×


Chloe

Chloe

Ատոմ Էգոյանի թրիլերը կցուցադրվի Մոսկվայում “Եթե նա, ում սիրում ես, խաբում է քեզ, ինչքա՞ն հեռու կգնաս ճշմարտությունն իմանալու համար” կարգախոսով “Քլոե” թրիլերը Ռուսաստանի Դաշնությունում Էկրաններ կբարձրանա մարտի 25-ին: Վերջերս կայացել է ֆիլմի նյույորքյան պերմիերան: Atom Egoyan, Amanda Sayfried and Julianne Moore “Քլոե” թրիլերի ռեժիսորն է կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանը: Էրոտիկ թրիլերի գլխավոր դերերում հանդես են գալիս Ջուլիաննա Մուրը, Լայմ Նիսոնը եւ Ամանդա Սեյֆրիդը: Սցենարի հեղինակներն են Էրին Քրեսիդա Ուիլսոնը եւ Էն Ֆոնտենը: Ֆիլմում հնչող երաժշտության հեղինակը Մայքլ Դանան է: “Քլոե”-ի բյուժեն կազմել է 11 միլիոն դոլար: Ջուլիանա Մուրն ու Լայմ Նիսոնը ամուսինների` բժշկուհի Քեթրինի եւ պրոֆեսոր Դեյվիդի դերերում են, 17-ամյա որդի ունեն: Զույգը ամուսնական կյանքի ճգնաժամ է ապրում: Մուրը կասկածում է ամուսնուն դավաճանության մեջ եւ վերջինի հավատարմությունը փորձելու համար վարձում մարմնավաճառ Քլոեին, ում դերում Ամանդա Սեյֆրիդն է: Արդյունքում հուսահատված տնային տնտեսուհին ինքն է սիրահարվում գայթակղիչ Քլոեին: Amanda Sayfried “Քլոե”-ն առաջին անգամ ցուցադրվել է 2009 թվականի սեպտեմբերի 13-ին Կանադայում տեղի ունեցած TIFF փառատոնի ժամանակ /Տորոնտոյի միջազգային կինոփառատոն/: Մոտ երկու ժամ տեւողությամբ ֆիլմի պրեմիերան եղել է նաեւ Իսպանիայում, Միացյալ Թագավորություններում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում, Իտալիայում: Մարտի 25-ին  էլ առաջին անգամ Ռուսաստանում կցուցադրվի: Ի դեպ, “Քլոե” թրիլերի դիտման տարիքային սահմանափակում կա. Ամանդա Սեյֆրիդը  որոշ տեսարաններում մերկ է հանդես գալիս եւ համբուրվում է Ջուլիանա Մուրի հետ: Julianne Moore Ատոմ Էգոյանի հաջողություն վայելող` “Պանծալի ապագա”, “Ընտանեկան դիտում”, “Էկզոտիկա”, “Ապահովագրական գործակալ”, “Որտեղ է թաքնված ճշմարտությունը” ֆիլմերի շարքում ավելացավ նաեւ “Քլոե”-ն: Ռեժիսորի հաջորդ ֆիլմը, որի աշխատանքներն արդեն սկսվել են, կոչվում է “Moving the Arts”: Աղբյուրը` www.imdb.com եւ www.starslife.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին