×


BOUTIQUE

BOUTIQUE

Բրենդային սրճարան Երեւանի կենտրոնում Երեւանը գլամուրային է դառնում: Լավ է՞, թե՞ վատ, թող որոշեն երեւանցիները: :) Սարյան 31 հասցեում, Մարտիրոս Սարյանի արձանի հարեւանությամբ բացվել է BOUTIQUE սրճարանը: Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ սրճարանի պաշտոնական բացման արարողությունը: BOUTIQUE սրճարանի բացումը Երեւանի միակ սրճարանն է, ուր լինելու են բրենդային կոկտեյլներ: BOUTIQUE-ում կարող եք պատվիրել բրենդային խմիչքներ եւ թխվածքներ`  DG, Prada, LV... Սրճարանում միշտ նորաձեւության մասին նորություններ են լինելու, դիջեյն էլ ապահովելու է լավ երաժշտությունը: “Նորաձեւության հետ կապված ամեն ինչ կլինի մեզ մոտ: Գներն էլ են մատչելի”,- ասաց BOUTIQUE սրճարանի տնօրեն Վրույր Փելեսյանը: BOUTIQUE սրճարանի բացումը “Գովազդային վահանակը մենք ենք պատրաստել: Առաջնային խնդիրը այն էր, որ սրճարանը համապատասխանի անվան իմաստին` բուտիկ: Ինտերիերը բավական հետաքրքիր է, ոչ ստանդարտ: Ոչ թե լաունջ է, այլ հենց բուտիկ, շատ հավանում եմ, հույս ունեմ` այն գաղափարը, որ դրված է BOUTIQUE սրճարանի մեջ, կիրականացվի: Հայաստանում այս թեմայով սրճարան չկա, համոզված եմ` լավ կաշխատի”,- ասաց Design De Luxe ընկերության գլխավոր տնօրեն Գագա Ամատունին: BOUTIQUE սրճարանի տնօրեն Վրույր Փելեսյանը եւ հաղորդավար Մենուա Հարությունյանը Boutique-ը մշտական հաճախորդ է ձեռք բերել: Դիջեյ Վակցինային շատ է դուր եկել սրճարանը: Արուսիկը որոշել է հաճախ այցելել այստեղ: “Ամեն ինչ շատ օրիգինալ է, հարմարավետ: Այս մտերմիկ միջավայրում լավ ժամանակ կարելի է անցկացնել: Մանավանդ դիջեյի առկայությունն ակումբում ինձ շատ հաճելի է:): Լսել հաճելի երաժշտություն, համեղ ուտեստներ համտեսել, շփվել ընկերների հետ միշտ էլ հաճելի է”,- ասաց դիջեյ Վակցինան: BOUTIQUE սրճարանի բացումը Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն էլ է հավանել BOUTIQUE-ը. “Ինչքան Երեւանում նման վայրեր շատ բացվեն, այնքան մեր երիտասարդությունն անհոգ կլինի եւ աշխույժ: Ես ուրախ եմ այս կապակցությամբ: Նման վայրեր ինքս շատ չեմ հաճախում, ժամանակ չունեմ, բայց երբ գտնեմ, կգամ”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW