×


Bounce ball

Bounce ball

Խաղ-մրցույթ մեծ ռետինե գնդակներով Փետրվարի 25-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում ուսանողները մասնակցում էին Bounce ball անվանումով խաղ-մրցույթին: Մասնակիցները մեծ ռետինե գնդակներով պետք է հնարավորինս արագ հատեին վերջնագիծը: Ուսանողները մասնակցում էին Bounce ball խաղ-մրցույթին Մինչ մրցույթի մեկնարկը ուսանողներին տեղում գրանցում էին Red Bull ընկերության աշխատակիցները: Այս ընկերությունն էլ հաղթողի համար պատրաստել էր նվերներ: Մոտ 20 տղաներ հերթագրվել էին, իսկ մրցույթին մասնակցող աղջիկներ չկային: Նույն բուհի ուսանողուհիներից Անին ասաց, որ բարձրակրունկներով չի ուզում մասնակցել. “Եթե մի քանի աղջիկներ մասնակցեին, կոշիկներս կհանեի, ես էլ կմասնակցեի: Առաջինը լինելը դժվար է, համարձակություն է պետք”,- ասաց 18-ամյա ուսանողուհին: Բացի Տնտեսագիտական համալսարանից, խաղ-մրցույթին մասնակցում էին նաև ուսանողներ Գեղարվեստի պետական ակադեմիայից, Ռուս-հայկական համալսարանից, Թատերական ինստիտուտից եւ այլն: Մասնակիցները մրցեցին մի քանի փուլերով, եզրափակիչ անցան 2 ամենաարագաշարժ ուսանողները: Ուսանողները լցված էին դրական էմոցիաներով Եզրափակչում հաղթեց Տնտեսագիտական համալսարանի “Ֆինանսներ եւ վարկեր” ֆակուլտետի ուսանող Նարեկ Հեպոյանը, որը զբաղվում է ձյուդոյով ու ֆուտբոլով. “Մրցակիցների կեսը թույլ էին, կեսը` ուժեղ: Ֆինիշի վերջին քայլը, որ արեցի, ձյուդոյի հնարք էր: Մրցանակներ էլ ստացա. ֆիտնեսի գնդակ ու մեկ տուփ Red Bull ըմպելիք”, - ասաց 18-ամյա հաղթողը: Նմանատիպ ուսանողական մրցույթներ հաճախ են կազմակերպվելու Ուսանողական մրցույթի կազմակերպիչները նույն բուհի ուսանողներն են, ովքեր ուզում են իրենց ընկերների ու համակուրսեցիների առօրյան ավելի հետաքրքիր ու զվարճալի դարձնել: Կազմակերպիչներից Վարդգես Հովեյանը Bravo.am-ին պատմեց, որ նման ներբուհական մրցույթներ կազմակերպվելու են պարբերաբար. “Կարծում եմ` մենք Հայաստանում առաջինն ենք, որ աէրոբիկայի համար նախատեսված գնդակներով մրցույթ կազմակերպեցինք: Ուսանողները դրական էմոցիաներ են ստանում, հետաքրքիր ժամանակ են անցկացնում: Մի գուցե ավելի հաճույքով ու ոգեւորությամբ դասի կգան, եթե նման միջոցառումներ շատ լինեն բուհում”: Կազմակերպիչները շարունակելու են այս ֆորմատի մրցույթներ անցկացնել այլ բուհերում, նաեւ կազմակերպելու են մի մրցույթ, որը նախատեսված կլինի աղջիկների համար: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW