×


Երեկույթ Ծաղկաձորում

Երեկույթ Ծաղկաձորում

Comedy Club-ի տղաները “ԱրԱրԱտ” խմեցին MTV-ն Ծաղկաձորը  կներկայացնի Ռուսաստանում Մարտի 6-ին Ծաղկաձորի “Կեչառիս” հյուրանոցում “ԱրԱրԱտ” կոնյակների բրենդը երեկույթ էր կազմակերպել: Միջոցառման ամենասպասված հյուրերը Comedy Club-ի ռեզիդենտներից էին, որոնք մինչ երեկույթին “հայտնվելը”, ելույթ էին ունեցել: Comedy Club-ի ռեզիդենտները “ԱրԱրԱտ” բրենդի երեկույթին Երեկույթը նկարահանում էր ռուսական MTV-ն:  Bravo.am-ը պարզեց, որ հեռուստաալիքը նկարահանում է  Ծաղկաձորը Ռուսաստանի Դաշնությունում ներկայացնելու, “պրոմո” անելու համար: “ԱրԱրԱտ” կոնյակների բրենդի երեկույթը Ծաղկաձորում “Ռուսաստանից հյուրեր են եկել, մի օր անցկացնելու են այստեղ, նկարահանելու ամեն ինչ Ծաղկաձորի մասին եւ ցուցադրելու ռուսական հեռուստաալիքներով: Մենք էլ “ԱրԱրԱտ”-ի երեկույթ ենք կազմակերպել` ցույց տալու համար, որ բացի լեգենդար բրենդ լինելուց, “ԱրԱրԱտ”-ը շատ ժամանակակից է, երիտասարդներին էլ հաճելի երեկույթներ է պարգեւում”,- ասաց “Պեռնո Ռիկար Արմենիա” ընկերության բրենդ մենեջեր Արաքսյա Խաչատրյանը: Comedy Club-ի ռեզիդենտ Ալեքսանդր Ա. Ռեւան Երեկույթին ներկա էին Գրիշա Աղախանյանը, Արամ Չախոյանը, Հայաստանում Արգենտինայի դեսպան Կառլոս Չեռնիակը, դիզայներ Գեորգի Հարությունյանը, դերասան Վարշամ Գեւորգյանը, գործարարներ, քլաբբերներ: “ԱրԱրԱտ” կոնյակների եւ կոկտեյլների հյուրասիրություն եղավ: Իր սեթերը նվագեց դիջեյ Դեյլը եւ Ռուսաստանից ժամանած դիջեյ Սաշան /Ալեքսանդրա/: Հյուրերին մի լավ զվարճացրեց ու պարեցրեց դիջեյ Սաշան: Դիջեյ Սաշան մի լավ զվարճացրեց ու պարեցրեց հյուրերին Comedy Club-ի ռեզիդենտ Ալեքսանդր Ա. Ռեւան էլ էր Ծաղկաձորում: Նա “հայամոլ” է:): “Պաշտում եմ Երեւանը, Ծաղկաձորը հրաշք է. աշխարհի ութերորդ, թե յոթերորդ հրաշալիքներից է: Արդեն չորրորդ անգամ եմ Հայաստանում, պաշտում եմ հայերին, իմ կինն էլ` Անժելիկան հայուհի է, երեխաս` Ալիսան հայ է: Սոչիում եմ ծանոթացել կնոջս հետ. հայուհիներն ամենագեղեցիկ կանայք են”,- ասաց Ալեքսանդր Ա. Ռեւան: Նա հումորից բացի սիրում է քնել, ուտել, պառկել, նստել: Տնային կենդանի էլ է պահում` քար:): MTV-ի հաղորդավար Իռենա Պոնարոշկուն Գրիշա Աղախանյանն էլ էր գոհ երեկվա երեկույթից: “Շատ է դուրս գալիս, ակումբային վիճակներ է, ուղղակի հայկական մթնոլորտում: Ավելի հոգեհարազատ է ինձ: Հայեր են բոլորը, երաժշտությունն է արտասահմանյանից մի քիչ տարբեր, բայց լավ ուրախանում են: Հիմնականում կոնյակ չեմ խմում, օղի խմող եմ, բայց եթե առիթ է լինում, ինչո՞ւ չէ, խմում եմ”,- ասաց Գրիշա Աղախանյանը: “ԱրԱրԱտ” կոնյակների բրենդի երեկույթը Ծաղկաձորում “Top House” կազմակերպության տնօրեն Վադիմ Չկոնիան կնոջ` Բոնիտայի հետ Հայաստանում տեղի ունեցող բոլոր “էլիտար” երեկույթների հյուրն է: Ծաղկաձորում էլ իրենց լավ էին զգում: “Շատ լավ երեկույթ է, ուրախ է, հաճելի, լավ կազմակերպված միջոցառում է: Ռուսական փարթիներից միայն մարդկանց քանակով է տարբերվում, ամեն ինչ լավ է: Հայկական կոնյակն էլ աշխարհում լավագույնն է, դա Չերչիլն է հայտարարել, ես միայն հաստատում եմ”,- ասաց Վադիմ Չկոնիան: “ԱրԱրԱտ”-ը Ծաղկաձորում կոնյակային հրավառություն արեց: Ստորեւ կարող եք դիտել նաեւ երեկոյի մասին տեսանյութը. Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW