×


Դավիթ Վիսոցկի:)

Դավիթ Վիսոցկի:)

Հեղինակային երգերի երեկո “Ուլիխանյան”-ում “Ես եմ երգը” Դավիթ Խաչատրյանը դերասան է, ով նաեւ երգում է. “Մասնագիտությամբ այսօր գոյատեւում եմ, իսկ երգը դա ես եմ”: Այդ երգը Վիսոցկի մականունով Դավիթը ապրիլի 12-ին կիթառով հնչեցրեց “Ուլիխանյան” ակումբում: Davit Khachatryan Երեսունամյա հայ Վիսոցիկին երեկոյի  առաջին հատվածում իր հեղինակային երգերը կատարեց` “Ապրիր ինչպես կարող ես”, “Պոետի սերը”, “Տանգոն գիշերվա մեջ”, “Զրույց սրտիս հետ”: Նշեց, որ “Իմ խարտաչյա գեղեցկուհի” երգն էլ ծնվելու ընթացքի մեջ է: Երկրորդ հատվածում հնչեցին սիրված երգեր ռուս հեղինակ-կատարողներ Վլադիմիր Վիսոցկու, Լեպսի, Շուֆուտինսկու, Կրուգի երգացանկից: Դավիթ Խաչատրյանի հեղինակային երգերի առաջին երեկոն բանակում է եղել: “Այս երեկոյի կարիքն ունեի: Երբ ստեղծագործություններդ հավաքվում են, տալիս ես թղթին, հետո թղթերը շատանում են, պետք է տաս մարդկանց դատին, որ հասկանաս` քանի կոպեկ արժի այն ամենն, ինչ դու անում ես”,- ասաց նա: Davit Khachatryan Վիսոցկին է Դավիթին բերել այս ոճի աշխարհը: Մեծացել է նրա երգերով: Երեք հարյուր երգ գիտի Վլադիմիր Վիսոցկու երգացանկից ու տարին երկու անգամ նրան նվիրված հեղինակային երգերի երեկո է անցկացնում` ծննդյան եւ մահվան օրերին: Չի հաշվում երգերի թիվը, նստում ու սկսում է երգել: “Ոչ  թե սիրո զգացմունքի, ծաղիկների համար...” Խոչընդոտների մասին էլ է երգում: “Երբ ինչ որ վատ բան է կատարվում, հեռու տնից տեղից, թվում է` աշխարհի ամենադժբախտ մարդն ես: Բայց երբ ուրիշների հետ համեմատես, կարող է աշխարհի երջանիկը լինես: Խոչընդոտը այն ժամանակ է խոչընդոտ, երբ իրեն նայում ես որպես այդպիսին,  թե չէ շատ հեշտությամբ լուծում ես գտնում”,- նշեց Դավիթ Խաչատրյանը: Davit Khachatryan Դավիթ Վիսոցկին ընկերուհիների մասին էլ երգեց, հետո Bravo.am-ին պատմեց` ինչու է զղջացել: “ Շատ անգամ սիրահարվել եմ, չգիտեմ` սիրել եմ, թե չէ: Ունեցել եմ ընկերուհիներ, մինչ այժմ բոլորը ժամանակավոր բնույթ են կրել իմ կյանքում: Երբ հրաժեշտ ես տալիս, որոշ ժամանակ է անցնում, նայում ես իրեն, զարմանում ` լավ ես իր ի՞նչն էի սիրում: Սիրող մարդը մի քիչ կույր է լինում: Ես այսքան ժամանակ զղջացել եմ ոչ թե այն սիրո զգացմունքի,  ծաղիկների համար, որ նվիրել եմ իրենց, այլ իմ ժամանակն էր ափոս, որ գնաց, կորավ: Թեեւ մարդու հետ ինչ  կատարվում է, խրատ ու դաս է լինում հետագայի համար”,- ասաց նա: Davit Khachatryan Ի դեպ, Դավիթ Խաչատյանը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններից է: Շուտով այս թատրոնում կլինի “Одноклассники” ներկայացման պրեմիերան. “Ուղղակի մեկ-մեկ համերգներ եմ տալիս: Մի ալբոմ ունեմ վաղուց, ամոթ է արդեն դրա մասին խոսելը:): Հիմա նոր ներկայացում ենք բեմադրում: Շատ զիլ ներկայացում է ստացվում ոնց որ, կողքից չեմ նայել, չգիտեմ:), միշտ մեջն են: Աղվանստանի պատերազմից հետո դասարանցիներով հանդիպում են… Հետաքրքիր պատմություն է”: ընտանիքին Երեկոյի կազմակերպիչ կինոօպերատոր Նարեկ Մարտիրոսյանը վիսոցկիաբույր երեկո երկրորդ անգամ է կազմակերպում: “Շատ եմ սիրում Վիսոցկու երգերը: Պապան էր լսում, ես էլ… Գաղափարային երգիչ է: Չեմ փիլիսոփայում, բայց նման մարդկանց երգերը դաստիարակում են մեզ: Առաջին անգամ Վիսոցկու մահվան օրն էի ցանկանում երեկո կազմակերպել, հետաքրքրվեցի` ով է Հայաստանում լավ երգում այդ ոճում, Դավիթ Խաչատրյանին առաջարկեցին: Ֆինանսական շահ չունենք, եթե այդ տեսանկյունից նայենք, Դավիթի երգելն է որպես չարչարանք մնում, իմն էլ` վազվզոցը: Բայց ես մոլեռանդ էլ չեմ, որ ասեմ` թող մարդիկ գան, ընդամենը լսեն: Լավ երեկո ենք անցկացնում”,- ասաց Նարեկը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW