06 Մայիս 10
Բոուլինգ
 
 
0
Մրցում են երիտասարդ կանայք : )

Մայիսի 5-ին Play City ժամանցի կենտրոնում կայացավ կանանց բոուլինգի առաջնության մեկնարկային խաղը: Մրցաշարը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան /ՀԵԿԱ/ եւ ժամանցի վերոհիշյալ կենտրոնը:

Մրցում են երիտասարդ կանայք
Մրցում են երիտասարդ կանայք


Bravo.am-ի հետ զրույցում ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանն ասաց, որ նմանօրինակ սպորտային մրցաշար առաջին անգամ են կազմակերպում. «Այս միջոցառումը նպատակ ունի նպաստել երիտասարդ կանանց եւ աղջիկների շրջանում առողջ ապրելակերպի հաստատմանն ու տարածմանը»:

Լիլիթ Ասատրյանն ասում է, որ որպես սպորտաձեւ ընտրել են բոուլինգը, քանի որ այն աշխարհում տարածված է, հրապարակային ու մատչելի է, իսկ Հայաստանում` հատկապես կանանց շրջանում` քիչ հայտնի:Ասոցիացիայի նախագահը փաստում է նաեւ, որ բոուլինգի մրցումներն անցնում են ուրախ ու թեթեւ միջավայրում. «Խաղը հնարավորություն կտա մասնակիցներին նոր ծանոթներ ձեռք բերել, ինչպես ընկերական, այնպես էլ` գործնական կապեր հաստատել»: :)

Lilit Asatryan
ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը


Բոուլինգի երիտասարդ կանանց մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել 50 կին` ուսանողներ, պետական ծառայողներ , տնային տնտեսուհիներ եւ այլն: Արդեն գրանցված 50 մասնակիցները հավասարապես բաժանվել են 5 խմբի, որոնցից յուրաքանչյուրն իր մրցման օրը կբաժանվի երկու հավասար  խմբի եւ 5/5 կմրցեն` երկու ժամ բուլինգ խաղալով: Լիլիթն ասում է, որ մասնակիցների գրանցումը դեռ չի ավարտվել. «Այսօր էլ մարդիկ զանգում ու գրանցվում էին :)»:

Առաջին մրցման 10 մասնակիցները «Սփյուռ» տեղեկատվական ծառայության աշխատակիցներ էին, որոնք հանդես եկան երկու առանձին թիմերով`յուրաքանչյուրում 5 մասնակից: Մրցույթի մասնակիցներից մի քանիսն ասացին, որ առաջին անգամ են բոուլինգ խաղում, բայց շատ են հավանել այն: Առաջին մրցումն ավարտվեց 381/322 հաշվով: Ի դեպ, մրցույթի մասնակից թիմերը հատուկ անուններ կամ կարգախոս չունեն. յուրաքանչյուրի համար կարեւորը խաղն է եւ ուրախ ժամանակ անցկացնելը:

Կայացավ կանանց բոուլինգի առաջնության մեկնարկային խաղ
Կայացավ կանանց բոուլինգի առաջնության մեկնարկային խաղ


Play City-ի PR մենեջեր Սերգեյ Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բոուլինգի   կանանց առաջնության կազմակերպման առաջարկը ստացել են ՀԵԿԱ կողմից, որը համընկել է կենտրոնի 2010թ-ի «Հայաստանում սպորտի եւ ակտիվ հանգստի զարգացում» ծրագրին: Սերգեյ Գեւորգյանն ասում է, որ նախատեսում են առաջիկայում աշխատել դպրոցականների հետ, կազմակերպել մանկատան երեխաների բոուլինգի առաջնություն: Իսկ ՀԵԿԱ-ի հետ համագործակցությունը կշարունակվի նաեւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին` կրկնելով բոուլինգի կանանց առաջնությունը: :)

Նշենք, որ մայիսի 5-ին մեկնարկած կանանց առաջնությունը կտեւի մինչ մայիսի վերջ, մրցաշարի հաղթող թիմերը կստանան մրցանակներ, բայց, ինչպես կազմակերպիչներն են հավաստում, ամենակարեւոր նվերը հենց մրցույթին մասնակցելն է, առողջ ապրելակերպը: :)

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Բոուլինգի երիտասարդ կանանց մրցաշար

Բոուլինգի երիտասարդ կանանց մրցաշար

Կայացավ կանանց բոուլինգի առաջնության մեկնարկային խաղ

Կայացավ կանանց բոուլինգի առաջնության մեկնարկային խաղ

Մրցում են երիտասարդ կանայք

Մրցում են երիտասարդ կանայք

Բոուլինգի մրցումներն անցնան ուրախ ու թեթեւ մրջավայրում

Բոուլինգի մրցումներն անցնան ուրախ ու թեթեւ մրջավայրում

Կայացավ կանանց բոուլինգի առաջնության մեկնարկային խաղ

Կայացավ կանանց բոուլինգի առաջնության մեկնարկային խաղ

Մրցում են երիտասարդ կանայք

Մրցում են երիտասարդ կանայք

Կայացավ կանանց բոուլինգի առաջնության մեկնարկային խաղ

Կայացավ կանանց բոուլինգի առաջնության մեկնարկային խաղ

ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը

ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը

Բոուլինգի երիտասարդ կանանց մրցաշար

Բոուլինգի երիտասարդ կանանց մրցաշար

0
1100 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: