×


Core Values

Zidane, Maradona, Pele

Լեգենդար ֆուտբոլիստները Louis Vuitton-ի գովազդում Լեգենդար Զինեդին Զիդանը, Դիեգո Մարադոնան եւ Պելեն դարձել են “Core Values” գովազդի դեմքերը: Ֆուտբոլային տենդ գրավել է ամբողջ աշխարհը, եւ նորաձեւության “Louis Vuitton” աշխարհահռչակ տունը եւս անմասն չի մնացել այս սպորտաձեւից: Գովազդի համար արված լուսանկարների հեղինակն է լեգենդար Էննի Լեյբովիցը: Pele, Zinedin Zidanе & Diego Maradona Գովազդում լեգենդար ֆուտբոլիստները երեքով ֆուտբոլ են խաղում: Բայց ոչ թե իրական, այլ սեղանի: “Louis Vuitton” նորաձևության տան գովազդային բաժնի ղեկավարը, մեկնաբանելով լուսանկարներն ասել է. “Ֆուտբոլի ցանկացած երկրպագու կերազեր տեսնել սպորտի այս երեք լեգենդներին միասին ֆուտբոլ խաղալիս: “Louis Vuitton” նորաձեւության տունը հպարտ է, որ մեզ հաջողվեց ներգրավել այսպիսի մարդկանց մեր գովազդում”: Maradona Գովազդը հասանելի կդառնա հանրությանը 2010թ. հունիսին: Գովազդում Զիդանը ներկայացնում է Ֆրանսիան, Մարադոնան` Արգենտինան, իսկ Պելեն` Բրազիլիան: Այս երեք ֆուտբոլիստները մի շարք ընդհանրություններ ունեն: Նրանք երեքն էլ ներկայացել են 10 համարի մարզաշապիկով եւ երեքն էլ դարձել “լավագույններից լավագույնը”: Աղբյուրը` Style Cartel

Կարդալ ավելին

Quality Sign BW