×


“Հույս Հաիթիին”

“Հույս Հայիթիին”

Աստղերը կօգնեն երկրաշարժից տուժածներին Անվանի դերասան Ջորջ Քլունին հայտարարել է, որ Բոնոն, Սթինգը, Ջասթին Թիմբերլեյքը, Քրիսթինա Ագիլերան եւ Ալիսիա Քիյսը կկատարեն իրենց երգերը “Հույս Հայիթիին” անունը կրող հանգանակության ընթացքում, որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Հաիթիի երկրաշարժից տուժածներին: Ջորջ Քլունի “Ոսկե Գլոբուս” մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ընթացքում Ջորջ Քլունին տեղեկացրել է, որ ավելի քան 40 աստղերի եւ հայտնի մարդկանց մասնակցությունն է ակնկալվում միջոցառմանը, որը տեղի կունենա հունվարի 22-ին: Ըստ դերասանի, հանգանակության միջոցով նրանք ցանկանում են “ցույց տալ Հայիթիի ժողովրդին, որ նրանք ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում են”: Միջոցառումը, որը կվարեն Քլունին եւ Հայիթիում ծնված երգիչ Ուայքլիֆ Ջինը, կցուցադրվի տասնյակ հեռուստաալիքներով, այդ թվում կաբելային: Միջոցառումը տեղի կունենա Նյու-Յորքում: Ջորջ Քլունի եւ Էլիզաբեթ Կանալիսը Նշենք նաեւ, որ աստղերը կատարում են անձնական հանգանակություններ եւս: Սանդրա Բալոքը նվիրաբերել է 1 միլիոն դոլար, իսկ Մադոննան` 250 հազար դոլար: “Ես կոչ եմ անում ընկերներիս եւ երկրպագուներիս միանալ հանգանակությանը կամ օգնել հնարավոր բոլոր միջոցներով”, - ասել է Մադոննան: Աղբյուրը` Yahoo News

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին