×


Բուռլեսք

“Բուռլեսք”

Նոր մյուզիքլ Շեռի եւ Ագիլերայի մասնակցությամբ Հոլիվուդում մեծ թափով ընթանում են “Բուռլեսք” մյուզիքլի նկարահանման աշխատանքները: Ֆիլմի գլխավոր դերերում են Շեռը, Քրիստինա Ագիլերան եւ Քրիսթեն Բելը: Քրիսթեն Բելը եւ Շեռը մյուզիքլի նկարահանումների ժամանակ Ֆիլմի հեղինակ եւ ռեժիսոր Սթիվեն Էնթինը “Բուռլեսք”-ի սցենարն ի սկզբանե նախատեսել էր մեծ կինոյում Քրիստինա Ագիլերայի դեբյուտի համար: Ֆիլմում Քրիստինան խաղում է փոքր քաղաքից եկած մեծ հավակնություններ ունեցող աղջկա դերը, ով ժամանելով իղձերի քաղաք` Լոս-Անջելես աշխատանքի է անցնում “Բուռլեսք” կաբառեում, որի տիրուհու դերը խաղում է Շերիլին Սարգսյանը` Շեռը: Քրիստինա Ագիլերան եւ Շեռը մյուզիքլի նկարահանումների ժամանակ Սցենարի հիմքում ընկած է սկսնակ երգչուհու եւ “Բուռլեսքի” դաշնակահարի սիրո պատմությունը: Նշենք, որ 10 տարվա դադարից հետո այս դերը Շեռի առաջին գլխավոր կինոդերն է եւ առաջին մյուզիքլը: Նա կմարմնավորի նախկին պարուհի Թեսսին, որը պայքարում է հանուն իր ակումբի եւ յուրօրինակ ուսուցիչ է դառնում Ագիլերայի հերոսու համար: Քրիստինա Ագիլերա Հատուկ ֆիլմի համար ձայնագրվել է 18 օրիգինալ երաժշտական ստեղծագործություն: Կոմպոզիտոր եւ երգչուհի Սիա Ֆելերը հատուկ երգ է գրել Քրիստինա Ագիլերայի համար: Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է այս տարվա աշնանը: Աղբյուրը` StarsLife.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին