Art,
25 Նոյեմբեր 09
Քալիգրաֆիտի
 
 
0
Տառը որպես պատկեր

Նոյեմբերի 24-ին ՆՓԱԿ-ում բացվեց քալիգրաֆիտիի ցուցահանդես, ուր համատեղված են գեղագրությունն ու գրաֆիտին:

ՆՓԱԿ-ի պատերը վստահվել են գրաֆիթիի հայ մասնագետներին
ՆՓԱԿ-ի պատերը վստահվել են գրաֆիթիի հայ մասնագետներին


ՆՓԱԿ-ն իր ցուցասրահի պատերը տրամադրել է քալիգրաֆիայով զբաղվող երիտասարդներին, որոնք առաջարկում են գեղագրության հնամենի արվեստը համատեղել նոր արվեստի` գրաֆիտիի հետ: Ցուցահանդեսին մասնակցում են 14 ստեղծագործողներ, որոնցից մի քանիսը գրաֆիտիի մասնագետ չեն, սակայն նրանց ֆոտոխցիկը անտարբեր չի մնացել այլ երկրների քալիգրաֆիտիի նկատմամբ:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Արփա Հակոբյան
Ցուցահանդեսի կազմակերպիչ Արփա Հակոբյան


Ցուցահանդեսի կազմակերպիչ Արփա Հակոբյանը նշեց, որ միջնադարյան պատկերազարդումը, արաբական զարդագրությունը կամ փետրագրչով գրությունը համարվում է քալիգրաֆիա. “Երեւանի փողոցներում համարյա չկա գրաֆիտի արվեստը, մինչդեռ ճամփորդելու ընթացքում տեսնում եմ, որ սա շատ ակտուալ ու ժամանակակից արվեստ է: Մեզ մոտ կան երիտասարդներ, որոնք խորությամբ զբաղվում են այս արվեստով: Ցուցահանդեսը լավ առիթ է, որ այստեղի պատերի վրա  ցուցադրենք նրանց աշխատանքները”:

18-ամյա Անժելիկա Կարապետյանն նոր է սկսել զբաղվել այս արվեստով. “Իմ աշխատանքում շոշափում եմ գումարային փոխհարաբերությունները, թե մարդիկ ինչի են պատրաստ հանուն փողի: Սա իմ կյանքի առաջին գրաֆիտին է, եւ վստահ էի, որ շատ լավն է լինելու: Սկզբում թղթի վրա էսկիզներ եմ արել, բայց պատի վրա վերջնական արդյունքն ավելի ճոխ ու հետաքրքիր է ստացվել”:

Ցուցահանդեսի փոքրիկ հյուրը
Ցուցահանդեսի փոքրիկ հյուրը


Գրաֆիտին ինքնաբուխ, պահի տակ ստեղծվող արվեստ է: Անվան կամ որևէ պատգամի գրությունն է քաղաքային միջավայրում: Այս արտահայտչաձեւը կատարելագործվել է Նյու Յորքում, այնուհետև վերածվել է համաշխարհային երեւույթի:

Ազգությամբ պարսիկ Ալի Անսարին 2002 թվից բնակվում է Երեւանում եւ մասնակցում ցուցահանդեսին իր աշխատանքով. “Ցուցահանդեսին մեկ աշխատանք եմ ներկայացրել: Երեւանում առաջին անգամ եմ անում, բայց Իրանի փողոցներում  նկարել եմ, եւ շատ լավ են ընդունել”,- ասաց 29-ամյա Ալի Անսարին:

Հեղինակ` Ալի Անսարի
Հեղինակ` Ալի Անսարի


“Գրաֆիտիի ցուցահանդեսը շատ լավ միտք է, քանի որ Հայաստանում դեռ զարգացած չէ: Բոլոր գործերն էլ շատ գեղեցիկ են, ինքս օգնել եմ մասնակիցներից մի քանիսին: Հուսով եմ` շատ հաճախ կկազմակերպվեն նման այլընտրանքային ցուցահանդեսներ, հնարավոր է մի օր էլ ինքս մասնակցեմ”,- ասաց ուսանողուհի Անի Ջանյանը:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2010 թվականի մարտի 13-ը:

Տեքստը եւ լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի
 
 
Հեղինակ` Ալի Անսարի

Հեղինակ` Ալի Անսարի

Անժելա Կարապետյանը (ձախից) եւ Ալի Անսարին

Անժելա Կարապետյանը (ձախից) եւ Ալի Անսարին

Ցուցահանդեսի կազմակերպիչ Արփա Հակոբյան

Ցուցահանդեսի կազմակերպիչ Արփա Հակոբյան

Ցուցահանդեսի այցելուները

Ցուցահանդեսի այցելուները

Ցուցահանդեսի այցելուն

Ցուցահանդեսի այցելուն

4-ամյա Աղավնին եկել էր տեսնելու ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները

4-ամյա Աղավնին եկել էր տեսնելու ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները

ՆՓԱԿ-ի պատերը վստահվել են գրաֆիթիի հայ մասնագետներին

ՆՓԱԿ-ի պատերը վստահվել են գրաֆիթիի հայ մասնագետներին

0
1066 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: