11 Mar 2010
Տպել Տպել
 
Չարլզ Դարվին

Բնագետի ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես

Մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում կայացավ «Darwin Now» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Այն կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը` նվիրելով Դարվինի ծննդյան 200 եւ նրա «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով» աշխատության 150-ամյակին: Ցուցահանդեսի  յուրաքանչյուր  պաստառ ներկայացնում է մի պատմություն Դարվինի, նրա բացահայտումների եւ տեսության մասին:

«Darwin Now» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը «Մոսկվա» կինոթատրոնում

«Darwin Now» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը «Մոսկվա» կինոթատրոնում

Darwin Now-ն շրջիկ ցուցահանդես է, որը ցուցադրվում է աշխարհի ավելի քան 25 երկրներում, այն նախատեսված է թե մեծահասակների, թե երեխաների համար: Մարտի 22-ից ցուցահանդեսը կգործի ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում:

Բացման խոսքով հանդես եկավ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի «Darwin Now» ծրագրերի համակարգող Զառա Սոլախյանը: Նա նշեց, որ ցուցահանդեսը բացահայտում է Դարվինի աշխարհն ու նրա հարատեւ ժառանգությունը, ընդգծում նրա հիմնական գաղափարները, որոնք մինչ օրս հիմք են հանդիսանում կենսաբանության ու բժշկության ոլորտների բազմաթիվ ուսումնասիրությունների համար:

Ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի նյարդավիրաբուժական ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Սուրեն Զոհրաբյանը, ով իր շնորհակալական խոսքը հայտնեց Հայաստանում  Մեծ Բրիտանիայի դեսպան  Չարլզ Լոնսդեյլին եւ Բրիտանական խորհրդին նման միջոցառման համար. «Սրա շնորհիվ շատերը կճանաչեն Դարվինին»: Սուրեն Զոհրաբյանը աշխարհի յոթ հրաշալիքների կողքին ավելացրեց յոթ գիտնականների, որոնցից մեկը Դարվինն էր: :)

Բնագետի ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես

Բնագետի ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես

Իսկ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» նախագահ Արսեն Գասպարյանը խոսեց   շարադրությունների մրցույթի մասին, որի շնորհիվ 3 երիտասարդներ մեկնել են Անգլիա: «Նման մրցույթները միտված են տարբեր հարցերի, գլուխկոտրուկների եւ վարժությունների միջոցով երեխաների մեջ սեր արթնացնել կենսաբանության եւ բնական գիտությունների հանդեպ»:
Ցուցահանդեսի բացումից հետ ներկաներին հրավիրեցին հյուրասիրության:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի  /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

    կարծիքներ չկան     727 Դիտումներ
Հաջորդ
''Armenian Golden Star Awards''

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Մարիաննա Հովհաննիսյան
“Դու” երգչուհու սիրուց հոգնեցի՞ր
կարդալ...
Միշո
“Ֆրանսուհիները գեշ են”:)
կարդալ...
Արման Մարգարյան
«Հայկական TV-ալիքներին վաղուց չեմ հետեւում…»
կարդալ...
Լիլու
“Հոգնել եմ”-ը Bravo.am-ում:)
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
 
More news
 
Վլադիմիր Մնացականյան
Ձեռքի ուժ ունենք, աշխարհը չունի:)
կարդալ...
White Apricot
“Ոսկե ծիրան”-ի հյուրերը “Սպիտակ ծիրան” ֆոտոշարքում
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
Լանա Խաչատրյան
“Բեյրութի օդակայանում ինձ անգիր են արել”
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
AnSa
 
Noro
 
EMSIEL
 
amily
 
MXO-ARMENIA-2
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by