×


Բոուլինգ

Բոուլինգ

Բանկերը  մրցեցին Play City-ում Մարտի 13-ին “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ը, “Ամերիաբանկ”-ն ու “Յունիբանկ”-ը  բոուլինգ էին խաղում: Բանկերի միջեւ մրցումը կայացավ Play City ժամանցի կենտրոնի “Կորպորատիվ սիրողական մրցույթներ” նախաձեռնության շրջանակներում: Այն մշակված է ամբողջ 2010 թվականի համար, կրում է “Հայաստանում սպորտի եւ ակտիվ հանգստի զարգացում” խորագիրը: Բոուլինգի ուժեղագույն թիմ դարձավ “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ը 756 միավորով բոուլինգի գավաթին արժանացավ “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ը: Լեւոն Սահակյանն այդ բանկի աշխատակիցներից է: Նա հաղթանակի վրա չէր էլ կասկածում: “Մենք ավանդույթ ունենք մեր բանկում տարին երկու անգամ մրցաշարեր կազմակերպել: Թիմ ունենք, հետաքրքիր է անցնում. ֆուտբոլ ենք խաղում, բոուլինգ: Շատ լավ մրցույթ են կազմակերպել, մեր աշխատակիցները մեծ հաճույքով մասնակցեցին, սա աշխատանքի վրա էլ լավ ազդեցություն է ունենում”,-ասաց Լեւոն Սահակյանը: “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ի հաղթական նետումներից մեկը Երկրորդ հորիզոնականում հայտնված “Յունիբանկ”-ի ներկայացուցիչ Արման Իսրայելյանը նշեց, որ իրենք առաջինն են արձագանքել խաղի հրավերին: “Եկել մասնակցում ենք, իհարկե, առանց նախապատրաստվելու: “Յունիբանկ”-ը հանդիսանում է Արթուր Աբրահամի հովանավորը, դրա համար մեր շապիկներին բռնցքամարտիկի նկարն է”: Բոուլինգի մրցույթ բանկերի միջեւ Լարիսա Գինոսյանը “Ամերիաբանկ”-ի թիմից էր: Ասաց, որ երրորդ պատվավոր տեղին արժանանալը` իրենց պարտությունը, անպայման նշելու են: “Մասնագիտական գործունեությունից դուրս ցանկացած այլ թիմային զբաղմունք հետաքրքիր է: Մեր բանկում թիմային ոգի է, թիմային խաղ, անկախ արդյունքներից` ամեն ինչ լավ էր: Պարտություն չի, թիմային ոգով միշտ հաղթանակ ենք տանում: Սա խաղ է ընդամենը: Մեր միասնականությունն է հաղթանակը”,- ասաց Լարիսան: Բոուլինգի մրցույթ բանկերի միջեւ Play City-ում Մրցույթի վերջում տեղի ունեցավ բոուլինգի գավաթի հանձնման արարողությունն ու հյուրասիրությունը: Bravo.am-ը շնորհավորում է մրցույթի մասնակիցներին եւ հաղթողներին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW