06 Feb 2010
Տպել Տպել
 
Բոուլինգ

Play City-ում մրցում էին ԶԼՄ-ները

Հունվարին Play City ժամանցի կենտրոնում կայացել են բոուլինգի մրցումներ լրատվամիջոցների ներկայացուցիչների միջեւ: Փետրվարի 6-ին էլ եզրափակիչ փուլն էր: Մրցումները կազմակերպել է Play City ժամանցի կենտրոնը` “Կորպորատիվ մրցույթներ” նախաձեռնության շրջանակներում:

Բոուլինգի մրցում լրատվամիջոցների համար

Բոուլինգի մրցում լրատվամիջոցների համար

Մրցույթին մասնակցեցին 13 լրատվամիջոցներ, եզրափակչում հայտնվել էին “Առավոտ” օրաթերթը, “El Style” ամսագիրը, “Դար 21” եւ “Երկիր Մեդիա” հեռուստաընկերությունները:

1311 միավորով գավաթին արժանացավ “Առավոտ” օրաթերթը: “Հավատում ու վստահ էինք, որ կհաղթենք: Երկու օր առաջ էլ մեր թերթում նյութ էինք հրապարակել` “Հաղթելու ենք” վերնագրով: Հրաշալի էր ամեն ինչ: Թեթեւացանք առօրյա հոգսերից”,- ասաց օրաթերթի մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը:

Գավաթին արժանացավ “Առավոտ” օրաթերթը

Գավաթին արժանացավ “Առավոտ” օրաթերթը

Վերջին հորիզոնականում հայտնված “Դար 21”-ը “շատ տխուր” էր: Գարիկը, որ “32 ատամ-“ցի է, երգիչ է ու նաեւ “Դար 21”-ով հաղորդում է վարում, մրցմանն երաժշտական ալիքի թիմից էր: “Ահավոր տխուր եմ: Հաղթանակը շատ կարեւոր էր, ժամանակ կտեւի, որ… Ախր նրանից եմ ներվայնացել, որ մենք նենց չի, որ վատ ենք խաղում, անձամբ ես իմ հնարավորություններից երկու անգամ վատ եմ խաղացել, դրա համար եմ ջղայնացել: Որ սկսեցինք խաղալ, “կարեւորը` ձրի է” կարգախոսին հավատարիմ մնացինք, մենակ հաճույք ստացանք”,- ասաց Գարիկը:

Գարիկը բոուլինգի մրցումներին

Գարիկը բոուլինգի մրցումներին

“Էլ Սթայլ” ամսագիրն երկրորդ տեղը գրավեց, “Երկիր Մեդիա” հեռուստաընկերությունը` երրորդ: Վերջում մասնակիցները օգտվեցին հյուրասիրությունից:

Շնորհավորում ենք մրցույթի մասնակիցներին ու հաղթողներին եւ հույս հատնում, որ միջոցառումն ավանդական կդառնա եւ Bravo.am-ի անձնակազմը եւս հնարավորություն կստանա փորձել իր ուժերը:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

    կարծիքներ չկան     2,142 Դիտումներ
Հաջորդ
Բա իմացա՞ր

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Հ.Տ. Հայկո
Ռեփերը Հ.Տ. բենդի հետ է հանդես եկել
կարդալ...
Rippi
“Սեքս բառն այնքան են օգտագործում, որ լրիվ իմաստը կորցրել է”
կարդալ...
Սոֆի Մխեյան
“Ճանաչի´ր” երգչուհուն ու ինքդ քեզ
կարդալ...
Ագապի
Առաջին սինգլը` ինչպես Նոյան տապանը:)
կարդալ...
Արսեն Գրիգորյան
Ամառային տպավորությունները` լուսանկարներով
կարդալ...
 
More news
 
Սուրեն Մանվելյան
Լուսանկարչի աչքերի չբացահայտված գաղտնիքը:)
կարդալ...
Վենետիկի կինոփառատոն
Շքեղ, բայց առանց ավելորդ ճոխության
կարդալ...
Ֆուտբոլի ակադեմիա
Հավաքականների “տունը” երեկ իր դռները բացեց:)
կարդալ...
Մինաս
Վարպետի եւս երկու որմնանկար կփրկվի
կարդալ...
Ալինա Բաբայան
Իսպանիայով ու արեւելյան ֆլամենկոյով տարված պարուհին
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
Hoso
 
Laura Abgaryan
 
hhhhh
 
Armenian-xman
 
Jazzie Fizzle
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by