×


Բոուլինգ

Բոուլինգ

Մրցում են երիտասարդ կանայք : ) Մայիսի 5-ին Play City ժամանցի կենտրոնում կայացավ կանանց բոուլինգի առաջնության մեկնարկային խաղը: Մրցաշարը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան /ՀԵԿԱ/ եւ ժամանցի վերոհիշյալ կենտրոնը: Մրցում են երիտասարդ կանայք Bravo.am-ի հետ զրույցում ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանն ասաց, որ նմանօրինակ սպորտային մրցաշար առաջին անգամ են կազմակերպում. «Այս միջոցառումը նպատակ ունի նպաստել երիտասարդ կանանց եւ աղջիկների շրջանում առողջ ապրելակերպի հաստատմանն ու տարածմանը»: Լիլիթ Ասատրյանն ասում է, որ որպես սպորտաձեւ ընտրել են բոուլինգը, քանի որ այն աշխարհում տարածված է, հրապարակային ու մատչելի է, իսկ Հայաստանում` հատկապես կանանց շրջանում` քիչ հայտնի:Ասոցիացիայի նախագահը փաստում է նաեւ, որ բոուլինգի մրցումներն անցնում են ուրախ ու թեթեւ միջավայրում. «Խաղը հնարավորություն կտա մասնակիցներին նոր ծանոթներ ձեռք բերել, ինչպես ընկերական, այնպես էլ` գործնական կապեր հաստատել»: :) Lilit Asatryan Բոուլինգի երիտասարդ կանանց մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել 50 կին` ուսանողներ, պետական ծառայողներ , տնային տնտեսուհիներ եւ այլն: Արդեն գրանցված 50 մասնակիցները հավասարապես բաժանվել են 5 խմբի, որոնցից յուրաքանչյուրն իր մրցման օրը կբաժանվի երկու հավասար  խմբի եւ 5/5 կմրցեն` երկու ժամ բուլինգ խաղալով: Լիլիթն ասում է, որ մասնակիցների գրանցումը դեռ չի ավարտվել. «Այսօր էլ մարդիկ զանգում ու գրանցվում էին :)»: Առաջին մրցման 10 մասնակիցները «Սփյուռ» տեղեկատվական ծառայության աշխատակիցներ էին, որոնք հանդես եկան երկու առանձին թիմերով`յուրաքանչյուրում 5 մասնակից: Մրցույթի մասնակիցներից մի քանիսն ասացին, որ առաջին անգամ են բոուլինգ խաղում, բայց շատ են հավանել այն: Առաջին մրցումն ավարտվեց 381/322 հաշվով: Ի դեպ, մրցույթի մասնակից թիմերը հատուկ անուններ կամ կարգախոս չունեն. յուրաքանչյուրի համար կարեւորը խաղն է եւ ուրախ ժամանակ անցկացնելը: Կայացավ կանանց բոուլինգի առաջնության մեկնարկային խաղ Play City-ի PR մենեջեր Սերգեյ Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բոուլինգի   կանանց առաջնության կազմակերպման առաջարկը ստացել են ՀԵԿԱ կողմից, որը համընկել է կենտրոնի 2010թ-ի «Հայաստանում սպորտի եւ ակտիվ հանգստի զարգացում» ծրագրին: Սերգեյ Գեւորգյանն ասում է, որ նախատեսում են առաջիկայում աշխատել դպրոցականների հետ, կազմակերպել մանկատան երեխաների բոուլինգի առաջնություն: Իսկ ՀԵԿԱ-ի հետ համագործակցությունը կշարունակվի նաեւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին` կրկնելով բոուլինգի կանանց առաջնությունը: :) Նշենք, որ մայիսի 5-ին մեկնարկած կանանց առաջնությունը կտեւի մինչ մայիսի վերջ, մրցաշարի հաղթող թիմերը կստանան մրցանակներ, բայց, ինչպես կազմակերպիչներն են հավաստում, ամենակարեւոր նվերը հենց մրցույթին մասնակցելն է, առողջ ապրելակերպը: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW