20 Oct 2009
Տպել Տպել
 
“Ուրիշ պատմություն” Բրյուսովում

ԵՊԼՀ-ի առաջին կուրսեցիները ուսանողական տոմս ստացան

Հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում Another story ռոք-խումբը երգում էր Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողության համար:

ԵՊԼՀ-ի բակալավրիատի ու մագիստրատուրայի առաջին կուրսեցիները հանդիսավոր կերպով ստացան իրենց ուսանողական տոմսերն ու ստուգման գրքույկները: Բարձր կուրսեցիները 12 լեզվով` անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, հունարեն, ռուսերեն, ուկրաիներեն եւ արաբերեն բարի գալուստ ասացին նորեկներին: Չինարենով հնչող մաղթանքը ամենաշատը դուր եկավ հանդիսատեսին:

Բրյուսովցիներն ուսանողական գրքույքների ստացման արարողության ժամանակ

Բրյուսովցիներն ուսանողական գրքույքների ստացման արարողության ժամանակ

“Այսօր դառնում եք ԵՊԼՀ-ի լիարժեք անդամ: Ձեր հաջողությունը կախված է նրանից, թե ինչ գնահատականներ կհայտնվեն ստուգման գրքույկներում: Հաջողություն ենք մաղթում”,- ասացին ավագները:

“Հպարտությամբ կրեք բրյուսովականի անունը”. Սուրեն Զոլյան

“Նախ դիմում եմ առաջին կուրսեցիներին: Առաջին հերթին սովորեցնելու ենք սովորել: Միայն լեզուներ չեք սովորելու, նաեւ պահանջարկված այլ մասնագիտություններ: Իմաստունը սովորում է, իսկ հիմարը սովորեցնում է ուրիշներին: Դա մեր դասախոսներին չի վերաբերում, որովհետեւ լեզվաբանները միշտ սովորում են: Հպարտությամբ կրեք բրյուսովականի անունը”,- ասաց ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը:

ԵՊԼՀ-ի խորհրդի նախագահ Վիկտոր Սողոմոնյանը եւ ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը

ԵՊԼՀ-ի խորհրդի նախագահ Վիկտոր Սողոմոնյանը եւ ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը

10 պատվիրան բրյուսովցիների համար

Երեկոն վարող Աննան եւ Գալուստը 10 պատվիրան հնչեցրին առաջին կուրսեցիների համար. գեղեցիկ արտաքինը չի ապահովի ձեր մուտքը համալսարան առանց քարտերի/, “Ջազվե”-ից բացի քաղաքում ուրիշ բուֆետներ էլ կան/, սիրեք համալսարանի փոքրամասնություններին` տղաներին/, տղաներ, հիշեք, որ քիչ եք, սակայն ձեզ տղա են ասում :

Նարե Տոնոյանը “Հայուհի” ազգային պարը պարեց, Լիաննան էլ “Հայոց լեզու”-ն ասմունքեց: Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից էլ հնչեցին:

Բրյուսովցի Աննան կրքոտ պար պարեց

Առաջին կուրսեցիները իսպաներենով սիրո խոստովանություն արեցին` “Սիրո պատմություն” երգը կատարեցին: Էլ ի՞նչ “բրյուսովական” տոն առանց հունական սիրտակիի եւ ֆրանսերենով “Ժ’տեմ” երգի: Աննա Գասպարյանն էլ իսպանական կրքոտ ֆլամենկո պարեց: Հաղորդավար, առաջին կուրսեցի Գալուստը աղջիկներին խնդրեց ավելի բուռն ծափահարել, քան հոկտեմբերի 10-ին Արամեին են ծափահարել: Բրյուսովցի տղաներն էլ “բրեյք դանս”-ով հատակը նախշեցին:

Բրյուսովցիներն ուսանողական գրքույքների ստացման արարողության ժամանակ

Բրյուսովցիներն ուսանողական գրքույքների ստացման արարողության ժամանակ

“Գիտության այգուց քաղեք հնարավորինս շատ”

ԵՊԼՀ-ի առաջին կուրսեցիներին ողջունելու էին եկել Վազգենյան հոգեւոր դպրանոցի սաները: “Բեղմնավոր ուսանողական կյանք եմ ցանկանում: Գիտության այգուց քաղեք հնարավորինս շատ: Մեր համագործակցությունը, համատեղ ուխտագնացությունները կշարունակվեն”,- ասաց դպրանոցի ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆայել Պետրոսյանը:

Հանդիսության վերջում ԵՊԼՀ-ի դեկանները հանդիսավոր կերպով ժապավենապատ ուսանողական տոմսերն ու ստուգման գրքույկները հանձնեցին կուրսերի ավագներին: Ուսանողներն էլ երդվեցին բարձր պահել բրյուսովականի անունը:

Հեղինակ` Լիլիթ Բաբայան
Լուսանկարները` Ասատուր Եսայանցի

    1 կարծիք     1,311 Դիտումներ
Հաջորդ
“ԼՕԼՕ”-ն մեկ տարեկան է
1 Կարծիք
 Ashka /21.10.09 | 10:30 /

De menq urish enq eli!!! Es Brusovic em. LMH Fakultet, arajin kurs.

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Մարիաննա Հովհաննիսյան
“Դու” երգչուհու սիրուց հոգնեցի՞ր
կարդալ...
Միշո
“Ֆրանսուհիները գեշ են”:)
կարդալ...
Արման Մարգարյան
«Հայկական TV-ալիքներին վաղուց չեմ հետեւում…»
կարդալ...
Լիլու
“Հոգնել եմ”-ը Bravo.am-ում:)
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
 
More news
 
Վլադիմիր Մնացականյան
Ձեռքի ուժ ունենք, աշխարհը չունի:)
կարդալ...
White Apricot
“Ոսկե ծիրան”-ի հյուրերը “Սպիտակ ծիրան” ֆոտոշարքում
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
Լանա Խաչատրյան
“Բեյրութի օդակայանում ինձ անգիր են արել”
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
AnSa
 
Noro
 
EMSIEL
 
amily
 
MXO-ARMENIA-2
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by