Art,
09 Նոյեմբեր 09
Գաֆէսճեան արվեստի կենտրոն
 
0
Կասկադը դարձել է ժամանակակից  արվեստի կենտրոն

Երեւանը մշակույթով է շնչում

Համաշխարհային արվեստի գլուխգործոցներից ասյուհետ ներկայացվելու են նաեւ Երեւանում: Նոյեմբերի 7-ին “Կասկադ” համալիրի մոտ շքեխ հրավառությամբ մեկնարկեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը:  Մշակութային տոնին ներկա էին ՀՀ նախագահը, Վեհափառ Հայրապետը, Ջերալդ Լ. Գաֆէսճեանը, արվեստագետներ եւ արվեստասերներ Հայաստանից եւ արտերկրից:

Ջերարդ Լ. Գաֆէսճեանը կնոջ հետ բացում են արվեստի կենտրոնը Կասկադում

Վերանորոգման 7 տարիներից  հետո “Կասկադը”` Երեւանի կենտրոնում գտնվող նախկին խորհրդային հուշարձանը, ժամանակակից արվեստի առաջնակարգ կենտրոն է դարձել: Այն կրում է իր հիմնական բարեգործ Ջերալդ Լ. Գաֆէսճյանի անունը:

“Հայաստանի մշակութային կյանքում նոր էջ է բացվում: Մեր կենտրոնում ներկայացված են ժանակակից արվեստի բացառիկ նմուշներ: Առաջարկում ենք ցուցահանդեսների լայն բազմազանություն: Համերգները, կրթական ծրագրերը, դասախոսությունները, դասական ֆիլմերի ցուցադրությունները կենտրոնի գործառույթների մեջ են մտնում”,-  Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունը ներկայացրեց գործադիր տնօրեն Մայքլ դե Մարշը:

Կասկադում բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը

Նոյեմբերի 8-ին կենտրոնը հրավիրել էր հանրությանը գնահատելու “Կասկադի” ներսում իրականացված աշխատանքը: Հուշահամալիրը ունի այցելուների կենտրոն, թանգարանի խանութ, հատուկ միջոցառումների սրահ եւ ցուցադրությունների համար նախատեսված ավելի քան 1100 քառակուսի մետր տարածք: Բացման օրը մուտքն անվճար էր, այսուհետ, ըստ տարիքի, մուտքը կարժենա մինչեւ 1000 դրամ:

Ջերարդ Լ. Գաֆէսճեան
Ջերարդ Լ. Գաֆէսճեան

Գաֆէսճեան քանդակների պարտեզում` նույն Թումանյան քանդակների պուրակում, տեղադրված են Ֆերնանդո Բոտերոյի “Հռոմեական զինվորը”, Լինն Չեդվիքի “Նստած ֆորմաները”, Բերրի Ֆլանգանի “Նապաստակը զանգի վրա” եւ այլ քանդակներ, որոնք ժամանակակից քանդակագործության յուրօրինակ նմուշներ են: Մայքլ դե Մարշը նշում է, որ նմանատիպ պուրակներ քիչ են աշխարհում:

Կասկադում բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը
Կասկադում բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցանմուշները հիմնականում Ջերալդ Լ. Գաֆէսճյանի անձնական հավաքածուից են` ավելի քան 5000 գործ, այդ թվում` աշխարհում գեղարվեստական ապակեգործության ամենաընդգրկուն հավաքածուներից մեկը:

Ցուցասրահ Մեկում ներկայացված է ավանգարդ գեղարվեստական ապակեգործության առաջատար ներկայացուցչի` Դեյլ Չիհուլիի “Պարսկական” ինստալյացիան, ինչպես նաեւ չեխ արվեստագետ Յարոմիր Ռիբակի, ճապոնացի Թադաշի Սումիի եւ շվեդ Բերտիլ Վալիենի գործերը:  Թանգարանի խանութից հնարավոր է ձեռք բերել հանրահայտ արվեստագետներ Դեյլ Չիհուլիի, Էնդի Ուարհոլի եւ Իսամու Նոգուչինի եզակի գործերը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի “Արծիվ” սրահում ներկայացված է Արշիլ Գորկու բնօրինակ աշխատանքների ցուցահանդեսը: Գաֆէսճյանի անձնական հավաքածուից ներկայացված է Արշիլ Գորկու 16 նկար եւ 7 կտավ:

“Խանջյան” սրահում է գտնվում հայ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ որմնանկարը: Հուշարձանի երեք հիմնական տեսարանները պատկերում են “Հայոց այբուբենի ստեղծումը”, “Վարդանանց ճակատամարտը” եւ “Հայաստանի վերածնունդը”:

Կասկադում բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը
Կասկադում բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը

“Խանջյանն իմ մտերիմն էր, միշտ հրավիրում էր նկարները նայելու, ես էլ հետաձգում էի հանդիպումը` կարծելով, թե Գրիգոր Խանջյանն անմահ է: Հիմա նայում եմ աշխատանքներին ու հուզվում եմ”,- ասաց ԵՊՀ դասախոս Գրիգոր Գույումջյանը:

“Արծիվ” սրահում “Կոլեկցիոների ներաշխարհում” մշտական ցուցադրությունն է: Ներկայացված է էլեկտրիկ ստեղծագործությունների հավաքածու. 28 ոտնաչափ նավի մոդելից, նավ, որի վրա պարոն Գաֆէսճյանը ծառայել է Խաղաղ օվկիանոսում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Ցուցասրահում տեղ է գտել նաեւ մինչեւ 1906թ. թողարկված հազվագյուտ N Ford Runabout մակնիշի ավտոմեքենան:

“Հայաստանի համար” չեխական շնորհանդես

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բացման եւ “Լիբենսկի-Բրիխտովա. Հայաստանի համար” ցուցահանդեսի կապակցությամբ Երեւան է ժամանել Յարոսլավա Բրիխտովան: “Սասունցի Դավիթ” սրահում է գտնվում չեխ զույգի աշխատանքների մի մասի մշտական ցուցադրությունը:

Յարոսլավա Բրիխտովան Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Ջերալդ Լ. Գաֆէսճեանի ապակե հավաքածուն ամենամեծն է աշխարհի որեւէ թանգարանում, իսկ այս չեխ ամուսնական զույգի գործերի հավաքածուն` ամենալավը: :) : Զույգին վերագրվում է ապակու կենցաղային կարգավիճակն արվեստի մակարդակի բարձրացնելու դերը:

“Հայաստանի համար” հավաքածուի աշխատանքներից շատերը, ըստ արվեստագետների, հիշեցնում են հենց հայկական ավանդական խաչքարերը. հոգեւոր նշանակություն ունեն: Լիբենսկին եւ Բրիխտովան իրենց հարաբերությունները Հայաստանի հետ սկսել են 1980-ականներից: 1988-ի երկրաշարժից ազդված ստեղծել են “Քաղաքի ուրվապատկերը” եռաքանդակը: “Հուսով եմ` հայ հասարակությունը կգնահատի եւ կհասկանա այն, ինչ ուզում ենք արտահայտել մեր արվեստով”,- ասում է Յարոսլավա Բրիխտովան:

Յարոսլավա Բրիխտովան Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Յարոսլավա Բրիխտովան Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Տեղի ունեցավ նաեւ “Լիբենսկի-Բրիխտովա” գրքի շնորհանդեսը: Այն եւս կարելի է ձեռք բերել թանգարանի խանութից:

“Ապակե գործերը ապշեցրել են ինձ: Մանավանդ “Հաղթանակի սյունը”: Հզոր գործեր են: Այսօր մանրամասն չեմ կարողանում ուսումնասիրել այս հարստությունները, վերադառնալու եմ անպայման”,- ասաց քանդակագործություն սովորող Տիգրանը:

Սվարովսկու “Լուսային զուգագուլպաները”  Կասկադում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մեծածավալ ապակե աշխատանքների համար կառուցված ցուցասրահում ներկայացված է Սվարովսկու “Լուսային զուգագուլպաներ” ինստալյացիան, որի հեղինակը նյույորքյան հանրահայտ Դիլլեր Սքոֆիդիո եւ Ռենֆրո ճարտարապետական ստուդիան է: Նույն ցուցասրահում են տեղադրվելու նաեւ Ժոմ Պլենզայի “Նստած դաջվածք lV” եւ Հովարդ Բեն Տրեի “Սյուն 39” մոնումենտալ քանդակները:

Կասկադում բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը
Կասկադում բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը

Սվարովսկի սրահի անմիջական հարեւանությամբ գտնվում է Հատուկ միջոցառումների սրահի մուտքը: Bravo.am-ը սա հատուկ է ասում :). այստեղ հանդիպում տեղի ունեցավ Սինթիա Լենոնի եւ Փաթի Բոյդի հետ: Մինչ Հատուկ միջոցառումների սրահ մտնելը` ուշադրություն դարձրեք Դեյլ Չիհուլիի “Պերգուլա առաստաղ”-ի ինստալյացիային:

“Բիթլզ”-ների նախկին կանայք անկեղծացան Երեւանում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին  “Բիթլզ”-ներ Ջոն Լենոնի եւ Ջորջ Հարիսոնի նախկին կանայք` Սինթիա Լենոնը եւ Փաթի Բոյդը: Փաթին Երեւան էր ժամանել վերջին ամուսնու հետ: :) Հատուկ միջոցառումների սրահում կենտրոնի գործադիր տնօրեն Մայքլ դե Մարշը հարցազրույց անցկացրեց “Բիթլզ”-ների նախկին կանանց հետ: Տնօրենը պարզաբանեց, որ “Բիթլզը” 20-րդ դարի միակ ամենացնցող մշակութային երեւույթն էր, Խորհրդային Միության երկաթյան վարագույրներից այս կողմ ներթափանցած ազատության խորհրդանիշ, եւ նախկին կանայք հայ հանդիսատեսին հետաքրքիր հյուրեր են: Ի դեպ, Վրաստանից էլ էին հատուկ եկել Երեւան հանդիպմանը մասնակցելու համար :):

Փաթի Բոյդը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Փաթի Բոյդը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Սինթիա Լենոնը եւ Փաթի Բոյդը ներկայացրին իրենց ամուսինների արտառոց կյանքի մանրամասները: Երբ Ջորջ Հարիսոնը Փաթիին ամուսնության առաջարկ է արել, աղջկան թվացել է` կատակում է: :) Թմրանյութերը, դավաճանությունը բաժանել է ամուսիններին, բայց երկու նախկին կանայք էլ խոստովանում են, որ արժեր ապրել նման մեծությունների կողքին: Սինթիային եւ Փաթիին սիրելի են “Բիթլզ”-ի բոլոր երգերը:

Հարցազրույցից  հետո տեղի ունեցավ Սինթիա Լենոնի “Ջոնը” գրքի շնորհանդեսը: Այն ներկայացնում է Լենոնի հետ Սինթիայի տասնամյա ամուսնական կյանքի ժամանակագրությունը:

Սինթիա Լենոնը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

“Սասունցի Դավիթ” պարտեզի սրահում էլ տեղի ունեցավ “Երեկ եւ այսօր” վերնագրված լուսանկարչական ցուցադրությունը: Ջորջ Հարիսոնի, Էրիկ Քլեփթոնի, “Բիթլզ”-ի կյանքի մանրամասները ներկայացնող նկարների հեղինակը Փաթի Բոյդն է: Փաթին հյուրերի համար մակագրեց նաեւ իր “Հիասքանչ երեկո” գիրքը: Ի դեպ, Փաթին ամուսնացած է եղել նաեւ բլյուզ եւ ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնի հետ:

Մայքլ Քիմելման, New York Times թերթից
Մայքլ Քիմելման, New York Times թերթից

“Նյու Յորք թայմզ” թերթի գլխավոր քննադատ Մայքլ Քիմելմանը “Խանջյան” սրահում դասախոսություն կարդաց Պուլիցերյան մրցանակի արժանացած իր գրքի` “Պատահական գլուխգործոց` կյանքի արվեստի մասին եւ ընդհակառակը” վերաբերյալ: “Արվեստը խրախուսում է մարդկանց ավելի ուշադիր նայել իրենց շուրջը”,- ասում է քննադատը: Քիմելմանը իր գրգի ներածությունում գրում է. “Արվեստը մեզ հուշում է այն մասին, թե ինչպես ավելի լիարժեք կերպով ապրենք մեր կյանքը”:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Ջերարդ Լ. Գաֆէսճեան

Ջերարդ Լ. Գաֆէսճեան

Մայքլ Քիմելման, New York Times թերթից

Մայքլ Քիմելման, New York Times թերթից

Փաթի Բոյդը մակագրում է իր “Հիասքանչ երեկո” գիրքը

Սինթիա Լենոնը մակագրում է “Ջոնը” գիրքը

Սինթիա Լենոնը մակագրում է “Ջոնը” գիրքը

Սինթիա Լենոնը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Սինթիա Լենոնը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Փաթի Բոյդը եւ Սինթիա Լենոնը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Փաթի Բոյդը եւ Սինթիա Լենոնը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Սինթիա Լենոնը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Սինթիա Լենոնը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Փաթի Բոյդը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Փաթի Բոյդը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Փաթի Բոյդը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Փաթի Բոյդը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Սինթիա Լենոնը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Սինթիա Լենոնը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Փաթի Բոյդը, Սինթիա Լենոնը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Մայքլ դե Մարշը

Կենտրոնի առաջին հյուրերը

Միջոցառման ամենափոքրիկ հյուրը

1015 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: