×


Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Կասկադը դարձել է ժամանակակից  արվեստի կենտրոն Երեւանը մշակույթով է շնչում Համաշխարհային արվեստի գլուխգործոցներից ասյուհետ ներկայացվելու են նաեւ Երեւանում: Նոյեմբերի 7-ին “Կասկադ” համալիրի մոտ շքեխ հրավառությամբ մեկնարկեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը:  Մշակութային տոնին ներկա էին ՀՀ նախագահը, Վեհափառ Հայրապետը, Ջերալդ Լ. Գաֆէսճեանը, արվեստագետներ եւ արվեստասերներ Հայաստանից եւ արտերկրից: Ջերարդ Լ. Գաֆէսճեանը կնոջ հետ բացում են արվեստի կենտրոնը Կասկադում Վերանորոգման 7 տարիներից  հետո “Կասկադը”` Երեւանի կենտրոնում գտնվող նախկին խորհրդային հուշարձանը, ժամանակակից արվեստի առաջնակարգ կենտրոն է դարձել: Այն կրում է իր հիմնական բարեգործ Ջերալդ Լ. Գաֆէսճյանի անունը: “Հայաստանի մշակութային կյանքում նոր էջ է բացվում: Մեր կենտրոնում ներկայացված են ժանակակից արվեստի բացառիկ նմուշներ: Առաջարկում ենք ցուցահանդեսների լայն բազմազանություն: Համերգները, կրթական ծրագրերը, դասախոսությունները, դասական ֆիլմերի ցուցադրությունները կենտրոնի գործառույթների մեջ են մտնում”,-  Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունը ներկայացրեց գործադիր տնօրեն Մայքլ դե Մարշը: Կասկադում բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Նոյեմբերի 8-ին կենտրոնը հրավիրել էր հանրությանը գնահատելու “Կասկադի” ներսում իրականացված աշխատանքը: Հուշահամալիրը ունի այցելուների կենտրոն, թանգարանի խանութ, հատուկ միջոցառումների սրահ եւ ցուցադրությունների համար նախատեսված ավելի քան 1100 քառակուսի մետր տարածք: Բացման օրը մուտքն անվճար էր, այսուհետ, ըստ տարիքի, մուտքը կարժենա մինչեւ 1000 դրամ: Ջերարդ Լ. Գաֆէսճեան Գաֆէսճեան քանդակների պարտեզում` նույն Թումանյան քանդակների պուրակում, տեղադրված են Ֆերնանդո Բոտերոյի “Հռոմեական զինվորը”, Լինն Չեդվիքի “Նստած ֆորմաները”, Բերրի Ֆլանգանի “Նապաստակը զանգի վրա” եւ այլ քանդակներ, որոնք ժամանակակից քանդակագործության յուրօրինակ նմուշներ են: Մայքլ դե Մարշը նշում է, որ նմանատիպ պուրակներ քիչ են աշխարհում: Կասկադում բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցանմուշները հիմնականում Ջերալդ Լ. Գաֆէսճյանի անձնական հավաքածուից են` ավելի քան 5000 գործ, այդ թվում` աշխարհում գեղարվեստական ապակեգործության ամենաընդգրկուն հավաքածուներից մեկը: Ցուցասրահ Մեկում ներկայացված է ավանգարդ գեղարվեստական ապակեգործության առաջատար ներկայացուցչի` Դեյլ Չիհուլիի “Պարսկական” ինստալյացիան, ինչպես նաեւ չեխ արվեստագետ Յարոմիր Ռիբակի, ճապոնացի Թադաշի Սումիի եւ շվեդ Բերտիլ Վալիենի գործերը:  Թանգարանի խանութից հնարավոր է ձեռք բերել հանրահայտ արվեստագետներ Դեյլ Չիհուլիի, Էնդի Ուարհոլի եւ Իսամու Նոգուչինի եզակի գործերը: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի “Արծիվ” սրահում ներկայացված է Արշիլ Գորկու բնօրինակ աշխատանքների ցուցահանդեսը: Գաֆէսճյանի անձնական հավաքածուից ներկայացված է Արշիլ Գորկու 16 նկար եւ 7 կտավ: “Խանջյան” սրահում է գտնվում հայ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ որմնանկարը: Հուշարձանի երեք հիմնական տեսարանները պատկերում են “Հայոց այբուբենի ստեղծումը”, “Վարդանանց ճակատամարտը” եւ “Հայաստանի վերածնունդը”: Կասկադում բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը “Խանջյանն իմ մտերիմն էր, միշտ հրավիրում էր նկարները նայելու, ես էլ հետաձգում էի հանդիպումը` կարծելով, թե Գրիգոր Խանջյանն անմահ է: Հիմա նայում եմ աշխատանքներին ու հուզվում եմ”,- ասաց ԵՊՀ դասախոս Գրիգոր Գույումջյանը: “Արծիվ” սրահում “Կոլեկցիոների ներաշխարհում” մշտական ցուցադրությունն է: Ներկայացված է էլեկտրիկ ստեղծագործությունների հավաքածու. 28 ոտնաչափ նավի մոդելից, նավ, որի վրա պարոն Գաֆէսճյանը ծառայել է Խաղաղ օվկիանոսում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Ցուցասրահում տեղ է գտել նաեւ մինչեւ 1906թ. թողարկված հազվագյուտ N Ford Runabout մակնիշի ավտոմեքենան: “Հայաստանի համար” չեխական շնորհանդես Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բացման եւ “Լիբենսկի-Բրիխտովա. Հայաստանի համար” ցուցահանդեսի կապակցությամբ Երեւան է ժամանել Յարոսլավա Բրիխտովան: “Սասունցի Դավիթ” սրահում է գտնվում չեխ զույգի աշխատանքների մի մասի մշտական ցուցադրությունը: Յարոսլավա Բրիխտովան Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Ջերալդ Լ. Գաֆէսճեանի ապակե հավաքածուն ամենամեծն է աշխարհի որեւէ թանգարանում, իսկ այս չեխ ամուսնական զույգի գործերի հավաքածուն` ամենալավը: :) : Զույգին վերագրվում է ապակու կենցաղային կարգավիճակն արվեստի մակարդակի բարձրացնելու դերը: “Հայաստանի համար” հավաքածուի աշխատանքներից շատերը, ըստ արվեստագետների, հիշեցնում են հենց հայկական ավանդական խաչքարերը. հոգեւոր նշանակություն ունեն: Լիբենսկին եւ Բրիխտովան իրենց հարաբերությունները Հայաստանի հետ սկսել են 1980-ականներից: 1988-ի երկրաշարժից ազդված ստեղծել են “Քաղաքի ուրվապատկերը” եռաքանդակը: “Հուսով եմ` հայ հասարակությունը կգնահատի եւ կհասկանա այն, ինչ ուզում ենք արտահայտել մեր արվեստով”,- ասում է Յարոսլավա Բրիխտովան: Յարոսլավա Բրիխտովան Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Տեղի ունեցավ նաեւ “Լիբենսկի-Բրիխտովա” գրքի շնորհանդեսը: Այն եւս կարելի է ձեռք բերել թանգարանի խանութից: “Ապակե գործերը ապշեցրել են ինձ: Մանավանդ “Հաղթանակի սյունը”: Հզոր գործեր են: Այսօր մանրամասն չեմ կարողանում ուսումնասիրել այս հարստությունները, վերադառնալու եմ անպայման”,- ասաց քանդակագործություն սովորող Տիգրանը: Սվարովսկու “Լուսային զուգագուլպաները”  Կասկադում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մեծածավալ ապակե աշխատանքների համար կառուցված ցուցասրահում ներկայացված է Սվարովսկու “Լուսային զուգագուլպաներ” ինստալյացիան, որի հեղինակը նյույորքյան հանրահայտ Դիլլեր Սքոֆիդիո եւ Ռենֆրո ճարտարապետական ստուդիան է: Նույն ցուցասրահում են տեղադրվելու նաեւ Ժոմ Պլենզայի “Նստած դաջվածք lV” եւ Հովարդ Բեն Տրեի “Սյուն 39” մոնումենտալ քանդակները: Կասկադում բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Սվարովսկի սրահի անմիջական հարեւանությամբ գտնվում է Հատուկ միջոցառումների սրահի մուտքը: Bravo.am-ը սա հատուկ է ասում :). այստեղ հանդիպում տեղի ունեցավ Սինթիա Լենոնի եւ Փաթի Բոյդի հետ: Մինչ Հատուկ միջոցառումների սրահ մտնելը` ուշադրություն դարձրեք Դեյլ Չիհուլիի “Պերգուլա առաստաղ”-ի ինստալյացիային: “Բիթլզ”-ների նախկին կանայք անկեղծացան Երեւանում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին  “Բիթլզ”-ներ Ջոն Լենոնի եւ Ջորջ Հարիսոնի նախկին կանայք` Սինթիա Լենոնը եւ Փաթի Բոյդը: Փաթին Երեւան էր ժամանել վերջին ամուսնու հետ: :) Հատուկ միջոցառումների սրահում կենտրոնի գործադիր տնօրեն Մայքլ դե Մարշը հարցազրույց անցկացրեց “Բիթլզ”-ների նախկին կանանց հետ: Տնօրենը պարզաբանեց, որ “Բիթլզը” 20-րդ դարի միակ ամենացնցող մշակութային երեւույթն էր, Խորհրդային Միության երկաթյան վարագույրներից այս կողմ ներթափանցած ազատության խորհրդանիշ, եւ նախկին կանայք հայ հանդիսատեսին հետաքրքիր հյուրեր են: Ի դեպ, Վրաստանից էլ էին հատուկ եկել Երեւան հանդիպմանը մասնակցելու համար :): Փաթի Բոյդը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Սինթիա Լենոնը եւ Փաթի Բոյդը ներկայացրին իրենց ամուսինների արտառոց կյանքի մանրամասները: Երբ Ջորջ Հարիսոնը Փաթիին ամուսնության առաջարկ է արել, աղջկան թվացել է` կատակում է: :) Թմրանյութերը, դավաճանությունը բաժանել է ամուսիններին, բայց երկու նախկին կանայք էլ խոստովանում են, որ արժեր ապրել նման մեծությունների կողքին: Սինթիային եւ Փաթիին սիրելի են “Բիթլզ”-ի բոլոր երգերը: Հարցազրույցից  հետո տեղի ունեցավ Սինթիա Լենոնի “Ջոնը” գրքի շնորհանդեսը: Այն ներկայացնում է Լենոնի հետ Սինթիայի տասնամյա ամուսնական կյանքի ժամանակագրությունը: Սինթիա Լենոնը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում “Սասունցի Դավիթ” պարտեզի սրահում էլ տեղի ունեցավ “Երեկ եւ այսօր” վերնագրված լուսանկարչական ցուցադրությունը: Ջորջ Հարիսոնի, Էրիկ Քլեփթոնի, “Բիթլզ”-ի կյանքի մանրամասները ներկայացնող նկարների հեղինակը Փաթի Բոյդն է: Փաթին հյուրերի համար մակագրեց նաեւ իր “Հիասքանչ երեկո” գիրքը: Ի դեպ, Փաթին ամուսնացած է եղել նաեւ բլյուզ եւ ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնի հետ: Մայքլ Քիմելման, New York Times թերթից “Նյու Յորք թայմզ” թերթի գլխավոր քննադատ Մայքլ Քիմելմանը “Խանջյան” սրահում դասախոսություն կարդաց Պուլիցերյան մրցանակի արժանացած իր գրքի` “Պատահական գլուխգործոց` կյանքի արվեստի մասին եւ ընդհակառակը” վերաբերյալ: “Արվեստը խրախուսում է մարդկանց ավելի ուշադիր նայել իրենց շուրջը”,- ասում է քննադատը: Քիմելմանը իր գրգի ներածությունում գրում է. “Արվեստը մեզ հուշում է այն մասին, թե ինչպես ավելի լիարժեք կերպով ապրենք մեր կյանքը”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW