27 Հունվար 10
Դավիթ Ֆահրադյան
 
 
0
Եվս մեկ հայ է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի /ԵրՊԼՀ/ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս Դավիթ Ֆահրադյանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին Bravo.am-ը տեղեկացավ հունվարի 27-ին ԵրՊԼՀ-ում կայացած մամուլի ասուլիսին:

Գինեսի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյան
Գինեսի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյան


2009 թ-ին համալսարանը դիմել էր Գինեսի ռեկորդների կենտրոնական գրասենյակ` Դավիթ Ֆահրադյանի “մեկ պտույտ հետ տար” մարզաձեւում պտտաձողի վրա կատարած 350 պտույտն որպես ռեկորդ գրանցելու համար:

Ռեկորդի հայկական փորձը արձանագրվել է տեսաժապավենի վրա եւ ուղարկվել Լոնդոն` Գինեսի ռեկորդների համակարգող հանձնաժողովին, որի պատասխանը ստացել են 2009-ի դեկտեմբերին: :)

Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդան Թովմասյանը եւ Դավիթ Ֆահրադյանը
Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդան Թովմասյանը եւ Դավիթ Ֆահրադյանը


Ասուլիսի ընթացքում ներկաներին ցուցադրվեց Դավիթ Ֆահրադյանի` Գինեսի ռեկորդակրի սերտիֆիկատը:

Նշենք, որ Դավիթ Ֆահրադյանը նախորդ ռեկորդը սահմանել է Հայաստանում` գրանցվելով “Հայկական դյուցազնագրքում”:

ԵրՊԼՀ-ի ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ Խաչատուր Թեւոսյանը, Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդան Թովմասյանը եւ Դավիթ Ֆահրադյանը
ԵրՊԼՀ-ի ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ Խաչատուր Թեւոսյանը, Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդան Թովմասյանը եւ Դավիթ Ֆահրադյանը


Խոսելով իր հաղթանակի մասին` Դավիթ Ֆահրադյանն ասաց, որ դրանում իրեն օգնել է անձը բացահայտելու ձգտումը. “Դա արել եմ ինձ համար, ազգիս եւ համալսարանի”:

Ներկայացնում ենք Դավիթ Ֆահրադյանի ռեկորդի տեսագրությունը:



Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


 
 
Գինեսի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյան

Գինեսի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյան

Դավիթ Ֆահրադյանի Գինեսի ռեկորդակրի սերտիֆիկատը

Դավիթ Ֆահրադյանի Գինեսի ռեկորդակրի սերտիֆիկատը

Գինեսի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյան

Գինեսի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյան

Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդան Թովմասյանը եւ Դավիթ Ֆահրադյանը

Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդան Թովմասյանը եւ Դավիթ Ֆահրադյանը

ԵրՊԼՀ-ի ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ Խաչատուր Թեւոսյանը, Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդան Թովմասյանը եւ Դավիթ Ֆահրադյանը

ԵրՊԼՀ-ի ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ Խաչատուր Թեւոսյանը, Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդան Թովմասյանը եւ Դավիթ Ֆահրադյանը

0
1337 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: