×


Բյուրեղյա FLEX

Բյուրեղյա FLEX

Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի տարեդարձը Փետրվարի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը նշում էին ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի /FLEX/ շրջանավարտների  15 ամյակը: FLEX-ը Հայաստանում իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:  Ծրագիրը հնարավորություն է տալիս ավագ դպրոցի սաներին /15-17 տարեկան/ մեկ տարի անցկացնել ԱՄՆ-ում, ապրել հյուրընկալող ընտանիքում եւ հաճախել ամերիկյան ավագ դպրոց: FLEX-ի միջոցով ԱՄՆ-ում սովորել են մոտ 700 հայ աշակերտներ: Armen Ashotyan “Հայկական առաջին խումբը Միացյալ Նահանգները բացահայտելու եւ հայկական մշակույթը ներկայացնելու համար այնտեղ ուղեւորվեց 1992 թվականին: FLEX-ը փայլուն համագործակցության օրինակ է ԱՄՆ-ի եւ այս հիանալի երկրի միջեւ”,- ասաց  Հայաստանում Ամերիկյան խորհուրդների տնօրեն Էլվիրա Դանան: Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն էլ շնորհավորեց FLEX-ի  շրջանավարտներին 15 ամյակի կապակցությամբ: “Միացյալ Նահանգներում ընդունված է հոբելյանական տարեթվերը բնորոշել մետաղներով: 15 տարին բնորոշում է բյուրեղը: Կարծում եմ` FLEX-ի համար հիանալի պատիվ է: Ինչպես հեղուկ զանգվածից բյուրեղն է ձեւավորվում, այնպես էլ դուք, ծրագրի շրջանակում ներառվելով, սկսեցիք ձեւավորվել, կերտվել: Հնարավորություն ունեցաք ծանոթանալ Միացյալ Նահանգներին, աշխարհին: Կիրառեք այդ ներուժը եւ կայացեք որպես լիդերներ”: Mari Yovanovich ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հավատում է այս երիտասարդների ուժերին.“Իմ շրջապատում, մեր հանրապետությունում ապրում եւ ստեղծագործում են բազում մարդիկ, որոնք ժամանակին մասնակցել են FLEX-ին: 700 hոգի կշարունակի իր լուման ունենալ Հայաստանի զարգացման գործում”: Արդեն 8 տարի է` FLEX-ի շրջանավարտ է նաեւ “Apricota” խմբի երկու Հայկերից Հովհաննիսյանը: «Երբ գնացի, 14 տարեկան էի, մտահորիզոնս բացվեց, ամերիկյան մշակույթի հետ ծանոթացա: Շատ գոհ էի ամերիկյան ընտանիքից: Ցանկություն չունեցա մնալ արտասահմանում. իմ գիտելիքները, փորձը ուզում եմ իմ երկրում կիրառել: Ծրագիրը բացի կապերից ու ընկերներից, որ տվել է, աջակցում է շատ հարցերի: Ինչի որ հասել եմ հիմա, նաեւ FLEX ծրագրի շնորհիվ է` անգլերենի իմացություն, գիտելիքներ»: FLEX-ի շրջանավարտները ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Հայկը Բեյրութի Ամերիկյան համալսարանն է ընդունվել: «Քաղաքագիտությունն ու բիզնես-ադմինիստրացիա ոլորտներն ընտրեցի: Այն ժամանակ էլ էի երաժշտությամբ զբաղվում. երաժշտական կրթություն ունեմ: Այն ժամանակ հոբբի էր, հիմա` մասնագիտություն: Մշակույթի առումով էլ, ինչ անում եմ, աղբյուրը FLEX ծրագրի շրջանակներում ստացած ամերիկյան մշակույթի ազդեցությունն է: Շատ փոքր մասը, բայց կա»: Համեղ հյուրասիրություն ԱՄՆ դեսպանատանը FLEX-ը Յանինային  “բացել” է Յանինա Հուսիկյանը 18 տարեկան է, FLEX-ի 2007-2008 թվականների  շրջանավարտ: “Ծնողներս համաձայն էին նրան, ինչ ես էի ուզում: Բայց շատ դժվար էր իրենց համար: Երկու օրը մեկ զանգում էին, ժամերով խոսում էինք, շատ էին մտածում ու անգանգստանում: Ինձ համար էլ սկզբից դժվար էր, հետո ահավոր հետաքրքիր, այնքան, որ մտածում ես` ինչպես վերադառնալ նախկին ապրելակերպին: Մի անգամ ընտանիք եմ փոխել, երկրորդի հետ միանգամից  հարմարվեցի: Շատ մանրուքներ, որ հայերի համար սովորական բան է, իրենց համար` ոչ, օրինակ, իրենց համար անընդունելի էր իմ 40 րոպե լողանալը: Ես շփվող չէի, ինքնամփոփ, մի տարում մտածելակերպս, նպատակներս փոխվեցին: Շատ ավելի ազատամիտ եմ դարձել, երեւի կարելի է մատների վրա թվարկել այն ամենն, ինչ որ իմ մեջ չի փոխվել: Այստեղ տանն եմ, այդ զգացմունքը ինձ ԱՄՆ-ը չէր կարող տալ”,- ասաց Յանինան: FLEX-ի շրջանավարտներն արժանացան պատվոգրերի Անդրանիկ Մարտիրոսյանն էլ FLEX-ի 1999 թվականի շրջանավարտ է: “Դպրոցում ասացին, որ նման ծրագիր կա, որոշեցինք ընկերներով փախչել դասից, մասնակցել: Դպրոցից ստացած գիտելիքներս բավարար էին, որովհետեւ FLEX-ի չի պահանջում բարձրագույն գիտելիքներ: Անհրաժեշտ է պարզապես առաջին մի քանի ամիսը կարողանալ շփվել… Հենց առաջին օրվանից վերադառնալու ցանկություն ունեի, ես այստեղ եմ ուզում ապրել, աշխատել: Կայացա որպես անհատ. մեկ տարի առանց ծնողների, բարեկամների եւ ընկերների պետք է ապրես, ամեն ինչ փոխվում է մեջդ: Սկսել եմ որոշ բաների այլ կերպ նայել: Որոշել էի բժիշկ դառնալ, բայց վերադառնալուց հետո տնտեսագետի մասնագիտությունը ընտրեցի: “Երիտասարդական նվաճումներ” կազմակերպությանը միացա որպես կամավոր, հիմա փոխնախագահն եմ: Կազմակերպությունը ստեղծվել է 1994 թվականին առաջին շրջանավարտների կողմից որպես ակումբ, հիմա հ/կ է, իրականացնում է կրթական ծրագրեր ՀՀ ամբողջ տարածքում: Ներկա պահին ընթանում է դպրոցներում բանավեճի ակումբներ ստեղծելու ծրագիրը”: FLEX-ի շրջանավարտներն արժանացան պատվոգրերի Գյումրեցի Լյուդվիգ Մախյանը եւս FLEX-ի կողմից պատվոգրի արժանացավ: 2000-2001 թվականների շրջանավարտ է: E-works վեբ-դիզայն ստուդիան է ստեղծել: “FLEX-ը շատ մեծ նշանակություն ունեցավ: Տարբեր մշակույթների հետ շփվեցի: Առաջին ընտանիքում կինն էր ղեկավարը, վեց ամիս հետո չդիմացա, ընտանիքս փոխեցի, ազատություններս շատացան. երբ ուզում, տուն էի գալիս, ինչ ուզում, անում էի: Հենց համակարգչային խմբակներ եմ գնացել, դրա համար հիմա այդ գործով եմ զբաղվում: Կուզեի մնալ ԱՄՆ-ում, բայց այնտեղ ջիգյար չկա: Մի քանի կայք պատրաստեցի, ու սկսեցինք պատվերներ ստանալ: Ամերիկյան խորհուրդների կայքն ենք պատրաստել` americancouncils.am”: FLEX-ի 15 ամյակի տոնական շքեղ տորթը Սոնյա Արմաղանյանը FԼEX-ի 2003-2004 թվականների շրջանավարտ է: 22 տարեկան է, հիմա էլ Ամերիկյան դեսպանատան հյուպատոսական բաժնում է աշխատում: FLEX-ը Սոնյային բազմազան միջոցառումներ կազմակերպելու համար պատվոգրի արժանացրեց: “Կայացած մարդ եմ ինձ զգում. գոհ եմ իմ աշխատանքից, աշխատավարձից… Անհամբեր սպասում էի` երբ է տարիքս հասնելու, որ մասնակցեմ այդ ծրագրին: 10-րդ դասարանս անցկացրել եմ ԱՄՆ-ում: Ընդամենը 16 տարեկան էի, երեւի ավելի անվախ էի այն ժամանակ: Երբ վերադարձա Միացյալ Նահանգներից, մի քանի ընկեր կորցրի, ոչ թե նրա համար, որ նրանք փոխվել էին, այլ ես էի փոխվել: Դարձել եմ ինքնավստահ: Կյանքի փորձություն էր, անգլերենի իմացության զարգացումը ամենաչնչին բանն է, որ տվել է այս ծրագիրը: Տեսա, աչքերս բացվեցին, իմացա, շփվեցի, նոր մշակույթ, նոր մարդիկ: Սկզբում չէի ուզում վերադառնալ, բայց հետո հասկացա, որ կապ չունի` որտեղ ես, եթե ստեղծում ես քոնը”,- ասաց Սոնյան: Էլ ինչ ծնունդ առանց տորթի եւ հյուրասիրության: ԱՄՆ դեսպանատանը տոնական տրամադրություն էր: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW