×


Բրունի եւ Սարկոզի

Բրունի եւ Սարկոզի

Սեքսը` քաղաքականությունից կարեւո՞ր Բարաք Օբամայի կյանքի մասին պատմող նոր գրքում տեղ գտած տեղեկության համաձայն, Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին սպասեցրել է երկրի ղեկավարներից մեկին, քանի որ սեքսով էր զբաղվում իր ամուսին Նիկոլա Սարկոզիի հետ: Ըստ գրքի հեղինակի, 42-ամյա նախկին մոդելը նման ինտիմ խոստովանություն է արել ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային: NIkolya Sarqozi & Carla Bruni Ենթադրվում է, որ “երկրի ղեկավարը”, որին սպասեցրել են, Անգլիայի թագուհին է եղել: 2008 թվականին Սարկոզին եւ Բրունին գիշերել էին Ուինդզորյան ամրոցում ամուսնությունից ընդամենը 2 շաբաթ անց` Մեծ Բրիտանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում: NIkolya Sarqozi & Carla Bruni Գրքում տեղ գտած տեղեկության համաձայն, տիկին Բրունին եւ ԱՄՆ-ի առաջին Տիկին Միշել Օբաման իբրեւ թե քննարկել են իրենց սեռական կյանքը ԱՄՆ-ում կայացած հանդիպման ընթացքում: “Կարլա Բրունին ուզում էր իմանալ` արդյո՞ք Միշելը եւ Բարաքը երբեւէ սպասեցրել են որեւէ մեկին  սեքսի պատճառով”, - գրում է ամերիկացի լրագրող Ջոնաթան Ալթերը Բարաք Օբամայի նախագահական կյանքի մասին պատմող իր նոր գրքում: NIkolya Sarqozi & Carla Bruni “Միշելը նյարդայնացած ծիծաղեց եւ բացասական պատասխան տվեց”, ավելացնում է Ալթերը: Աղբյուրը` Daily Mail Պատրաստեց` Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW