08 Mar 2010
Տպել Տպել
 
Երեկույթ Ծաղկաձորում

Comedy Club-ի տղաները “ԱրԱրԱտ” խմեցին

MTV-ն Ծաղկաձորը  կներկայացնի Ռուսաստանում

Մարտի 6-ին Ծաղկաձորի “Կեչառիս” հյուրանոցում “ԱրԱրԱտ” կոնյակների բրենդը երեկույթ էր կազմակերպել: Միջոցառման ամենասպասված հյուրերը Comedy Club-ի ռեզիդենտներից էին, որոնք մինչ երեկույթին “հայտնվելը”, ելույթ էին ունեցել:

Comedy Club-ի ռեզիդենտները “ԱրԱրԱտ” բրենդի երեկույթին

Comedy Club-ի ռեզիդենտները “ԱրԱրԱտ” բրենդի երեկույթին

Երեկույթը նկարահանում էր ռուսական MTV-ն:  Bravo.am-ը պարզեց, որ հեռուստաալիքը նկարահանում է  Ծաղկաձորը Ռուսաստանի Դաշնությունում ներկայացնելու, “պրոմո” անելու համար:

“ԱրԱրԱտ” կոնյակների բրենդի երեկույթը Ծաղկաձորում

“ԱրԱրԱտ” կոնյակների բրենդի երեկույթը Ծաղկաձորում

“Ռուսաստանից հյուրեր են եկել, մի օր անցկացնելու են այստեղ, նկարահանելու ամեն ինչ Ծաղկաձորի մասին եւ ցուցադրելու ռուսական հեռուստաալիքներով: Մենք էլ “ԱրԱրԱտ”-ի երեկույթ ենք կազմակերպել` ցույց տալու համար, որ բացի լեգենդար բրենդ լինելուց, “ԱրԱրԱտ”-ը շատ ժամանակակից է, երիտասարդներին էլ հաճելի երեկույթներ է պարգեւում”,- ասաց “Պեռնո Ռիկար Արմենիա” ընկերության բրենդ մենեջեր Արաքսյա Խաչատրյանը:

Comedy Club-ի ռեզիդենտ Ալեքսանդր Ա. Ռեւան

Comedy Club-ի ռեզիդենտ Ալեքսանդր Ա. Ռեւան

Երեկույթին ներկա էին Գրիշա Աղախանյանը, Արամ Չախոյանը, Հայաստանում Արգենտինայի դեսպան Կառլոս Չեռնիակը, դիզայներ Գեորգի Հարությունյանը, դերասան Վարշամ Գեւորգյանը, գործարարներ, քլաբբերներ: “ԱրԱրԱտ” կոնյակների եւ կոկտեյլների հյուրասիրություն եղավ: Իր սեթերը նվագեց դիջեյ Դեյլը եւ Ռուսաստանից ժամանած դիջեյ Սաշան /Ալեքսանդրա/: Հյուրերին մի լավ զվարճացրեց ու պարեցրեց դիջեյ Սաշան:

Դիջեյ Սաշան մի լավ զվարճացրեց ու պարեցրեց հյուրերին

Դիջեյ Սաշան մի լավ զվարճացրեց ու պարեցրեց հյուրերին

Comedy Club-ի ռեզիդենտ Ալեքսանդր Ա. Ռեւան էլ էր Ծաղկաձորում: Նա “հայամոլ” է:): “Պաշտում եմ Երեւանը, Ծաղկաձորը հրաշք է. աշխարհի ութերորդ, թե յոթերորդ հրաշալիքներից է: Արդեն չորրորդ անգամ եմ Հայաստանում, պաշտում եմ հայերին, իմ կինն էլ` Անժելիկան հայուհի է, երեխաս` Ալիսան հայ է: Սոչիում եմ ծանոթացել կնոջս հետ. հայուհիներն ամենագեղեցիկ կանայք են”,- ասաց Ալեքսանդր Ա. Ռեւան: Նա հումորից բացի սիրում է քնել, ուտել, պառկել, նստել: Տնային կենդանի էլ է պահում` քար:):

MTV-ի հաղորդավար Իռենա Պոնարոշկուն

MTV-ի հաղորդավար Իռենա Պոնարոշկուն

Գրիշա Աղախանյանն էլ էր գոհ երեկվա երեկույթից: “Շատ է դուրս գալիս, ակումբային վիճակներ է, ուղղակի հայկական մթնոլորտում: Ավելի հոգեհարազատ է ինձ: Հայեր են բոլորը, երաժշտությունն է արտասահմանյանից մի քիչ տարբեր, բայց լավ ուրախանում են: Հիմնականում կոնյակ չեմ խմում, օղի խմող եմ, բայց եթե առիթ է լինում, ինչո՞ւ չէ, խմում եմ”,- ասաց Գրիշա Աղախանյանը:

“ԱրԱրԱտ” կոնյակների բրենդի երեկույթը Ծաղկաձորում

“ԱրԱրԱտ” կոնյակների բրենդի երեկույթը Ծաղկաձորում

“Top House” կազմակերպության տնօրեն Վադիմ Չկոնիան կնոջ` Բոնիտայի հետ Հայաստանում տեղի ունեցող բոլոր “էլիտար” երեկույթների հյուրն է: Ծաղկաձորում էլ իրենց լավ էին զգում: “Շատ լավ երեկույթ է, ուրախ է, հաճելի, լավ կազմակերպված միջոցառում է: Ռուսական փարթիներից միայն մարդկանց քանակով է տարբերվում, ամեն ինչ լավ է: Հայկական կոնյակն էլ աշխարհում լավագույնն է, դա Չերչիլն է հայտարարել, ես միայն հաստատում եմ”,- ասաց Վադիմ Չկոնիան:

“ԱրԱրԱտ”-ը Ծաղկաձորում կոնյակային հրավառություն արեց:

Ստորեւ կարող եք դիտել նաեւ երեկոյի մասին տեսանյութը.

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

    կարծիքներ չկան     1,831 Դիտումներ
Հաջորդ
Էմիր Կուստուրիցա

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Մարիաննա Հովհաննիսյան
“Դու” երգչուհու սիրուց հոգնեցի՞ր
կարդալ...
Միշո
“Ֆրանսուհիները գեշ են”:)
կարդալ...
Արման Մարգարյան
«Հայկական TV-ալիքներին վաղուց չեմ հետեւում…»
կարդալ...
Լիլու
“Հոգնել եմ”-ը Bravo.am-ում:)
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
 
More news
 
Վլադիմիր Մնացականյան
Ձեռքի ուժ ունենք, աշխարհը չունի:)
կարդալ...
White Apricot
“Ոսկե ծիրան”-ի հյուրերը “Սպիտակ ծիրան” ֆոտոշարքում
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
Լանա Խաչատրյան
“Բեյրութի օդակայանում ինձ անգիր են արել”
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
AnSa
 
Noro
 
EMSIEL
 
amily
 
MXO-ARMENIA-2
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by