×


Բրեդ Փիթ եւ Անջելինա Ջոլի

Բրեդ Փիթ եւ Անջելինա Ջոլի

Թիվ 1 զույգը ամուսնալուծվու՞մ է Հոլիվուդյան ոսկե զույգը` Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին իրավաբանների հետ հանդիպումից հետո ստորագրել են $400 մլն արժողության ամուսնալուծության պայմանագիր եւ պաշտոնապես որոշել են, թե ինչպես պետք է կիսեն իրենց ունեցվածքը եւ ով կստանձնի վեց երեխաների խնամակալությունը: Angelina Jolie and Brad Pitt Այդ մասին հաղորդում է բրիտանական սկանդալային News of the World շաբաթաթերթը, որի տեղեկությունների համաձայն, 2009թ. դեկտեմբերին Ջոլին եւ Փիթը դիմել են Լոս Անջելեսում գտնվող` ապահարզաններով զբաղվող կազմակերպություն: 2010թ. հունվարի սկզբին զույգը ստորագրել է պայմանագիրը: Angelina Jolie and Brad Pitt Այսպիսով, աստղային զույգն երկու հավասար մասի կբաժանի իր կարողությունը: Պայմանագրի համաձայն, զույգը կստանձնի երկկողմանի խնամակալություն բոլոր 6 երեխաների նկատմամբ, բայց նրանք կապրեն հավանաբար Անջելինայի հետ: Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե երբ պայմանագիրը պաշտոնապես ուժի մեջ կմտնի: Angelina Jolie and Brad Pitt Հիշեցնենք, որ “Բրանգելինա”-ի սիրավեպը սկսվեց “Mr. and Mrs. Smith” ֆիլմի նկարահանումների ընթացքում` 2004 թ-ին: Նրանք որդեգրել են երեք երեխայի` 8-ամյա Մեդդոքսին, 6-ամյա Պեքսին եւ 5-ամյա Զահարային, ինչպես նաեւ ունեն երեք սեփական զավակ` 3-ամյա Շիլոն եւ 17 ամսեկան երկվորյակներ Քնոքսը և Վիվյենը: Սա Բրեդ Փիթի երկրորդ, իսկ Անջելինա Ջոլիի երրորդ պաշտոնական ամուսնալուծությունն է: Angelina Jolie and Brad Pitt Ի դեպ, աստղային զույգը դեռեւս զերծ է մնում մեկնաբանություններից: Աղբյուրը` News of the World շաբաթաթերթ Լուսանկարները` News of the World շաբաթաթերթ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին