Կայացավ ֆոլք-ռոք խմբի 2010-ի առաջին համերգը
Հունվարի 10-ին “Ստոպ” ակումբում տեղի ունեցավ “Բամբիռ” խմբի այս տարվա առաջին մենահամերգը: “Բարով եք եկել, ցավներդ տանեմ”,-ողջունեցին ներկաներին բամբիռներն ու երկու ժամից ավել երգեցին եւ հնչեցրին իրենց կիթառներն ու մյուս երաժշտական գործիքները:
Ռոք-խումբը կատարեց իր սիրված երգերը, “Imitate”-ը քլաբերներն ընդունեցին բուռն ծափողջյուններով: Ակումբը լի էր “Բամբիռի” երկրպագուներով: Ազատ աթոռ չլինելու պատճառով կամ շնորհիվ շատերը հատակին նստած էին ոգելից խմիչքներ ըմպում եւ վայելում երաժշտությունը: Համերգի ընթացքում քլաբերները ֆոլք-ռոքի հնչյունների ներքո հայկական պարեր էլ էին պարում:
Երգերից մեկը սկսելուց առաջ խմբի կիթառահար եւ վոկալիստ Նարեկին թվաց, թե “Արիկի կիթառը խելռել է:): Կիթառ լարելը հեշտ չէ”: “Վագոնի մեջ ենք բոլորս, լուսավոր ճամփա կերթանք: Սիրելի ուղեւորներ, մենք չգիտենք` ուր ենք գնում, բայց կարեւորը` գնում ենք”,- ասաց Նարեկ Բարսեղյանը:
Բամբիռներն պատմեցին, որ Նոր տարին շատ լավ են անցկացրել. քեֆ են արել: Նարեկը տոնական օրերին հասցրել է անթիվ-անհամար ֆիլմեր դիտել: Այս տարվա առաջին ակումբային մենահամերգով էլ սկսում են 2010-ի բուռն ստեղծագործական կյանքը եւ հուսով են, որ բոլոր համերգներն անխափան են անցնելու:
Այսօր խումբը հանդես է գալիս հետեւյալ կազմով.
Նարեկ Բարսեղյան - կիթառ/վոկալ
Արիկ Գրիգորյան - ֆլեյտա
Արման Քոչարյան - բաս-կիթառ
Վարդան Փարեմուզյան - հարվածային գործիքներ
Հիշեցնենք, որ Նարեկը, Արիկը, Արմանն ու Վարդանը “Բամբիռ” խմբի երկրորդ սերունդն են: Նրանց ծնողները խումբը ստեղծել են 1978 թվականին Գյումրիում: Երեւան տեղախոխված “Բամբիռի” երկրորդ սերունդն իրեն Գյումրիի՞, թե՞ Երեւանի ռոք-խումբ է համարում, շուտով Bravo.am-ը կպատմի:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
8,855






