18 Նոյեմբեր 09
Քրիստինե Պեպելյանի սիրո երեկոն
 
0
Bravo.am-ի բացառիկ հարցազրույցը մենահամերգի նախօրեին

Նոյեմբերի 21-ին  Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում սերն է իշխելու: Քրիստինե Պեպելյանը  2 ժամ սիրո մասին է երգելու: Երգչուհին խորհուրդ է տալիս երեւանյան իր առաջին մենահամերգին սիրելիի հետ գալ:

Քրիստինե Պեպելյանը նախապատրաստվում է իր “սիրով լի” մենահամերգին

- Bravo.am-ը շնորհավորում է սիրով լի  մենահամերգի կապակցությամբ: Սերը խորագրի կարիք չունի՞  :):

- Իմ երգերը պատմում են սիրո մասին: Մարդիկ  թող գտնեն իրենց սերը իմ երգերի մեջ: Մենահամերգս խորագիր չունի, բայց դա կարեւոր չէ: Խոստանում եմ  վերականգնել մարդկանց սրտերում պահված սերը, հիշողությունները : Սիրո երեկո է լինելու: Միշտ առաջարկում եմ իմ համերգներին զույգերով գալ` սիրելիների հետ, որ իրենց հետ դրական  էներգիա տանեն:):

- Սիրված երգերդ ես երգելու:  Իսկ պրեմիերաներ կլինե՞ն:

- Այս համերգին նոր երգեր չեմ խոստանում: Բոլոր հին երգերս եմ  վերհիշելու: Կլինեն մարդիկ, որ  կարոտով կլսեն դրանք: Ես էլ, երբ հանդիսատեսի կարգավիճակում եմ լինում, ցանկանում եմ իմ սիրած երգերը լսել:  Համերգների ժամանակ պրեմիերաները քիչ են տպավորվում: Իսկ հին երգերը հանդիսատեսը քեզ հետ միասին երգում  է:  Մարդկանց հանդիպելու, անկեղծության, երգելու կարիք ունեմ:

Քրիստինե Պեպելյանը ստեղնահար Խաչիկ Սահակյանի հետ

- Երեւանում առաջին մենահամերգդ է: 2009-ի մենահամերգներով  լի աշունը ոգեւորե՞ց :):

- Արտասահմանում մենահամերգներով շատ եմ հանդես եկել: Մենահամերգ տալու  մյուս երգիչների նպատակը չգիտեմ, բայց ինձ համար սա  ուրախություն է:  Լինում է ընդմիջում, հետո երգելու, կիսվելու մեծ ցանկություն: Ես այնքան եմ սպասում շաբաթ օրվան, շատ անհամբեր եմ, ուզում եմ երգել մարդկանց համար: Երգելու պահանջ ունեմ: Վերջին շրջանում շատ եմ խոսում, երեւի  դա է պատճառը:):

- Փաստորեն, հեռուստահաղորդավարությունը  խանգարում է:

- Չէ, սիրով  եւ հաճույքով եմ անում իմ երկրորդ աշխատանքը: Եթերների ժամանակ ինձ տանն եմ  զգում:): Բայց երգը դոմինանտ է, առաջնային: Պարզապես հաճախ լինում են ընդմիջումներ, որոնք ինձ էլ են պետք: Անընդհատ չես կարող նորություն տալ, որը  լավ կստացվի:):

Քրիստինե Պեպելյանը բաս-կիթառահար Վարդան Առաքելյանի հետ

- Ինչպիսի  նրբանկատություն :):

- Նպատակ չունեմ  անընդհատ իմ ներկայությամբ մարդկանց խելագարության հասցնել ու պատժել: Բացակայություններ էլ են պետք: Ես  ընդմիջումների սիրահար եմ:);

“Ես սիրո կոչ  անողն եմ”. Քրիստինե Պեպելյան

- Մենահամերգիդ դու էլ ես երկնքից իջնելո՞ւ:

- Շոու ապահովելու համար դասական համերգասրահը մեծ հնարավորություններ չի տալիս:  Այդքան էլ  շոումեն չեմ, առանձնապես պարող էլ չեմ, սիրում եմ երգել: Ես սիրո կոչ անողն եմ: ժամանակակից եւ ժողովրդական պարերով`  երկու “Ամարաս”  պարային համույթներն են հանդես  գալու ինձ հետ:

Քրիստինե Պեպելյանը նախապատրաստվում է իր “սիրով լի” մենահամերգին
Քրիստինե Պեպելյանը նախապատրաստվում է իր “սիրով լի” մենահամերգին

- “Մայրիկ” երգի ժամանակ ի՞նչ անակնկալ է լինելու:

-“Մայրիկ” -ի  ժամանակ մի մեծ երգչախումբ կլինի: “Արեւիկ”  համույթն է մասնակցելու: Վստահ եմ` բոլորը կուրախանան երեխաների ներկայությունից: Մոտ հիսուն երեխա միանման շապիկներով բեմ կբարձրանա: Բոլորի շապիկներին միեւնույն արտահայտությունն է գրված լինելու`  կոչ աշխարհին, մարդկությանը, սիրո խոստովանություն նրանց շուրթերից, բայց չեմ ասի` ինչ է գրված լինելու:): Իմ մտահղացումն է, մարդկանց համար անակնկալ թող լինի:

-Մենահամերգիդ  մի դուետ է լինելու: Ինչո՞ւ:

- Քանի որ  Ֆլորա Մարտիրոսյանը Երեւանում է, խնդրեցի համերգիս մասնակցել: Նա չմերժեց: Միշտ մասնակցում եմ իր համերգներին, բայց ռիսկ չէի անում իմ համերգներին հրավիրել:  Շատ ուրախացա, որ չմերժեց: Ես սպասելու եմ նրան: Միշտ էլ ասել եմ`  իմ բոլոր դուետներ շատ եմ սիրում: Թող  չնեղանան, բայց  Ֆլորա Մարտիրոսյանի ներկայությունը ոչ  մեկի հետ չեմ կիսի:

Քրիստինե Պեպելյանի համերգին հարվածային գործիքների վրա կնվագի Արման Ջալալյանը

- 6/8 շա՞տ է հնչելու:

- Չէ, մի քանի սթափեցնող երգ` “Չէ, չէ, չէ”, “Դե ասա”, “Արեևը փայլում է” :):

“Իմ երգերը  կյանքիս  մասին են պատմում”.Քրիստինե Պեպելյան

- Հե՞շտ է հայ էստրադայի ամենաքնքուշ ու լուսավոր երգչուհու տիտղոսը պահելը:

- Մարդու տեսակը շատ կարեւոր է: Այդ ամենը բեմ ես տանում, կյանք, փողոց, շրջապատ: Փորձում եմ լինել այն, ինչ որ կամ: Հոսով եմ, որ բեմում ու կյանքում շատ տարբեր չեմ: Իմ երգերը իմ կյանքի մասին են պատմում: Կամ էլ,  երբ եթերից վարորդներին  խորհուրդ եմ տալիս ամրագոտիները կապել, իրավունք չունեմ այդպես չվարվել: Խոսքս կարժեզրկվի, կարեւորը քեզ հավատարիմ մնալն է` անկախ աշխատանքից ու ճանաչվածությունից:  Կարեւորը նաեւ սիրելի գործով զբաղվելն է: Ես երջանիկ մարդ եմ:

Քրիստինե Պեպելյանը ստեղնահար Սամվել Գասպարյանի հետ

- Նորությունների ե՞րբ սպասենք:

- Նոր ձայնասկավառակս 2010թ-ի սկզբին կլինի: Հավանաբար որոշ ժամանակով կբացակայեմ Հայաստանից. ԱՄՆ եմ  մեկնելու աշխատանքային գործուղման:  Բայց մինչեւ հաջորդ տարվա սկիզբ նոր գործեր կլինեն: Ալարկոտ եմ դարձել:), դրա համար մեղադրում եմ ինքս ինձ, սկսում ջղայնանալ: Շատ էմոսիոնալ եմ, երբ որ քաոսային վիճակ է,  չեմ կարողանում նոր բան անել, թուլանում եմ: Բայց հուսով եմ, որ երկար չի տեւի այդ թուլությունը:

Զրուցեց Լիլիթ Բաբայանը
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Քրիստինե Պեպելյանը նախապատրաստվում է իր “սիրով լի” մենահամերգին

Քրիստինե Պեպելյանը նախապատրաստվում է իր “սիրով լի” մենահամերգին

Քրիստինե Պեպելյանը նախապատրաստվում է իր “սիրով լի” մենահամերգին

Քրիստինե Պեպելյանը նախապատրաստվում է իր “սիրով լի” մենահամերգին

Քրիստինե Պեպելյանը նախապատրաստվում է իր “սիրով լի” մենահամերգին

Քրիստինե Պեպելյանը նախապատրաստվում է իր “սիրով լի” մենահամերգին

Քրիստինե Պեպելյանը ստեղնահար Սամվել Գասպարյանի հետ

Քրիստինե Պեպելյանը ստեղնահար Սամվել Գասպարյանի հետ

Քրիստինե Պեպելյանի համերգին հարվածային գործիքների վրա կնվագի Արման Ջալալյանը

Քրիստինե Պեպելյանի համերգին հարվածային գործիքների վրա կնվագի Արման Ջալալյանը

Քրիստինե Պեպելյանը բաս-կիթառահար Վարդան Առաքելյանի հետ

Քրիստինե Պեպելյանը բաս-կիթառահար Վարդան Առաքելյանի հետ

Քրիստինե Պեպելյանը կիթառահար Արթուր Սողոյանի հետ

6230 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: