Art,
20 Նոյեմբեր 09
Կառլսոնը` Երեւանի տանիքներում :)
 
 
0
Բացվեց Իլոն Վիկլանդի ցուցահանդեսը

Նոյեմբերի 18-ին “Գեղագիտության ազգային կենտրոնում” բացվեց “Կառլսոնը, որն ապրում է տանիքում, կրկին թռչում է” ցուցահանդեսը:

Իլոն Վիկլանդի աշխատանքներում ներկայացված են Աստրիդ Լինդգրենի հանրահայտ գրքի հերոսների նկարները: Իր բացման խոսքում նկարիչն ասաց, որ ընտրել է այնպիսի նկարներ, որոնք պատմում են երեխաների իրավունքների ու դրանց պաշտպանության մասին:

Իլոն Վիկլանդ
Իլոն Վիկլանդ


Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանում Շվեդիայի եւ Էստոնիայի դեսպաններ Հանս Գունար Ադենը եւ Թոմաս Լուկը, UNICEF-ի հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին և “Հայաստանի պատանեկան նվաճումներ” կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

Ցուցահանդեսն անցկացվում է երեխաների իրավունքների միջազգային կոնվենցիային նվիրված միջոցառումների շրջանակներում: Կազմակերպիչներն են ԵՄ-ում նախագահող Շվեդիան, Հայաստանում էստոնիայի հյուպատոսարանը, “Հայաստանի պատանեկան նվճումներ” կազմակերպությունը և Oriflame ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը:

“Ուրախ թռիչք քաղաքի վրայով”
“Ուրախ թռիչք քաղաքի վրայով”


Հանս Գունար Ադենն ասաց, որ միջոցառումը հնարավորություն է տալիս հասարակության ուշադրությունն ուղղել դեպի երեխաների իրավունքների պաշտպանությունը:

Սիրելի հերոսների հետ Վիկլանդի աշխատանքների միջոցով շփվելուց բացի ներկաները մանրապատումներ դիտեցին` Աշոտ Ղազարյանի, Հրանտ Թոխատյանի եւ Զառա Արամյանի կատարմամբ:

“Բկլիկ տղաները”
“Բկլիկ տղաները”


Միջոցառման վերջում Իլոն Վիկլանդը երեխաներին Կառլսոնի նկարներով զարդարված բացիկներ նվիրեց:

“Կառլսոնը, որն ապրում է տանիքում, կրկին թռչում է” ցուցահանդեսը կտևի մինչ դեկտեմբերի 3-ը:

Տեքստը եւ լուսանկարները`Սիրանուշ Եղիազարյանի


 
 
“Ո՞վ է աշխարհում ամենա...”

“Ո՞վ է աշխարհում ամենա...”

“Հայաստանի պատանեկան նվաճումներ” կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյան

“Հայաստանի պատանեկան նվաճումներ” կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյան

“Բկլիկ տղաները”

“Բկլիկ տղաները”

Հայաստանում Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադեն

Հայաստանում Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադեն

Հայաստանում Շվեդիայի եւ Էստոնիայի դեսպաններ Հանս Գունար Ադենը եւ Թոմաս Լուկը եւ Իլոն Վիկլանդը

Հայաստանում Շվեդիայի եւ Էստոնիայի դեսպաններ Հանս Գունար Ադենը եւ Թոմաս Լուկը եւ Իլոն Վիկլանդը

Հրանտ Թոխատյանը եւ Մելանիա Զաքարյանը

Հրանտ Թոխատյանը եւ Մելանիա Զաքարյանը

Հրանտ Թոխատյանը մանրապատումի ժամանակ

Հրանտ Թոխատյանը մանրապատումի ժամանակ

Իլոն Վիկլանդ

Իլոն Վիկլանդ

“Ուրախ թռիչք քաղաքի վրայով”

“Ուրախ թռիչք քաղաքի վրայով”

Հայաստանում Էստոնիայի դեսպան Թոմաս Լուկը եւ Իլոն Վիկլանդը

Հայաստանում Էստոնիայի դեսպան Թոմաս Լուկը եւ Իլոն Վիկլանդը

UNICEF-ի հայաստանյան ներկայացուցիչ  Լեյլի Մոշիրի

UNICEF-ի հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի

“Ո՞վ է թռչում պատուհանից”

“Ո՞վ է թռչում պատուհանից”

0
1822 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: