել է երգչուհու վոկալային տվյալների մասին ու նկատել, որ ամեն մարդ պիտի զբաղվի այն գործով, ինչն ավելի լավ է կարողանում անել: «Թե ինչու է Մարիաննան վրդովվել, ես չեմ հասկանում, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Ես որպես մասնագետ պիտի տայի այն պարզաբանումը, թե ինչու ինձ դուր չի եկել այս տեսահոլովակը եւ Մարիաննային վիրավորելու որեւէ նկատառում չեմ ունեցել: Ուղղակի նա պետք է այս նկատողությունը հաշվի առնի, չվրդովվի եւ սկսի ավելի լավ աշխատել»,- շարունակեց Նաիրա Գյուրջինյանը:

Նաիրա Գյուրջինյան

Նաիրա Գյուրջինյան

Տեքստը եւ լուսանկարները` «Ե՞ս Yes» ամսագրի

    կարծիքներ չկան     5,131 Դիտումներ
Հաջորդ
Սիգարային փառատոն

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Եվա Ռիվաս
“Եվրատեսիլ”-ում մեր ներկայացուցիչը մեկնել է պրոմո-տուրի
կարդալ...
Նունե Եսայան
Երգչուհին շնորհավորեց ՀՀ առաջին տիկնոջը
կարդալ...
Երեկույթ Ծաղկաձորում
Comedy Club-ի տղաները “ԱրԱրԱտ” խմեցին
կարդալ...
Միշո
“Ռեփում չկա թեմա ու օրենք, կա միայն ազատություն…”
կարդալ...
Աստղիկ Սաֆարյան
“2010-ին Երեւանում ինձ հազվադեպ կգտնեք”
կարդալ...
 
More news
 
”Armenian Golden Star Awards”
Տարվա լավագույն երգիչն ու երգչուհին արդեն Հայաստանում են
կարդալ...
Բա իմացա՞ր
Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը
կարդալ...
“Allure Exclusive”
Հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում են
կարդալ...
Ֆրիդեման Ռիլե
“Սիմֆոնիկ ու ռոք երաժշտության միջեւ մեծ ռոմանտիկ կապ կա”
կարդալ...
Comedy Club
Հումորով տղաների ելույթը Ծաղկաձորում
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
LILY86
 
edgargumruyan
 
Hov_Art
 
volga Sarkissian
 
ARMYANKA V ZAKONE
 
Բառամպ
 
Միացեք մեզ





Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
ART
Fashion
MENU
CELEBRITIES
PAPARAZZI
Պապարացի Լուրեր
Պապարացի վիդեոներ
Դարձիր պապարացի
VIDEOS
Music Videos
Bravo TV
Paparazzi videos
ԺԱՄԱՆՑ
Կարաոկե
Ակումբներ
Կազինոներ
Սրճարաններ
Ռեստորաններ
Գիշերային Ակումբներ
ՇԱՀԻՐ
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed & developed by