26 Փետրվար 10
Բյուրեղյա FLEX
 
 
0
Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի տարեդարձը

Փետրվարի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը նշում էին ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի /FLEX/ շրջանավարտների  15 ամյակը: FLEX-ը Հայաստանում իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:  Ծրագիրը հնարավորություն է տալիս ավագ դպրոցի սաներին /15-17 տարեկան/ մեկ տարի անցկացնել ԱՄՆ-ում, ապրել հյուրընկալող ընտանիքում եւ հաճախել ամերիկյան ավագ դպրոց: FLEX-ի միջոցով ԱՄՆ-ում սովորել են մոտ 700 հայ աշակերտներ:

Armen Ashotyan
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը


“Հայկական առաջին խումբը Միացյալ Նահանգները բացահայտելու եւ հայկական մշակույթը ներկայացնելու համար այնտեղ ուղեւորվեց 1992 թվականին: FLEX-ը փայլուն համագործակցության օրինակ է ԱՄՆ-ի եւ այս հիանալի երկրի միջեւ”,- ասաց  Հայաստանում Ամերիկյան խորհուրդների տնօրեն Էլվիրա Դանան:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն էլ շնորհավորեց FLEX-ի  շրջանավարտներին 15 ամյակի կապակցությամբ: “Միացյալ Նահանգներում ընդունված է հոբելյանական տարեթվերը բնորոշել մետաղներով: 15 տարին բնորոշում է բյուրեղը: Կարծում եմ` FLEX-ի համար հիանալի պատիվ է: Ինչպես հեղուկ զանգվածից բյուրեղն է ձեւավորվում, այնպես էլ դուք, ծրագրի շրջանակում ներառվելով, սկսեցիք ձեւավորվել, կերտվել: Հնարավորություն ունեցաք ծանոթանալ Միացյալ Նահանգներին, աշխարհին: Կիրառեք այդ ներուժը եւ կայացեք որպես լիդերներ”:

Mari Yovanovich
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը


ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հավատում է այս երիտասարդների ուժերին.“Իմ շրջապատում, մեր հանրապետությունում ապրում եւ ստեղծագործում են բազում մարդիկ, որոնք ժամանակին մասնակցել են FLEX-ին: 700 hոգի կշարունակի իր լուման ունենալ Հայաստանի զարգացման գործում”:

Արդեն 8 տարի է` FLEX-ի շրջանավարտ է նաեւ “Apricota” խմբի երկու Հայկերից Հովհաննիսյանը: «Երբ գնացի, 14 տարեկան էի, մտահորիզոնս բացվեց, ամերիկյան մշակույթի հետ ծանոթացա: Շատ գոհ էի ամերիկյան ընտանիքից: Ցանկություն չունեցա մնալ արտասահմանում. իմ գիտելիքները, փորձը ուզում եմ իմ երկրում կիրառել: Ծրագիրը բացի կապերից ու ընկերներից, որ տվել է, աջակցում է շատ հարցերի: Ինչի որ հասել եմ հիմա, նաեւ FLEX ծրագրի շնորհիվ է` անգլերենի իմացություն, գիտելիքներ»:

FLEX-ի շրջանավարտները
FLEX-ի շրջանավարտները


ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Հայկը Բեյրութի Ամերիկյան համալսարանն է ընդունվել: «Քաղաքագիտությունն ու բիզնես-ադմինիստրացիա ոլորտներն ընտրեցի: Այն ժամանակ էլ էի երաժշտությամբ զբաղվում. երաժշտական կրթություն ունեմ: Այն ժամանակ հոբբի էր, հիմա` մասնագիտություն: Մշակույթի առումով էլ, ինչ անում եմ, աղբյուրը FLEX ծրագրի շրջանակներում ստացած ամերիկյան մշակույթի ազդեցությունն է: Շատ փոքր մասը, բայց կա»:

Համեղ հյուրասիրություն ԱՄՆ դեսպանատանը
Համեղ հյուրասիրություն ԱՄՆ դեսպանատանը


FLEX-ը Յանինային  “բացել” է

Յանինա Հուսիկյանը 18 տարեկան է, FLEX-ի 2007-2008 թվականների  շրջանավարտ: “Ծնողներս համաձայն էին նրան, ինչ ես էի ուզում: Բայց շատ դժվար էր իրենց համար: Երկու օրը մեկ զանգում էին, ժամերով խոսում էինք, շատ էին մտածում ու անգանգստանում: Ինձ համար էլ սկզբից դժվար էր, հետո ահավոր հետաքրքիր, այնքան, որ մտածում ես` ինչպես վերադառնալ նախկին ապրելակերպին: Մի անգամ ընտանիք եմ փոխել, երկրորդի հետ միանգամից  հարմարվեցի: Շատ մանրուքներ, որ հայերի համար սովորական բան է, իրենց համար` ոչ, օրինակ, իրենց համար անընդունելի էր իմ 40 րոպե լողանալը: Ես շփվող չէի, ինքնամփոփ, մի տարում մտածելակերպս, նպատակներս փոխվեցին: Շատ ավելի ազատամիտ եմ դարձել, երեւի կարելի է մատների վրա թվարկել այն ամենն, ինչ որ իմ մեջ չի փոխվել: Այստեղ տանն եմ, այդ զգացմունքը ինձ ԱՄՆ-ը չէր կարող տալ”,- ասաց Յանինան:

FLEX-ի շրջանավարտներն արժանացան պատվոգրերի
FLEX-ի շրջանավարտներն արժանացան պատվոգրերի


Անդրանիկ Մարտիրոսյանն էլ FLEX-ի 1999 թվականի շրջանավարտ է: “Դպրոցում ասացին, որ նման ծրագիր կա, որոշեցինք ընկերներով փախչել դասից, մասնակցել: Դպրոցից ստացած գիտելիքներս բավարար էին, որովհետեւ FLEX-ի չի պահանջում բարձրագույն գիտելիքներ: Անհրաժեշտ է պարզապես առաջին մի քանի ամիսը կարողանալ շփվել… Հենց առաջին օրվանից վերադառնալու ցանկություն ունեի, ես այստեղ եմ ուզում ապրել, աշխատել: Կայացա որպես անհատ. մեկ տարի առանց ծնողների, բարեկամների եւ ընկերների պետք է ապրես, ամեն ինչ փոխվում է մեջդ: Սկսել եմ որոշ բաների այլ կերպ նայել: Որոշել էի բժիշկ դառնալ, բայց վերադառնալուց հետո տնտեսագետի մասնագիտությունը ընտրեցի: “Երիտասարդական նվաճումներ” կազմակերպությանը միացա որպես կամավոր, հիմա փոխնախագահն եմ: Կազմակերպությունը ստեղծվել է 1994 թվականին առաջին շրջանավարտների կողմից որպես ակումբ, հիմա հ/կ է, իրականացնում է կրթական ծրագրեր ՀՀ ամբողջ տարածքում: Ներկա պահին ընթանում է դպրոցներում բանավեճի ակումբներ ստեղծելու ծրագիրը”:

FLEX-ի շրջանավարտներն արժանացան պատվոգրերի
FLEX-ի շրջանավարտներն արժանացան պատվոգրերի


Գյումրեցի Լյուդվիգ Մախյանը եւս FLEX-ի կողմից պատվոգրի արժանացավ: 2000-2001 թվականների շրջանավարտ է: E-works վեբ-դիզայն ստուդիան է ստեղծել: “FLEX-ը շատ մեծ նշանակություն ունեցավ: Տարբեր մշակույթների հետ շփվեցի: Առաջին ընտանիքում կինն էր ղեկավարը, վեց ամիս հետո չդիմացա, ընտանիքս փոխեցի, ազատություններս շատացան. երբ ուզում, տուն էի գալիս, ինչ ուզում, անում էի: Հենց համակարգչային խմբակներ եմ գնացել, դրա համար հիմա այդ գործով եմ զբաղվում: Կուզեի մնալ ԱՄՆ-ում, բայց այնտեղ ջիգյար չկա: Մի քանի կայք պատրաստեցի, ու սկսեցինք պատվերներ ստանալ: Ամերիկյան խորհուրդների կայքն ենք պատրաստել` americancouncils.am”:

FLEX-ի 15 ամյակի տոնական շքեղ տորթը
FLEX-ի 15 ամյակի տոնական շքեղ տորթը


Սոնյա Արմաղանյանը FԼEX-ի 2003-2004 թվականների շրջանավարտ է: 22 տարեկան է, հիմա էլ Ամերիկյան դեսպանատան հյուպատոսական բաժնում է աշխատում: FLEX-ը Սոնյային բազմազան միջոցառումներ կազմակերպելու համար պատվոգրի արժանացրեց: “Կայացած մարդ եմ ինձ զգում. գոհ եմ իմ աշխատանքից, աշխատավարձից… Անհամբեր սպասում էի` երբ է տարիքս հասնելու, որ մասնակցեմ այդ ծրագրին: 10-րդ դասարանս անցկացրել եմ ԱՄՆ-ում: Ընդամենը 16 տարեկան էի, երեւի ավելի անվախ էի այն ժամանակ: Երբ վերադարձա Միացյալ Նահանգներից, մի քանի ընկեր կորցրի, ոչ թե նրա համար, որ նրանք փոխվել էին, այլ ես էի փոխվել: Դարձել եմ ինքնավստահ: Կյանքի փորձություն էր, անգլերենի իմացության զարգացումը ամենաչնչին բանն է, որ տվել է այս ծրագիրը: Տեսա, աչքերս բացվեցին, իմացա, շփվեցի, նոր մշակույթ, նոր մարդիկ: Սկզբում չէի ուզում վերադառնալ, բայց հետո հասկացա, որ կապ չունի` որտեղ ես, եթե ստեղծում ես քոնը”,- ասաց Սոնյան:

Էլ ինչ ծնունդ առանց տորթի եւ հյուրասիրության: ԱՄՆ դեսպանատանը տոնական տրամադրություն էր:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը

Հյուրասիրություն ԱՄՆ դեսպանատանը

Հյուրասիրություն ԱՄՆ դեսպանատանը

FLEX-ի 15 ամյակի տոնական շքեղ տորթը

FLEX-ի 15 ամյակի տոնական շքեղ տորթը

FLEX-ի 15 ամյակի հյուրերը ԱՄՆ դեսպանատանը

FLEX-ի 15 ամյակի հյուրերը ԱՄՆ դեսպանատանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն ու ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն ու ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը

FLEX-ի շրջանավարտները

FLEX-ի շրջանավարտները

FLEX-ի շրջանավարտները

FLEX-ի շրջանավարտները

FLEX-ի շրջանավարտները

FLEX-ի շրջանավարտները

0
1201 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: