×


8th British Film Festival

8th British Film Festival

Մրցույթի հաղթողները հայտնի են Bravo.am կայքը, Բրիտանական Խորհուրդը եւ Բրիտանական դեսպանատունը Երեւանում ամփոփում են  համատեղ մրցույթի արդյունքները, որի հաղթողներն որպես մրցանակ կստանան երկուական տոմս մարտի 22-ից 26-ը «Մոսկվա» կինոթատրոնում կայանալիք` Բրիտանական ֆիլմերի հերթական փառատոնի շրջանականերում ցուցադրվող բոլոր ֆիլմերը դիտելու համար: Ինչպես հիշում եք, մրցույթին մասնակցելու համար հարկավոր էր գրանցվել Bravo.am կայքում, մուտք գործել ՇԱՀԻՐ բաժին, ուշադիր ծանոթանալ խաղարկության պայմաններին, ճիշտ պատասխանել մեր 5 հարցերին եւ այդ պատասխանները մինչեւ մարտի 20-ը ուղարկել մեզ: Նախ ներկայացնենք այդ հարցերը եւ դրանց ճիշտ պատասխանները. 1. THE DUCHESS (2008) Ո՞ւմ կերպարն է մարմնավորում հայտնի բրիտանացի դերասանուհի Կիռա Նայթլին այս ֆիլմում եւ ո՞ր դարում են տեղի ունենում ֆիլմի իրադարձությունները: Կիռա Նայթլին այս ֆիլմում խաղում է կոմսուհի Ջորջինա Քավենդիշի դերը, իսկ ֆիլմի իրադարձությունները վերաբերում են 18-րդ դարին: 2. BLOODY SUNDAY (2001) Ո՞ր իրադարձությունների մասին է այս ֆիլմը եւ ո՞ր հայտնի ռոք-խումբն է երգ նվիրել այդ իրադարձություններին: Ֆիլմը պատմում է «Արյունալի կիրակիի» մասին, որը տեղի է ունեցել 1972թ. հունվարի 30-ին Հյուսիսային Իռլանդիայի Դերրի քաղաքում, երբ բրիտանացի զինվորականները բռնի ուժով ցրեցին բողոքի խաղաղ ցույցը: Հետագայում այդ դեպքերին իր Sunday, Bloody Sunday (1983) երգում անդրադարձավ իռլանդական աշխարհահռչակ U2 ռոք-խումբը: 3. AGE OF STUPID (2009) Այս ֆիլմը անսովոր է ամեն ինչով` թե ժանրով, թե նկարահանման ոճով, արտասովոր է ձեւավորվել նաեւ ֆիլմի բյուջեն: Կարո՞ղ եք պատասխանել` ի՞նչ գումարներով է նկարահանվել ֆիլմը: Կլիմայի գլոբալ փոփոխության մասին պատմող այս ֆիլմի բյուջեն ձեւավորվել է սովորական բրիտանացիների հանգանակությունների շնորհիվ, որոնք դարձել են կինոնկարի բաժնետերերը: 620 քաղաքացիների վճարումների շնորհիվ կուտակվել է 450 հազար ֆունտ սթերլինգ, որի շնորհիվ ֆիլմը նկարահանվել է 7 տարբեր երկրներում: 4. HOW TO BE (2008) Ֆիլմն երիտասարդների մասին է. ո՞ր հայտնի դերասանն է խաղում գլխավոր դերում եւ ի՞նչն է միավորում դերասանին ու հերոսին: Ֆիլմի գլխավոր դերակատարը երիտասարդ, բայց արդեն հայտնի դերասան Ռոբերտ Պատիսոնն է, որն իր հերոսի նման կիթառ է նվագում ու ժամանակ առ ժամանակ հանդես գալիս փոքրիկ համերգներով: 5. FIVE MINUTES OF HEAVEN (2008) Ով է ֆիլմի ռեժիսորը եւ ուրիշ ի՞նչ ֆիլմով է հայտնի նա: Ֆիլմի ռեժիսորը Օլիվեր Հիրշբիգելն է, որը 2005 թվականին նկարահանել էր Ադոլֆ Հիտլերի վերջին օրերի մասին պատմող «Բունկեր» կինոնկարը: Այդ ֆիլմը ժամանակին հավակնում էր «Օսկար» մրցանակի որպես լավագույն արտասահմանյան կինոնկար: Այսպիսով, առաջին ճիշտ պատասխանները մեզ ուղարկել են. 1. Աստղիկ Հարությունյանը 2. Արաքս Պողոսյանը (Araxik) 3. Նունե Արդուխանյանը (Nune_Guy) Հիշեցնենք, որ նախապատվությունը տրվել է ավելի շուտ պատասխանողներին: Հաղթողները տոմսերը կարող են ստանալ մարտի 22-ի առավոտյան Bravo.am նախագծի եւ «Մեդիամաքս» գործակալության խմբագրությունից` նախապես զանգահարելով 54-54-37 հեռախոսահամարով: Իսկ նրանց, ում այս անգամ ինչ-ինչ պատճառով չհաջողվեց հաղթել մրցույթում, հիշեցնում ենք, որ “Դիտիր Առաջինը” ակցիան պարբերական բնույթ է կրում: Չի շահում նա, ով չի փորձում: Ստորեւ ներկայացնում ենք նաեւ Բրիտանական խորհրդի հաղորդագրությունը փառատոնի վերաբերյալ: Բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոն Բրիտանական խորհրդի (British Council) հայաստանյան գրասենյակը եւ Բրիտանական դեսպանատունը Երեւանում տեղեկացնում են, որ երկուշաբթի` մարտի 22-ին, ժ. 17.00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկայանա Բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնի բացման արարողությունը, որին կհետեւի օսկարակիր «Դքսուհի» ֆիլմի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում: Արդեն ավանդույթ դարձած ամենամյա Բրիտանական Ֆիլմերի փառատոնը կոչված է Ֆիլմարվեստի միջոցով հայ հանդիսատեսին ներկայացնել Միացյալ Թագավորությունը, երկրի անցյալն ու ներկան,  մշակույթը, կենցաղն ու սովորույթները, ինչպես նաեւ Ֆիլմերի օգնությամբ նպաստել անգլերենի տարածմանը եւ ստեղծագործ մտքի զարգացմանը: Ավանդաբար փառատոնի տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն օգտագործվում է բարեգործական նպատակներով. այս տարի այն ուղղվելու է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի տեխնիկական աջակցմանը: Հերթական 8-րդ փառատոնի շրջանակում, որն անց է կացվում 2010թ մարտի 22-ից 26-ը, ցուցադրվելու են բրիտանական արտադրության` բազմաթիվ մրցանակների արժանացած 6 ֆիլմեր, նախատեսված են բաց ցուցադրություններ, որոնցից մեկին` “Արյունոտ կիրակի”-ին կհաջորդի քննարկում ֆիլմի համապրոդյուսեր, Միացյալ Թագավորությունից ժամանած հատուկ հյուր Դան Մալանի հետ: Փառատոնի օրերին “Արձագանքներ”. ֆիլմեր Հյուսիսային Իռլանդիայից” ծրագրի շրջանակում կազմակերպվելու են ցուցադրություններ եւ քննարկումներ նաեւ Վանաձորում (մարտի 24-25): Բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերի ժամանակացույցն ու ֆիլմերի համառոտ նկարագրությունները կարող եք գտնել www.britfilms.am կայքէջում: Երեւանում ֆիլմերի ցուցադրությունները կլինեն ժամը 18.00-ին` անգլերենով ժամը 20.00-ին` ռուսերեն կամ հայերեն ենթագրերով

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին