×


Brit Awards

Brit Awards

Հայտնի են հավակնորդների անունները Լեդի Գագան եւ Լիլի Ալենը կպայքարեն տարվա լավագույն երգչուհու տիտղոսի համար Մեծ Բրիտանիայում հայտարարվել են Brit Awards հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության նոմինանտների անունները: Ամենամեծ քանակությամբ նոմինացիաների են արժանացել Լեդի Գագան եւ Լիլի Ալենը: Lily Allen Լավագույն երգչուհու կոչման համար կպայքարեն Bat For Lashes-ը, Florence and The Machine խմբի մենակատար եւ միակ մշտական անդամ Ֆլորենս Ուելչը, Լեոնա Լյուիսը եւ Փիքսի Լոտը: Լավագույն բրիտանացի կատարող անվանակարգում պայքարը կծավալվի Քելվին Հարիսի, Dizzee Rascal-ի, Mika-ի, Պաոլո Նուտինիի եւ Ռոբբի Ուիլյամսի միջեւ: Lady Gaga Լավագույն խմբի կոչման համար կպայքարեն Doves-ը, Friendly Fires-ը, JLS-ը, Kasabian-ը и Muse-ը: Այս տարի մրցանակաբաշխությունում ավելացել են երկու նոր անվանակարգեր` Լավագույն ելույթ վերջին 30 տարվա ընթացքում եւ Լավագույն բրիտանական ալբոմ վերջին 30 տարվա ընթացքում: Միաժամանակ, ինչպես նշում են ԶԼՄ-ները, Brit Awards-ի նոմինանտների ցուցակում չեն ընդգրկվել այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են Սյուզան Բոյլը, Arctic Monkeys-ը, Beyonce-ը եւ U2-ը: Lily Allen Brit Awards-ի մրցանակների հանձնման 30-րդ արարողությունը կկայանա փետրվարի 16-ին Լոնդոնում: Հայտնի է, որ Ռոբբի Ուիլյամսին մրցանակ կհանձնվի երաժշտության մեջ զգալի ավանդի համար: Միջոցառման առանցքային դեմքերը կլինեն Լեդի Գագան, Dizzee Rascal-ը, Florence and The Machine-ը եւ այլոք: Հիշեցնենք, որ նախորդ տարի Brit Awards-ում երգչուհի Դաֆֆին հաղթող ճանաչվեց երեք անվանակարգերում` լավագույն կատարող, լավագույն դեբյուտ եւ լավագույն բրիտանական ալբոմ: Lady Gaga Brit Awards-ը հիմնադրվել է 1977 թվականին: Այն ունի նաեւ դասական երաժշտությանը նվիրված բաժին (Classical Brit Awards), սակայն  դրա դափնեկիրները որոշվում են գարնանը: Աղբյուրը` OpenSpace.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW