26 Փետրվար 10
Bounce ball
 
0
Խաղ-մրցույթ մեծ ռետինե գնդակներով

Փետրվարի 25-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում ուսանողները մասնակցում էին Bounce ball անվանումով խաղ-մրցույթին: Մասնակիցները մեծ ռետինե գնդակներով պետք է հնարավորինս արագ հատեին վերջնագիծը:

Ուսանողները մասնակցում էին Bounce ball խաղ-մրցույթին
Ուսանողները մասնակցում էին Bounce ball խաղ-մրցույթին

Մինչ մրցույթի մեկնարկը ուսանողներին տեղում գրանցում էին Red Bull ընկերության աշխատակիցները: Այս ընկերությունն էլ հաղթողի համար պատրաստել էր նվերներ: Մոտ 20 տղաներ հերթագրվել էին, իսկ մրցույթին մասնակցող աղջիկներ չկային: Նույն բուհի ուսանողուհիներից Անին ասաց, որ բարձրակրունկներով չի ուզում մասնակցել. “Եթե մի քանի աղջիկներ մասնակցեին, կոշիկներս կհանեի, ես էլ կմասնակցեի: Առաջինը լինելը դժվար է, համարձակություն է պետք”,- ասաց 18-ամյա ուսանողուհին:

Բացի Տնտեսագիտական համալսարանից, խաղ-մրցույթին մասնակցում էին նաև ուսանողներ Գեղարվեստի պետական ակադեմիայից, Ռուս-հայկական համալսարանից, Թատերական ինստիտուտից եւ այլն: Մասնակիցները մրցեցին մի քանի փուլերով, եզրափակիչ անցան 2 ամենաարագաշարժ ուսանողները:

Ուսանողները լցված էին դրական էմոցիաներով
Ուսանողները լցված էին դրական էմոցիաներով

Եզրափակչում հաղթեց Տնտեսագիտական համալսարանի “Ֆինանսներ եւ վարկեր” ֆակուլտետի ուսանող Նարեկ Հեպոյանը, որը զբաղվում է ձյուդոյով ու ֆուտբոլով. “Մրցակիցների կեսը թույլ էին, կեսը` ուժեղ: Ֆինիշի վերջին քայլը, որ արեցի, ձյուդոյի հնարք էր: Մրցանակներ էլ ստացա. ֆիտնեսի գնդակ ու մեկ տուփ Red Bull ըմպելիք”, - ասաց 18-ամյա հաղթողը:

Նմանատիպ ուսանողական մրցույթներ հաճախ են կազմակերպվելու
Նմանատիպ ուսանողական մրցույթներ հաճախ են կազմակերպվելու

Ուսանողական մրցույթի կազմակերպիչները նույն բուհի ուսանողներն են, ովքեր ուզում են իրենց ընկերների ու համակուրսեցիների առօրյան ավելի հետաքրքիր ու զվարճալի դարձնել: Կազմակերպիչներից Վարդգես Հովեյանը Bravo.am-ին պատմեց, որ նման ներբուհական մրցույթներ կազմակերպվելու են պարբերաբար. “Կարծում եմ` մենք Հայաստանում առաջինն ենք, որ աէրոբիկայի համար նախատեսված գնդակներով մրցույթ կազմակերպեցինք: Ուսանողները դրական էմոցիաներ են ստանում, հետաքրքիր ժամանակ են անցկացնում: Մի գուցե ավելի հաճույքով ու ոգեւորությամբ դասի կգան, եթե նման միջոցառումներ շատ լինեն բուհում”:

Կազմակերպիչները շարունակելու են այս ֆորմատի մրցույթներ անցկացնել այլ բուհերում, նաեւ կազմակերպելու են մի մրցույթ, որը նախատեսված կլինի աղջիկների համար:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Խաղ-մրցույթ մեծ ռետինե գնդակներով

Խաղ-մրցույթ մեծ ռետինե գնդակներով

Bounce ball խաղ-մրցույթի մասնակից

Bounce ball խաղ-մրցույթի մասնակից

Մասնակիցները որպես մրցանակներ ստացան նաեւ Red Bull ըմպելիքիներ

Մասնակիցները որպես մրցանակներ ստացան նաեւ Red Bull ըմպելիքիներ

Ուսանողները լցված էին դրական էմոցիաներով

Ուսանողները լցված էին դրական էմոցիաներով

Նմանատիպ ուսանողական մրցույթներ հաճախ են կազմակերպվելու

Նմանատիպ ուսանողական մրցույթներ հաճախ են կազմակերպվելու

 Bounce ball խաղ-մրցույթը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում

2363 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: