06 Փետրվար 10
Բոուլինգ
 
 
0
Play City-ում մրցում էին ԶԼՄ-ները

Հունվարին Play City ժամանցի կենտրոնում կայացել են բոուլինգի մրցումներ լրատվամիջոցների ներկայացուցիչների միջեւ: Փետրվարի 6-ին էլ եզրափակիչ փուլն էր: Մրցումները կազմակերպել է Play City ժամանցի կենտրոնը` “Կորպորատիվ մրցույթներ” նախաձեռնության շրջանակներում:

Բոուլինգի մրցում լրատվամիջոցների համար
Բոուլինգի մրցում լրատվամիջոցների համար


Մրցույթին մասնակցեցին 13 լրատվամիջոցներ, եզրափակչում հայտնվել էին “Առավոտ” օրաթերթը, “El Style” ամսագիրը, “Դար 21” եւ “Երկիր Մեդիա” հեռուստաընկերությունները:

1311 միավորով գավաթին արժանացավ “Առավոտ” օրաթերթը: “Հավատում ու վստահ էինք, որ կհաղթենք: Երկու օր առաջ էլ մեր թերթում նյութ էինք հրապարակել` “Հաղթելու ենք” վերնագրով: Հրաշալի էր ամեն ինչ: Թեթեւացանք առօրյա հոգսերից”,- ասաց օրաթերթի մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը:

Գավաթին արժանացավ “Առավոտ” օրաթերթը
Գավաթին արժանացավ “Առավոտ” օրաթերթը


Վերջին հորիզոնականում հայտնված “Դար 21”-ը “շատ տխուր” էր: Գարիկը, որ “32 ատամ-“ցի է, երգիչ է ու նաեւ “Դար 21”-ով հաղորդում է վարում, մրցմանն երաժշտական ալիքի թիմից էր: “Ահավոր տխուր եմ: Հաղթանակը շատ կարեւոր էր, ժամանակ կտեւի, որ... Ախր նրանից եմ ներվայնացել, որ մենք նենց չի, որ վատ ենք խաղում, անձամբ ես իմ հնարավորություններից երկու անգամ վատ եմ խաղացել, դրա համար եմ ջղայնացել: Որ սկսեցինք խաղալ, “կարեւորը` ձրի է” կարգախոսին հավատարիմ մնացինք, մենակ հաճույք ստացանք”,- ասաց Գարիկը:

Garik
Գարիկը բոուլինգի մրցումներին


“Էլ Սթայլ” ամսագիրն երկրորդ տեղը գրավեց, “Երկիր Մեդիա” հեռուստաընկերությունը` երրորդ: Վերջում մասնակիցները օգտվեցին հյուրասիրությունից:

Շնորհավորում ենք մրցույթի մասնակիցներին ու հաղթողներին եւ հույս հատնում, որ միջոցառումն ավանդական կդառնա եւ Bravo.am-ի անձնակազմը եւս հնարավորություն կստանա փորձել իր ուժերը:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
“Դար 21”-ը բոուլինգի մրցումներին

“Դար 21”-ը բոուլինգի մրցումներին

Բոուլինգի մրցում լրատվամիջոցների համար

Բոուլինգի մրցում լրատվամիջոցների համար

“Դար 21”-ը նշում է իր պարտությունը

“Դար 21”-ը նշում է իր պարտությունը

“El Style” ամսագիրը զբաղեցրեց երկրորդ տեղը

“El Style” ամսագիրը զբաղեցրեց երկրորդ տեղը

Գավաթին արժանացավ “Առավոտ” օրաթերթը

Գավաթին արժանացավ “Առավոտ” օրաթերթը

Գավաթին արժանացավ “Առավոտ” օրաթերթը

Գավաթին արժանացավ “Առավոտ” օրաթերթը

El Style”-ը երկրորդն էր

El Style”-ը երկրորդն էր

“Երկիր Մեդիա” հեռուստաընկերությունը գրավեց երրորդ տեղը

“Երկիր Մեդիա” հեռուստաընկերությունը գրավեց երրորդ տեղը

Play City-ի PR մենեջեր Սերգեյ Գեւորգյան

Play City-ի PR մենեջեր Սերգեյ Գեւորգյան

“El Style” ամսագրի լուսանկարիչ Դեմիան Հովհաննիսյանը

“El Style” ամսագրի լուսանկարիչ Դեմիան Հովհաննիսյանը

Գարիկը բոուլինգի մրցումներին

Գարիկը բոուլինգի մրցումներին

Գարիկը բոուլինգի մրցումներին

Գարիկը բոուլինգի մրցումներին

“Դար 21”- ի հաղորդավարներ Յանան եւ Գարիկը

“Դար 21”- ի հաղորդավարներ Յանան եւ Գարիկը

“Երկիր Մեդիա” հեռուստաընկերությունը զբաղեցրեց երրորդ տեղը

“Երկիր Մեդիա” հեռուստաընկերությունը զբաղեցրեց երրորդ տեղը

Գարիկը եւ Ռուզան Խաչատրյանը “Առավոտ” օրաթերթից

Գարիկը եւ Ռուզան Խաչատրյանը “Առավոտ” օրաթերթից

Բոուլինգի մրցում լրատվամիջոցների համար

Բոուլինգի մրցում լրատվամիջոցների համար

Բոուլինգի մրցում լրատվամիջոցների համար

Բոուլինգի մրցում լրատվամիջոցների համար

Բոուլինգի մրցումներ Play City-ում

Բոուլինգի մրցումներ Play City-ում

Գարիկը բոուլինգի մրցումներին

Գարիկը բոուլինգի մրցումներին

0
2520 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: