15 Մարտ 10
Բրիտանական ֆիլմերի փառատոն
 
 
0
Դիտեք Բրիտանական ֆիլմերի փառատոնը Bravo.am-ի հետ

Բրիտանական ֆիլմերի հերթական փառատոնի կապակցությամբ, որը տեղի կունենա մարտի 22-ից 26-ը «Մոսկվա» կինոթատրոնում, Bravo.am կայքը, Բրիտանական Խորհուրդը եւ Բրիտանական դեսպանատունը Երեւանում առաջարկում են մասնակցել մրցույթի, որի հաղթողներն որպես մրցանակ կստանան երկուական տոմս փառատոնի շրջանակներում ցուցադրվող բոլոր ֆիլմերը դիտելու համար: Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր կայքի ՇԱՀԻՐ բաժնում, որի միջոցով մենք պարբերաբար անց ենք կացնում զանազան մրցույթներ եւ ակցիաներ:

Բրիտանական ֆիլմերի փառատոն
Բրիտանական ֆիլմերի փառատոն «Մոսկվա» կինոթատրոնում


Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել Bravo.am կայքում, մուտք գործել ՇԱՀԻՐ բաժին, ուշադիր ծանոթանալ խաղարկության պայմաններին, ճիշտ պատասխանել մեր 5 հարցերին եւ այդ պատասխանները ուղարկել մեզ: Առաջին 3 ճիշտ պատասխանողները մարտի 20-ին Bravo.am-ի խմբագրությունից 2-ական տոմս կստանան փառատոնի շրջանակներում ցուցադրվող բոլոր ֆիլմերին ներկա լինելու համար: Մրցույթի հարցերը վերաբերում են հենց այդ ֆիլմերին.

1. THE DUCHESS (2008) Ո՞ւմ կերպարն է մարմնավորում հայտնի բրիտանացի դերասանուհի Կիռա Նայթլին այս ֆիլմում եւ ո՞ր դարում են տեղի ունենում ֆիլմի իրադարձությունները:



2. BLOODY SUNDAY (2001) Ո՞ր իրադարձությունների մասին է այս ֆիլմը եւ ո՞ր հայտնի ռոք-խումբն է երգ նվիրել այդ իրադարձություններին:



3. AGE OF STUPID (2009) Այս ֆիլմը անսովոր է ամեն ինչով` թե ժանրով, թե նկարահանման ոճով, արտասովոր է ձեւավորվել նաեւ ֆիլմի բյուջեն: Կարո՞ղ եք պատասխանել` ի՞նչ գումարներով է նկարահանվել ֆիլմը:



4. HOW TO BE (2008) Ֆիլմը երիտասարդների մասին է. ո՞ր հայտնի դերասանն է խաղում գլխավոր դերում եւ ի՞նչն է միավորում դերասանին ու հերոսին:



5. FIVE MINUTES OF HEAVEN (2008) Ով է ֆիլմի ռեժիսորը եւ ուրիշ ի՞նչ ֆիլմով է հայտնի նա:



Ուշադրություն!!!

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է`

1. Գրանցվել կայքում (եթե գրանցված չեք): Սա անհրաժեշտ է մրցույթի մասնակիցների հետ կապը պաշտպանելու համար:
2. Սեղմել «Դարձիր Paparazzi» կոճակը, որտեղ կա տեքստային ֆայլ կցելու կոճակ:
3. Ուղարկել պատասխանները Word ֆորմատով: Կցեք ձեր տեքստային ֆայլը եւ ներքեւում սեղմեք “Ուղարկել” կոճակը:
4. Մրցույթի մասնակցության վերջնաժամկետը մարտի 19-ն է:
 
 
Բրիտանական ֆիլմերի փառատոն «Մոսկվա» կինոթատրոնում

Բրիտանական ֆիլմերի փառատոն «Մոսկվա» կինոթատրոնում

0
1642 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: