×


Բրիտանական ֆիլմերը Երեւանում

Բրիտանական ֆիլմերը Երեւանում

8-րդ փառատոնը բացվեց Մարտի 22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ Բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնի բացման արարողությունը: Կարմիր գորգ, հյուրեր, հյուրերին զվարճացնող ծաղրածուներ, Լեդի Գագայի “Bad Romance” երգի ներքո պարող աղջիկներ:): Միջոցառումը վարեց դերասան Վարշամ Գեւորգյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Գարեթ Ուին Օուենը: “Շատ ենք հպարտանում մեր ֆիլմարտադրությամբ: Այս  ֆիլմերը խորհրդանշում են բրիտանական կինոարտադրության որակը”,- նշեց փոխդեսպանը: Բացման արարողությանը հետեւեց օսկարակիր “Դքսուհի” ֆիլմի ցուցադրությունը “Մոսկվա” կինոթատրոնում: Բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնի բացման արարողությունը Արդեն 8-րդ տարին անցկացվող Բրիտանական ֆիլմերի փառատոնի նպատակն է ֆիլմարվեստի միջոցով հայ հանդիսատեսին ներկայացնել Միացյալ Թագավորությունը: “Փառատոնը ձեւավորված ավանդույթ եւ բավական սիրված միջոցառում է դարձել: Ընտրելով վերջին տարիներին Միացյալ Թագավորությունում նկարահանված տարբեր ժանրերի մրցանակակիր ֆիլմեր` փորձում ենք դրանով իսկ կամուրջ ստեղծել դեպի Մեծ Բրիտանիա, ներկայացնել նրա պատմությունը,  ավանդույթները, մշակույթը”,- ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը: Arevik Saribekyan Փառատոնի շրջանակներում` մարտի 22-26-ը, ցուցադրվելու են բրիտանական արտադրության բազմաթիվ մրցանակների արժանացած 6 ֆիլմեր: “Արյունոտ կիրակի” եւ “Հիմարների դարաշրջանը” ֆիլմերի ցուցադրությունը բաց է: Տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի տեխնիկական աջակցմանը: Garet Win Ouen Բրիտանական ֆիլմերի փառատոնի հատուկ հյուրն է “Արյունոտ կիրակի” ֆիլմի համապրոդյուսեր Դան Մալլանը: Այս ֆիլմի ցուցադրությանը կհետեւի քննարկում ֆիլմի համապրոդյուսերի հետ: ““Արյունոտ կիրակին” կարող է հոգեհարազատ լինել հայ հանդիսատեսին: Այն դժբախտությունը, որ ապրել է իռլանդական ժողովուրդը, ապրել են նաեւ  հայերը, այդ ցավը հասկանալի կլինի հայ հանդիսատեսին: “Արյունոտ կիրակիի” դեպքերը իռլանդացիները չկարողացան մոռանալ, իսկ բրիտանացիները չկարողացան բարձրաձայն խոսել դրա մասին: Ֆիլմը նկարահանվել է բրիտանացի եւ իռլանդացի աշխատողների հետ համատեղ”,- ասաց Դան Մալլանը: Dan Mallan Ի դեպ, Բրիտանական ֆիլմերի փառատոնի “Արձագանքներ. Ֆիլմեր Հյուսիսային Իռլանդիայից” ծրագրի շրջանակներում մարտի 24-ից 25-ը ցուցադրություններ եւ քննարկումներ են կազմակերպվելու նաեւ Վանաձորում: Վանաձոր է մեկնելու նաեւ Դան Մալլանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին