09 Հունիս 10
Bravo.am ու “ՎիվաՍել-ՄՏՍ”
 
 
0
Հաղթողները ստացան հեռախոսները : )

Մայիսին Bravo.am-ը բացառիկ առաջարկով հանդես եկավ` ընթերցողներից յուրաքանչյուրին հնարավորություն տալով իր գիտելիքների շնորհիվ թանկարժեք սմարթֆոն շահել: “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի եւ “Մեդիամաքս”-ի համատեղ մրցույթի հաղթողները այսօր ստացան իրենց HTC Hero-ն եւ HTC Tattoo-ն:):

Ralf Yirikyan & Ara Tadevosyan
“ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, “Մեդիամաքս”-ի տնօրեն Արա Թադեւոսյանն ու մրցույթի հաղթողները


Պարգեւատրումը տեղի ունեցավ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր գրասենյակում` ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ “Մեդիամաքս”-ի տնօրեն Արա Թադեւոսյանի մասնակցությամբ: Գլխավոր մրցանակը` HTC Hero բջջային հեռախոսը, ստանավ մրցույթի մասնակից Սոնա Դանիելյանը, ով հավաքել էր առավելագույն` 18 միավոր, Դավիթ Դավթյանի “հերոսն” էլ դարձավ HTC Tattoo սմարթֆոնը:

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի տնօրենը շնորհավորեց հաղթողներին: “Մենք շուտով հինգ տարեկան կդառնանք: Մրցույթի մասնակիցների մեծամասնությունը կարողացել է ճիշտ պատասխանել “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի եւ HTC-ի գործունեությանը վերաբերող հարցերին: Ստեղծագործական բնույթ կրող վերջին հարցին հաղթողներն ավելի հետաքրքիր են պատասխանել: Նորարարությունը միայն նոր ծառայություններով կամ նոր ապրանքատեսակներով չէ, այլեւ նման հետաքրքիր մրցույթներով: Սպասեք ավելիին”,- ասաց Ռալֆ Յիրիկյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը HTC սմարթֆոններ է հանձնել Bravo.am-ի մրցույթի հաղթողներին
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը HTC սմարթֆոններ է հանձնել Bravo.am-ի մրցույթի հաղթողներին


“Մեդիամաքս”-ի տնօրեն Արա Թադեւոսյանն էլ նշեց, որ հաճելի է` ամուր գործընկերային հարաբերություններ ունենալ “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության հետ: “Մեր նախագիծը` Bravo.am-ը, ժամանակ առ ժամանակ տարբեր նախագծեր, վիկտորինաներ եւ մրցույթներ է անցկացնում: Հատուկ “Շահիր” բաժին կա: Որոշեցինք “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի աջակցությամբ հնարավորություն տալ պայքարել Android օպերացիոն համակարգով աշխատող երկու HTC հեռախոսների համար: Մրցույթը հայտարարվեց “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի կողմից պաշտոնական վաճառք ազդարարելու հենց հաջորդ օրը: Հաղթողներին հեռախոսները նորանոր հաջողություններ թող բերեն”,- ասաց “Մեդիամաքս”-ի տնօրենը:

Ralf Yirikyan
“ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու մրցույթի հաղթողները


HTC Hero բջջային հեռախոսին “տիրացած” Սոնա Դանիելյանը, հաղթանակի լուրը ստանալով, ինքն իրեն բրավո է գոռացել (Bravo.am:)): “Բրավո Bravo.am-ին ու “ՎիվաՍել-ՄՏՍ”-ին: Լրագրող եմ, հեռախոսն իմ մասնագիտական գործունեությանը կնպաստի, քանի որ բազմաֆունկցիոնալ է. ինտերնետի հնարավորություն, բարձրորակ ֆոտոխցիկ, նյութը կարելի է անմիջապես գրել եւ ուղարկել խմբագրություն կամ անմիջապես տեղադրել համացանցում: Ու բոլոր գործողությունները` միաժամանակ ու օպերատիվ: Շնորհակալություն կազմակերպիչներին մրցույթն օբյեկտիվորեն անցկացնելու համար”,- երջանկացել է Սոնա Դանիելյանը:

Ralf Yirikyan
“ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը HTC Hero բջջային հեռախոսը հանձնեց մրցույթի մասնակից Սոնա Դանիելյանին


HTC Tattoo սմարթֆոնին արժանացած Դավիթ Դավթյանն էլ  սովորում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, թղթակցում է մի քանի երիտասարդական ամսագրերի: Միակ ափսոսանքն այն է, որ չի հասցրել մասնակցել Bravo.am-ի կազմակերպած նախորդ մրցույթներին:): “Շոու-բիզնեսի կամ մշակութային նորությունները Bravo.am-ից եմ իմանում: Բացի լուսանկարներից, շատ մեծ լրատվական նշանակություն ունի այս կայքը: Ուզում էի հաղթել նրա համար, որ զգամ հաղթելու պահը:): Ես հաղթել եմ, ուրեմն ամեն ինչ օբյեկտիվ էր”,- նշեց Դավիթը:

Ralf Yirikyan
ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Դավիթ Դավթյանին հանձնեց HTC Tattoo սմարթֆոն


“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, իր բազմազբաղվածությունը չհաշված, հասցնում է Bravo.am այցելել : ): “Եթե հետաքրքիր չհամարեինք Bravo.am ինտերնետային կայքը, մեր ապրանքանիշը այնտեղ չէինք գովազդի: Թեեւ նոր է, եթե շարունակի այսպես աշխատել, ռեյտինգն էլ ավելի կբարձրանա եւ կմեծանա”,- ասաց Ռալֆ Յիրիկյանը:

Bravo.am-ը կրկին շնորհավորում  է հաղթողներին:): Հաջողություն մեր բոլոր ընթերցողներին հետագա մրցույթներում հաղթելու համար:): Հետեւեք Bravo.am-ին, հաղթեք Bravo.am-ի նման, Bravo.am-ի շնորհիվ, Bravo.am-ի հետ:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/






 
 
“ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, “Մեդիամաքս”-ի տնօրեն Արա Թադեւոսյանն ու մրցույթի հաղթողները

“ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, “Մեդիամաքս”-ի տնօրեն Արա Թադեւոսյանն ու մրցույթի հաղթողները

“ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու մրցույթի հաղթողները

“ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու մրցույթի հաղթողները

ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Դավիթ Դավթյանին հանձնեց HTC Tattoo սմարթֆոն

ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Դավիթ Դավթյանին հանձնեց HTC Tattoo սմարթֆոն

“ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը HTC Hero բջջային հեռախոսը հանձնեց մրցույթի մասնակից Սոնա Դանիելյանին

“ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը HTC Hero բջջային հեռախոսը հանձնեց մրցույթի մասնակից Սոնա Դանիելյանին

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը HTC սմարթֆոններ է հանձնել Bravo.am-ի մրցույթի հաղթողներին

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը HTC սմարթֆոններ է հանձնել Bravo.am-ի մրցույթի հաղթողներին

 Գլխավոր մրցանակը` HTC Hero բջջային հեռախոսը, ստացավ մրցույթի մասնակից Սոնա Դանիելյանը

Գլխավոր մրցանակը` HTC Hero բջջային հեռախոսը, ստացավ մրցույթի մասնակից Սոնա Դանիելյանը

Մրցույթի հազթողներ Սոնա Դանիելյանն ու Դավիթ Դավթյանը

Մրցույթի հազթողներ Սոնա Դանիելյանն ու Դավիթ Դավթյանը

ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Դավիթ Դավթյանին է հանձնում HTC Tattoo սմարթֆոնը

ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Դավիթ Դավթյանին է հանձնում HTC Tattoo սմարթֆոնը

0
906 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: