×


Դավիթ Ֆահրադյան

Դավիթ Ֆահրադյան

Եվս մեկ հայ է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի /ԵրՊԼՀ/ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս Դավիթ Ֆահրադյանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին Bravo.am-ը տեղեկացավ հունվարի 27-ին ԵրՊԼՀ-ում կայացած մամուլի ասուլիսին: Գինեսի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյան 2009 թ-ին համալսարանը դիմել էր Գինեսի ռեկորդների կենտրոնական գրասենյակ` Դավիթ Ֆահրադյանի “մեկ պտույտ հետ տար” մարզաձեւում պտտաձողի վրա կատարած 350 պտույտն որպես ռեկորդ գրանցելու համար: Ռեկորդի հայկական փորձը արձանագրվել է տեսաժապավենի վրա եւ ուղարկվել Լոնդոն` Գինեսի ռեկորդների համակարգող հանձնաժողովին, որի պատասխանը ստացել են 2009-ի դեկտեմբերին: :) Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդան Թովմասյանը եւ Դավիթ Ֆահրադյանը Ասուլիսի ընթացքում ներկաներին ցուցադրվեց Դավիթ Ֆահրադյանի` Գինեսի ռեկորդակրի սերտիֆիկատը: Նշենք, որ Դավիթ Ֆահրադյանը նախորդ ռեկորդը սահմանել է Հայաստանում` գրանցվելով “Հայկական դյուցազնագրքում”: ԵրՊԼՀ-ի ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ Խաչատուր Թեւոսյանը, Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդան Թովմասյանը եւ Դավիթ Ֆահրադյանը Խոսելով իր հաղթանակի մասին` Դավիթ Ֆահրադյանն ասաց, որ դրանում իրեն օգնել է անձը բացահայտելու ձգտումը. “Դա արել եմ ինձ համար, ազգիս եւ համալսարանի”: Ներկայացնում ենք Դավիթ Ֆահրադյանի ռեկորդի տեսագրությունը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW